20:44 25.10.2018
Եթե, ի վերջո, բանակցություններ սկսվեն, ապա նախևառաջ ովքե՞ր պետք է նստեն այս սեղանի շուրջ՝ արդյո՞ք Հայաստանից ու Ադրբեջանից բացի նաև Արցախը: Եվ բացի դրանից՝ ի՞նչ փաստաթուղթ պետք է լինի սեղանին, եթե նաև նկատի ունենանք, որ իր կարճ պաշտոնավարման ընթացքում Մինսկի խմբի համանախագահ Ռիչարդ Հոգլանդն ասել էր, որ հիմա սեղանին Կազանի փաստաթուղթը չէ, այլ առաջարկներ են: «Շանթնյուզի» շատ կոնկրետ հարցերին Բոլթոնն այսպիսի ընդհանրական պատասխան է տվել.
«Ես չեմ ուզում կանխորոշել: Այստեղ՝ Հայաստանում, կարևորում են Մինսկի խմբի ձևաչափում աշխատանքների հետագա ընթացքը, ինչն ուրախալի է: Նախկինում կողմերի միջև եղել են այսպիսի քննարկումներ: Նորից Ջիմ Բեյքերի մոտեցմանն եմ ուզում անդրադառնալ: Նա նշում էր, որ կողմերը կարող են ցանկացած հարցի մասին խոսել, որևէ սահմանափակում չպետք է լինի: Եթե ինչ-որ մի բան առաջ են քաշում, ապա պարտադիր չէ, որ դա ընդունվի, բայց այն ինչ կարող են քննարկել ու դիտարկել, չի կարող որևէ կերպ սահմանափակվել: Եվ նորից ուզում եմ վերադառնալ ավելի վաղ ասածիս՝ եթե վարչապետն այս ընտրություններով անցնում է, նրա կուսակցությունը ստանում է այդ մանդատը, դա լավ հնարավորություն է վճռորոշ քայլերի ձեռնամուխ լինելու համար, այդ թվում՝ Ղարաբաղյան հակամարտության ուղղությամբ քայլեր ձեռնարկելու: Եվ եթե պատրաստակամությունը լինի, ապա մենք պետք է աջակցենք, որ Ադրբեջանի կողմից նույնպիսի արձագանք լինի»,- ասել է Բոլթոնը:
08:38 02.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.05.2025
Իրանի ԱԳՆ․ Թեհրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ տարաձայնությունները լուծել բանակցությունների միջոցովԻրանը շարունակում է բանակցությունների միջոցով լուծել իր միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը հետաձգելու որոշումը։ «Օմանցի և ամերիկացի մեր գործընկերների հետ մենք որոշել ենք հետաձգել բանակցությունների չորրորդ փուլը՝ լոգիստիկ և տեխնիկական պատճառներով։ Իրանական կողմից որևէ փոփոխություն չկա բանակցային […] ...
08:20 02.05.2025
Ֆրանսիայի ԱԳՆ. ԵՄ 3 երկրների հետ Իրանի խորհրդակցությունները չեն կայանաԻրանի և ԵՄ 3 երկրների (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) մասնակցությամբ խորհրդակցությունները, որոնք պետք է անցկացվեին մայիսի 2-ին Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին ընդառաջ, չեն կայանա։ Այս մասին Agence France Presse-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Նոել Բարրոն։ «Ենթադրվում էր, որ մինչև ԱՄՆ-Իրան բարձր մակարդակի հանդիպումը, պետք է տեղի ունենար […] ...
08:10 02.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 02.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...
23:58 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...