Միջնորդ կողմերը պետք է ընդհանրապես որևէ մեկի զենք չտրամադրեն կամ պետք է տրամադրեն այնպես, որ բալանսը չխախտվի. Ռուստամյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+24.99 oC

Միջնորդ կողմերը պետք է ընդհանրապես որևէ մեկի զենք չտրամադրեն կամ պետք է տրամադրեն այնպես, որ բալանսը չխախտվի. Ռուստամյան

12:10 26.10.2018

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խոսել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարության մասին: Ռուստամյանի կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները կամ Ղարաբաղյան հակամարտության կողմերին չպետք է զենք վաճառեն կամ պետք է պահեն հավասարակշռությունը:

«Ակնարկները, որ արեց պարոն Բոլթոնը, կենսական նշանակություն ունեն ինչպես տարածաշրջանի ապագայի, այնպես էլ Հայաստանի արտաքին քաղաքականությունն իրականացնելու առումով: Մենք պետք է բոլորին ակնհայտ ցույց տանք, որ մեր հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ, այլ բխում են մեր կենսական անհրաժեշտություններից: Այն, ինչ վերաբերում է զենքին, բազմիցս ասել եմ և էլի կասեմ, միջնորդ կողմերը կա՛մ պետք է ընդհանրապես որևէ մեկի զենք չտրամադրեն, կա՛մ պետք է տրամադրեն այնպես, որ բալանսը չխախտվի: Այսինքն՝ չի կարող Ադրբեջանին տրամադրվել շատ ավելի մեծաքանակ զինանոց, իսկ Հայաստանը հետ ընկնի այդ պրոցեսից»,- ասաց Ռուստամյանը:

Նրա խոսքերով՝ սա կհակասի այն տրամաբանությանը, որ մենք ուզում ենք ունենալ կայուն տարածաշրջան: Ի վերջո, հավասարակշռության խախտման ժամանակ են սկսվում ագրեսիաները և պատերազմական գործողությունները:

«Այսօր արդեն Հայաստանը հետ է ընկել այդ ռազմական զինանոցի կուտակման գործընթացից: Եթե  հայտարարության մեջ Բոլթոնը նկատի ունի, որ հավասարակշռություն առաջացնելու համար Հայաստանը նաև ունենա այլ զինատեսակներ, իհարկե, դա միայն կարելի է ողջունել: Մեզ համար շատ կարևոր է ունենալ հավասարակշռված վիճակ:

Բայց մեզ մտահոգող մի խնդիր էլ կա: Գիտեք, որ Հայ դատի գրասենյակները երկար տարիներ աշխատել են, որ գործի 907-րդ բանաձևը, որն արգելում է Ադրբեջանին զենք տրամադրել: Այն ժամանակ, երբ բանաձևը մտավ օրակարգ, դրա հիմքում այն էր, որ Ադրբեջանն ինքը ագրեսոր է, ապացուցվել էր դա: Այդ բանաձևով նաև կա ուղղակի օժանդակություն Լեռնային Ղարաբաղին: Այդ բանաձևի գոյությունը համարել ենք ամենաադեկվատ արձագանքը տարածաշրջանում և ԼՂՀ գործընթացի հետ կապված: Դրա վերանայումը մեզ մտահոգում է»,- ասաց Ռուստամյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP