09:45 27.10.2018
Ուշացումով սկսված շինարարությունը ժամկետների մեծ շեղումներով էլ ավարտվելու է: Նման ելք է ունենալու Գյումրիի փողոցաշինական լայնածավալ այն ծրագիրը, որին քաղաքը սպասում է դեռ 2015 թվականից: Այս ընթացքում շինարարության դանդաղ ընթացքի, երբեմն նաև դադարների, ինչպես նաև նախագծային թերությունների ու անորակ շինարարության շուրջ հնչեցին դժգոհություններ, որի հետ համաձայն չէին պատասխանատուները: Ժամանակին չարված գործի հետևանքները այժմ բացահայտ երևում են գրեթե բոլոր փողոցներում: Աշխատանքները պարզ է, որ մնալու են անավարտ՝ հաշվի առնելով նաև Գյումրիի եղանակային պայմանները, որոնք արդեն թույլ չեն տալիս շինարարությունը շարունակել: SHANTNEWS.am-ի թղթակիցը ներկայացնում է Գյումրիի քանդված փողոցների վիճակն անձրևից հետո:
Անձրևը՝ վերևից, քանդելը՝ ներքևից, այս տաբերակով Գյումրիում փողոց սարքելը նորություն չէ, տարբերությունն այս անգամ աշխատանքների ու ֆինանսների ծավալներն են միայն: Փողոցաշինական մեծ ծրագիրը սկսվել է լուրջ խնդիրներով ու դեռ շարունակվում է այդպես: Նախագծի թերությունները, շինարարների սխալները, բանվորների պակասն աշխատանքները ձգձգեցին այնքան, մինչև անձրևներ սկսվեցին: Փողոցը մայթի փոխարեն է օգտագործվում, մայթն էլ՝ փողոցի, այլընտրանք անցորդներն էլ չունեն, վարորդներն էլ։
Փողոցներով երթևեկել, իսկ մայթերով քայլել քաղաքում դժվարացել է օգոստոսից, ու հենց կենտրոնական փողոցները, բացի Սայաթ -Նովայից, միաժամանակ վերածվեծին շինհրապարակների, բայց միայն քանդում էին ու մինչև հիմա նույնն է տեղի ունենում: Ամռան վերջին մեկնարկած շինարարությունը, դատելով տեմպերից, պարզ էր, որ աշնան կեսին այսպիսի իրավիճակ էր ստեղծելու: Քանդած մայթերի ու փողոցների հողային զանգվածները անձրևի հետ ցեխի հաստ շերտ են ստեղծել: Գյումրեցիներին այդպես էլ բախտ չի վիճակվում ազատվել քանդված փողոցներից:
Ամռանը չաշխատածի դիմաց շինարարը ստիպված է անձրևին գործ անել: Ու դա չի կարող լինել մեծ ծավալի, ավելի ճիշտ անում են այն, ինչ պետք է արած լինեին վաղուց: Շինարարն ասում է՝ անձրևին եզրաքարեր շարելը որակի վրա չի ազդում: Հետն էլ փողոցներից հողակույտերն են հեռացնում, պարզապես, այսպես ասած, տեղավորում են մայթերին: Անձրևը, համենայնդեպս չէր խանգարում շաղախ անելուն, գուցե օգուտ է: Իսկ Վազգեն Սարգսյան փողոցում դեռ շաբաթներ առաջ շարած եզրաքարերին փաստորեն անձրևները վնաս էին: Այսօր առավոտյան դրանք պոկվել էին: Անձրևոտ եղանակին գործ անելու բացատրություն էլ ունի շինարարը, ինչպես ամռան տաք օրերին չաշխատելու: Էլի ժամկետներից են խոսում, որոնք արդեն վաղուց խախտել են:
Սկզբում նախագծային շտկումների պատճառով դադարներով ընթացող շինարարությունը, հավանաբար, շինարարները կավարտեն միայն եզրաքարերի տեղադրումով, թեև դրանից ոչինչ չեն շահի ոչ միայն շինարարներն, այլև քաղաքի բնակիչները: Տիգրան Մեծ փողոցում աշնան կեսին դեռ մայթ են քանդում, ստորգետնյա մալուխներ են փոխում, որը դեռ օգոստոսին պետք է ավարտած լինեին: Պատվիրատուն , նախագծողն ու շինարարը ծրագրի նման ընթացք սկզբում, հավանաբար, չէին կանխատեսել: Տեխնիկական,եղանակային ու թերևս սուբյեկտիվ շատ պատճառներ աշխատեցին ի վնաս ծրագրի, որի շուրջ պատվիրատուն ասելիք արդեն չունի: Սա է քաղաքապետարանի պատասխանը SHANTNEWS.am-ի թղթակցի հարցմանը։
14:50 04.08.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգՀուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 331, փլուզման, դիակի հայտնաբերման, ջրահեղձման, դժբախտ պատահարի` 1-ական, քարաթափման, բնական հրդեհի, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման, որոնողափրկարարական՝ 2-ական, ուժեղ կարկուտի՝ 3, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 4, վայրի կենդանիների հարձակման՝ 10, կեղծ ահազանգի, թունավորման` 13-ական, օձի նկատման՝ 58, ինքնասպանության […] ...
14:40 04.08.2025
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է ԹուրքմենստանՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը 2025 թվականի օգոստոսի 4-ից-7-ն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու Դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ զարգացող երկրների երրորդ միջազգային համաժողովին, որն անցկացվում է Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո։ Համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ դեպի ծով ելք […] ...
14:32 04.08.2025
Ալափարսի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ. Չարենցավանի ոստիկանների բացահայտումըՀուլիսի 29-ին Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները ստացել էին փաստական տվյալ, որ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնաված քրեական վարույթի շրջանակում հուլիսի 31-ին կատարված զննությամբ տղամարդու հողամասում և ծաղկանոցում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ։ Հայտնաբերվել են նաև կանեփանման կիսաչոր զանգվածներ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ...
14:20 04.08.2025
Պարկում նռնակ, «Նագան» և սվին դանակ. զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սևանի բաժնումՀուլիսի 31-ին Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատարին է դիմել Սևան քաղաքի մի բնակիչ: Նա հայտնել է, որ պապական տան գոմի տանիքը մաքրելիս գտել են պարկի մեջ լցված զենք-զինամթերք, որը պատկանում է հանգուցյալ պապին։ Համայնքային ոստիկանության Սևանի բաժնում պարկը բացվել է փորձագետի մասնակցությամբ: Պարկում կային սվին դանակ, «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ, «Ֆ-1» տեսակի […] ...
14:12 04.08.2025
2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՄաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հայաստանի մասնակիցները նվաճել են 2 ոսկե և 2 բրոնզե մեդալներ: Մաթեմատիկական միջազգային ուսանողական 32-րդ օլիմպիադան (International Mathematics Competition) տեղի է ունեցել հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը, որին մասնակցել են աշխարհի 73 համալսարանի թիմեր (434 ուսանողներ): Ռուբեն Համբարձումյանը և Վահրամ Ասատրյանն արժանացել են ոսկե, իսկ Ստեփան Գևորգյանն ու Նարեկ Հովեյանը՝ բրոնզե մեդալների: Ուսանողական […] ...
14:02 04.08.2025
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժածՕգոստոսի 4-ին, ժամը 07։09-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զանգեր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 168-րդ կմ-ին բախվել են «Kia» և […] ...