Ավելի լավ ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք կա. քննարկում Գյումրիում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

Ավելի լավ ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք կա. քննարկում Գյումրիում

19:34 26.10.2018

Ի՞նչ սցենարով կընթանան արտահերթ խորհրդարանական ընտրությունները, իսկ մինչ այդ կընդունվի՞ արդյոք նոր Ընտրական օրենսգիրքը: Այս հարցերի շուրջ են այսօր Գյումրիի «Երկխոսության մեդիակենտրոնում» խոսել քաղաքագետ Արթուր Համբարձումյանը ու փաստաբան Վարդինե Գրիգորյանը:

Բանախոսները կարծում են, որ այս ընտրությունների արդյունքը կանխատեսելի է: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ չընդունեց նոր Ընտրական օրենսգիրքը, իսկ թե ինչու, բանախոսները գրեթե համակարծիք էին: Խորհրդարանում մեծամասնություն կազմող կուսակցությանը ձեռնտու է ռեյտինգային ընտրակարգի պահպանումը: Մինչ այս Հայաստանում խորհրդարանական ընտրություններում անձերն են կուսակցությունների համար որոշիչ եղել:

Այն, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» կհաղթի, բանախոսները չէին կասկածում, նաև կանխատեսում են՝ ևս 2 կուսակցություն կստանա վստահության քվե, նշում են՝ քաղաքական տեղափոխությունները սկսվել են՝  միավորվում են գաղափարապես իրարից շատ տարբեր մարդիկ:

«Հայաստանում չունենք կայացած քաղաքական դաշտ: Կան մարդիկ, որոնք երբեմն ծայրահեղ կարծիքներ ունենալով հանդերձ, իշխանության համար մտնում են մի խմբի մեջ և մասնակցում ընտրությունների, իսկ հետո, երբ մտնում են ԱԺ, հասնում իրենց նպատակին, այդ ժամանակ տարանջատվում են:

Սա կոնկրետ խաբեություն է, դրանով իրենք խաբում են ժողովրդին: Եթե տեղի ունենան խորհրդարանական արտահերթ ընտրություններ, կարծում եմ, որ բացի ՔՊ-ից, ևս 2 ուժ կհայտնվի խորհրդարանում, բայց չեմ հավատում, որ այդ երկու ուժը կլինեն «Ելք» դաշինքի մաս կազմող կուսակցությունները: «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները չեն կարողանա այնքան քվե ստանալ, որ խորհրդարանում հայտնվեն»,- SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան՝ նշել է քաղաքագետ Արթուր Համբարձումյանը:

 «Կարծում եմ, որ ոչ մի թեկնածու այլևս չի առաջադրվի: Այս անգամ համազգային թատրոն չենք խաղա ընտրությունների-չընտրությունների: Սա գուցե լավագույն ելքը չէր, բայց մենք բոլորս Սահմանադրության գերին ենք»,- ասել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը:

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի մյուս ընթերցումը հոկտեմբերի 29-ին է: Բանախոսները նշում են, որ ներկայումս ավելի լավ ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք կա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի Երևանում և Սիսիանում

12:05 23.06.2025

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի Երևանում և Սիսիանում

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 26-30-ը Երևանում և Սիսիանում։ Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 26-ին՝ ժամը` 18։00-ին, Հ. Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում։ Փառատոնը կբացվի Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ մրցույթի մրցանակակիր «Մարդ, ով չէր կարող լռել» ֆիլմով (ռեժ. Նեբոյշա Սլիժեպչևիչ, Խորվաթիա): Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, […] ...

SHANTNEWS

12:00 23.06.2025

SHANTNEWS

Ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ հոսպիտալացվածներ չկան

11:58 23.06.2025

Ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ հոսպիտալացվածներ չկան

Հունիսի 23-ին՝ ժամը 07։19-ին, ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարկավագի փողոցում կայանված մի ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Դեռևս չպարզված հանգամանքներում՝ Սարկավագի փողոցի թիվ 129 հասցեի մոտակայքում, նախնական տվյալներով՝ գազով շահագործվող «Hyundai» մակնիշի […] ...

«Օքլահոմա Սիթի Թանդերը» 46 տարվա ընդմիջումից հետո դարձել է NBA-ի չեմպիոն

11:56 23.06.2025

«Օքլահոմա Սիթի Թանդերը» 46 տարվա ընդմիջումից հետո դարձել է NBA-ի չեմպիոն

«Օքլահոմա Սիթի Թանդերը» 46 տարվա ընդմիջումից հետո դարձել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA)-ի չեմպիոն։ «Ինդիանա Փեյսերսի» դեմ եզրափակիչ շարքի վճռորոշ` 7-րդ խաղում «Օքլահոմա Սիթի Թանդերը» սեփական խաղահրապարակում հաղթել է 103-91 հաշվով։ Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել «Օքլահոմա Սիթի Թանդերի» խաղարկող պաշտպան, մրցաշրջանի ամենաարժեքավոր խաղացող (MVP) Շեյ Գիլջես-Ալեքսանդրը։ «Օքլահոմա Սիթի Թանդերը» պատմության մեջ երկրորդ անգամ է […] ...

Մեկնարկել է Ոստիկանության գվարդիայի ապագա ծառայողների մասնագիտական վերապատրաստման նոր փուլը

11:50 23.06.2025

Մեկնարկել է Ոստիկանության գվարդիայի ապագա ծառայողների մասնագիտական վերապատրաստման նոր փուլը

Գիտելիք, փորձ և նոր մոտեցումներ․․․․ Հունիսի 19-ին մեկնարկած վերապատրաստման դասընթացները Ոստիկանության գվարդիայի ապագա ծառայողներին հնարավորություն կտան նոր օրենքին համահունչ կատարելագործել հարկադրանքի միջոցներ կիրառելու մասնագիտական պատրաստվածությունը։ «Այս նախաձեռնությունը ՆԳ նախարարության հետ սերտ համագործակցության հերթական արդյունքն է։ Այսօր ձեր ակտիվ մասնակցությունը վերապատրաստման հատուկ շարքին շատ կարևոր է․ այն արտահայտում է ոչ միայն ձեր պատրաստակամությունը՝ զարգացնելու կարողություններն ու […] ...

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 2,686,000 դոլար արժեքով հողամասի նկատմամբ

11:43 23.06.2025

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 2,686,000 դոլար արժեքով հողամասի նկատմամբ

2025 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ 2 միլիոն 686 հազար դոլարին համարժեք 1 միլիարդ 44 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, «բնակավայրերի» նպատակային նշանակության 17 հազար 730 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 […] ...

BACK_TO_TOP