18:52 26.10.2018
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով, հերթական անգամ ցույց է տալիս, որ եթե մինչև վերջերս ԱՄՆ-ն և ՌԴ-ն գոնե մեր տարածաշրջանում ունեին հավասարակշռության ու խաղաղության պահպանման պայմանավորվածություն, ապա այժմ դա ևս գոյություն չունի:
Քաղաքագետի կարծիքով՝ ԱՄՆ-ն սկսել է մեր տարածաշրջանում կոնկրետ տնտեսական, նաև քաղաքական ու ռազմական մակարդակում մրցակցել Ռուսաստանի հետ, նաև դա է պատճառը, որ Ջոն Բոլթոնը հայտարարում է ամերիկյան զենքի որակի ու Ադրբեջանին զենք տրամադրելու հնարավորությունների մասին:
Արցախին սպառնացող վտանգներին անդրադառնալով՝ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշում է, որ դա անմիջականորեն բխում է ռուս-ամերիկյան մրցակցությունից, սակայն ԱՄՆ-ի համար դա առանձնապես կորուստ չի լինի, քանի որ Հայաստանը Վաշինգտոնի կողմից ընկալվում է որպես ռուսական ֆորպոստ, հետևաբար, հայկական շահը չի կարող կարևոր լինել ԱՄՆ-ի համար:
12:57 11.05.2025
Թրամփը ողջունել է Պուտինի առաջարկը՝ Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները վերսկսելու վերաբերյալԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ վերսկսել Կիևի իշխանությունների հետ ուղիղ բանակցությունները։ «Սա կարող է մեծ օր լինել Ռուսաստանի և Ուկրաինայի համար։ Մտածեք հարյուր հազարավոր կյանքերի մասին, որոնք կփրկվեն, երբ այս անվերջ «արյունահեղությունը» ավարտվի», – գրել է նա Truth Social-ում։ Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ ինքը «կշարունակի աշխատել (խմբ.հակամարտության) երկու կողմերի հետ՝ […] ...
12:46 11.05.2025
Սախալինի մարզում 4.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՍախալինի շրջանում գրանցվել է 4.6 մագնիտուդով երկրաշարժ: Ցնցումները զգացվել են նաև Իտուրուպ կղզում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղը։ Երկրաշարժը գրանցվել է ժամը 11:36-ին (Մոսկվայի ժամանակով 03:36)՝ 34 կմ խորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Իտուրուպ կղզուց 114 կմ հարավ-արևելք: ...
12:34 11.05.2025
Պուտինն առաջարկել է Ուկրաինային վերսկսել ուղիղ բանակցություններըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կիևին առաջարկել է Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները։ «Մենք բազմիցս առաջարկել ենք կրակի դադարեցման քայլեր։ Մենք երբեք չենք հրաժարվել ուկրաինական կողմի հետ երկխոսությունից։ Թույլ տվեք ևս մեկ անգամ հիշեցնել ձեզ։ 2022 թվականին բանակցությունները մենք չէինք խզել։ Դա ուկրաինական կողմն էր: Չնայած ամեն ինչին, մենք առաջարկում ենք, որ Կիևի իշխանությունները վերսկսեն բանակցությունները, որոնք […] ...
12:23 11.05.2025
Թամանյան փողոցում ծառն ընկել է «GAZ» մակնիշի ավտոմեքենայի վրաՄայիսի 10-ին, ժամը 22:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թամանյան փողոցում ծառն ընկել է «GAZ» մակնիշի ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ ծառն ընկել և վնասել է շենքի բակում կայանած […] ...
12:09 11.05.2025
Մխիթարյանը բաց կթողնի առաջիկա խաղըՀենրիխ Մխիթարյանը բաց կթողնի «Տորինոյի» դեմ Իտալիայի Ա Սերիայի 36-րդ տուրի հանդիպումը, հայտնում է Tuttomercatoweb-ը։ Նա ազդրի մկանի ծանրաբեռնվածություն ունի և մարզչական շտաբը որոշել է ռիսկի չդիմել ու խաղադաշտ դուրս չբերել 36-ամյա ֆուտբոլիստին։ Մխիթարյանից բացի, «Ինտերի» ֆուտբոլիստներից թուրինյան ակումբի դեմ խաղն, ամենայն հավանականությամբ, բաց կթողնեն նաև Լաուտարո Մարտինեսը, Ֆրանչեսկո Աչերբին ու Բենժամեն Պավարը։ «Տորինո» – […] ...
11:53 11.05.2025
Փրկարարները հեռացրել են ծառը ճանապարհահատվածից․ երթևեկությունը վերականգնվել էՄայիսի 10-ին, ժամը 22:59-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Դսեղ գյուղ տանող կամրջի մոտակայքում, ծառ է ընկել. երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ավտոճանապարհից. երթևեկությունը վերականգնվել է։ ...