09:57 27.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթից հետո ՊԵԿ-ն սկսել է ստուգումներ իրականացնել Կապանի նորընտիր քաղաքապետ Գևորգ Փարսյանի ընտանիքին պատկանող բիզնեսներում։ Քաղաքապետի հայրը Սյունիքում հայտնի «Շինկանտորի» հայտնի բիզնեսմեն Ռազմիկն է։ Գևորգ Փարսյանը երեկ մեզ հետ զրույցում, սակայն, վստահեցրեց, որ ստուգումները պլանային են և որևէ կապ չունեն Փաշինյանի ելույթի հետ։ «Դրանք նախապես ծրագրված ստուգումներ էին, մենք հանկարծակիի չենք եկել, երեկ ավարտել են, հիմա պետք է Երևանում քննարկեն արդյունքները»,- ասաց նա։
Արդյունքները հնարավո՞ր է խոշոր «անակնկալ» մատուցեն Փարսյաններին։ «Դժվար թե»,- երկյուղած պատասխանեց Կապանի նորընտիր քաղաքապետը։ Հիշեցնենք, որ վարչապետի ընտրության օրը խորհրդարանում իր ելույթի ժամանակ Փաշինյանը խմբագրեց օրեր առաջ Կապանի ընտրություններին տված իր գնահատականը և հայտարարեց, որ այնտեղ հաղթել է հակահեղափոխությունը, մինչդեռ դրանից մի քանի օր առաջ նա ճիշտ հակառակ տեսակետն էր հայտնել, թե դա հեղափոխության հաղթանակն է, որովհետև ազատ ընտրություններ են կայացել, և իշխանության թեկնածուն ազնիվ պայքարում պարտվել է։
Իր գնահատականը խմբագրելուց հետո Փաշինյանը հայտարարեց, թե քրեաօլիգարխիկ ուժերը հանրությանն ուղղորդել են ընտրության ժամանակ, որի արդյունքում հաղթել է ոչ թե իրենց ներկայացրած թեկնածուն, այլ ուրիշ անձ: Նորընտիր քաղաքապետը չի լսել վարչապետի խոսքը, թե հակահեղափոխությունն է Կապանում հաղթել։ «Ես կասեի հակառակը՝ մեզ մոտ հաղթել է հեղափոխությունը»,- պատասխանեց նա, ապա հստակեցրեց․ «Ես չեմ հասկանում՝ ինչ կատեգորիա է «հեղափոխություն-հակահեղափոխություն», մեզ մոտ ազատ, արդար ընտրություն է եղել»։ Այսինքն՝ տնտեսական-քրեական օլիգարխիան չի՞ գործել։ «Դե լավ, էլի, ես չեմ հասկանում՝ ինչի են նման բաներ հայտարարում»։
10:00 16.06.2025
Այրվել է ավտոմեքենա09:42 16.06.2025
Սպիտակ տուն. Թրամփը Զելենսկու հետ կհանդիպի Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի շրջանակներումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկկողմ հանդիպումներ կունենա Վլադիմիր Զելենսկու, Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի և Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի շրջանակներում: Կիրակի օրը լրագրողներին հայտնել է Սպիտակ տան պաշտոնյան, նրա խոսքերը մեջբերել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի մամուլի ծառայությունը: Թրամփը Կանադա է ժամանել ավելի վաղ։ G7 գագաթնաժողովը (Միացյալ Թագավորություն, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, […] ...
09:25 16.06.2025
Նեթանյահուն պնդում է, թե Իրանը ցանկանում էր սպանել Թրամփին միջուկային ծրագրի պատճառովԹեհրանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համարում է իր գլխավոր թշնամին և պլանավորել է սպանել նրան, քանի որ ամերիկացի առաջնորդը դեմ է Իրանի միջուկային ծրագրին: Այս հայտարարությունն արել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: «Իրանը փորձել է սպանել Թրամփին իրենց լիազորված ուժերի միջոցով։ Այո՛, նրանք ուզում են սպանել նրան։ Նա նրանց թիվ մեկ թշնամին է, նա վճռական […] ...
09:00 16.06.2025
Իրանի վրա Իսրայելի երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխաԻրանի վրա Իսրայելի կողմից իրականացված երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Իր քարոզչության մեջ Իսրայելի ագրեսոր ռեժիմը ձևացնում է, թե իր հարձակումները կատարվում են ճշգրիտ և առանց բնակելի տարածքների վրա հարձակվելու, սակայն ճշմարտությունն այլ է։ Ավելի քան 70 կին և երեխա […] ...
08:30 16.06.2025
Իրանի միջուկային օբյեկտում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել2.5 մագնիտուդով ցնցումներ են գրանցվել Իրանի կենտրոնական մասում գտնվող Ղոմ նահանգում՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտի տարածքում, հայտնում է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը։ Տեղեկատվությունը հայտնվել է կենտրոնի պաշտոնական կայքում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հունիսի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 23:35-ին, գետնի տակ 10 կիլոմետր խորության վրա։ ...
23:59 15.06.2025
ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերելԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...
23:30 15.06.2025
Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկինԻսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...