21:46 28.10.2018
Զուրաբիշվի՞լին, թե՞ Վաշաձեն․ ո՞վ կդառնա Վրաստանի հինգերորդ նախագահը:
Ընրատեղամասերի փակվելուց անմիջապես հետո երեք տարբեր էքզիթփոլերի՝ ծայրահեղ իրարամերժ արդյունքներ են հրապարակվել՝ պատասխան չտալով, թե ով է հաղթել նախագահական ընտրություններում:
Էքզիթփոլերի տվյալները հիմնված են ընտրության օրվա առաջին կեսի արդյունքների վրա և չեն կարող ներկայացնել ամբողջական պատկերը: Վերջնական արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ։
Եվ այսպես, «Ռուսթավի 2» ՀԸ-ի հրավերով էքզիթփոլ իրականացրած ամերիկյան Edison Research ընկերության տվյալներով՝ «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը ստացած թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, ինչպես նաև միավորված ընդդիմության աջակցությունը վայելող «Ուժը միասնության մեջ է» կուսակցության առաջնորդ Գրիգոլ Վաշաձեն հավաքել են ընտրողների ձայների հավասար քանակություն՝ 40 տոկոս: Երրորդ հորիզոնականում է «Եվրոպական Վրաստան» կուսակցության թեկնածու Դավիդ Բաքրաձեն:
«Վրացական երազանք» իշխող կուսակցության հանձնարարությամբ էքզիթփոլ իրականացրած «Психопроект»-ի տվյալներով՝ Զուրաբիշվիլին հաղթել է առաջին փուլով `հավաքելով 52.3%, Վաշաձեն ստացել է 28,1% ձայն:
«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության պատվերով էքզիթփոլ իրականացրած BCG Research ընկերության տվյալներով՝ Գրիգոլ Վաշաձեն առաջատար է `37% ձայներով, Սալոմե Զուրաբիշվիլին հավաքել է 34%, իսկ Դավիթ Բաքրաձե`17% ձայն:
Ընթացիկ ընտրությունները, չնայած այն բանին, որ ապագա նախագահի լիազորությունները զգալիորեն կկրճատվեն, այնուամենայնիվ յուրահատուկ են բնակչության համար: Վրաստանի քաղաքացիները վերջին անգամ հնարավորություն ունեցան ընտրելու պետության ղեկավար: Ապագայում նախագահ ընտրելու հնարավորություն կունենա միայն ընտրական կոլեգիան։
08:02 04.08.2025
ՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած08:02 04.08.2025
ՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 4-ին, ժամը 00:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին բախվել են «VAZ» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները հոսանքազրկել […] ...
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...