Ծառուկյանը սեփականատեր ա, հերիք ա մուտիլովկաներ անեք, այ ձեր ցավը տանեմ. ԲՀԿ առաջնորդ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+30.09 oC

Ծառուկյանը սեփականատեր ա, հերիք ա մուտիլովկաներ անեք, այ ձեր ցավը տանեմ. ԲՀԿ առաջնորդ

12:55 29.10.2018

ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության ղեկավար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում կրկին վստահեցրեց` իր հիմնական ցանկությունը ժողովրդին օգտակար լինելն է:

«Ես նորից ասեմ բոլոր լրագրողներին, Ձեր ցավը տանեմ, Ծառուկյանը մտադրություն, ինչ-որ եսիմ ինչ… ես նորից եմ ասում, հիմնական իմ ցանկությունն ա, որ կարողանամ օգտակար լինեմ, ես խորհրդարանով, քաղաքականությամբ չեմ ապրում: Ես, գիտեք, ամեն ինչ էլ ունեմ, ամեն ինչի էլ հասել եմ, ուզում եմ պիտանի լինեմ, օգտակար լինեմ, երբ որ իմ ժողովուրդը չի ուզի, ես կարամ չլինեմ, ես իմ գործով զբաղվեմ, ավելի հանգիստ ապրեմ: Իմ ուզածը… ես սիրում եմ իմ երկիրը, իմ ժողովրդին, տեսնում եք, աշխարհով մեկ, որտեղ էլ գնամ՝ հայ ազգի պատիվը բարձր պահելով, հրավիրելով, բերելով: Մեր ազգը լավ ազգ ա, ուզում եմ օգտակար լինեմ, համ ոնց ասեմ ձեզ, ես չարչարվում եմ, այ հենց քո պեսները հարցերը տալիս են, բայց ես չեմ հասկանում` ինչի՞»,- ասաց նա:

Ծառուկյանն ընդգծեց` իր և իր ղեկավարած ուժի` խորհրդարանում հայտնվել-չհայտնվելը, այն, թե որ տեղում կլինեն, ժողովրդի ցանկությունից է կախված, ապա հիշեցրեց` այսքան ժամանակ չի եղել մի բան, որ իր ժողովրդին ասած լինի, արած չլինի, ավելին` քիչ է ասում, շատ անում:

Հարցին` ընդդիմությո՞ւն է լինելու, թե՞ Փաշինյանի ղեկավարած ուժի հետ կոալիցիա է կազմելու, նա պատասխանեց.

«Նախօրոք ոչ մի բան չեմ ուզում ասեմ, իմ ուզածը, որ իմ երկիրը զարգանա, ժողովրդի վիճակը բարեկեցիկ դառնա, մեր խնդիրները կարգավորենք»:

ԲՀԿ առաջնորդը նորից վստահեցրեց` անձնական շահ չունի, և եթե ժողովուրդը ցանկանա իրեն տեսնել ընդդիմության դերում, պատրաստ է ստանձնել այդ դերը:

«Իմ ժողովրդի ցավը տանեմ, ինչ ուզի… էսօր, եթե ամեն մեկը ժողովրդի անունն օգտագործելով ինքն ուզում ա ի հայտ գա, քաղաքականության մեջ լինեն, Ծառուկյանն իրա կյանքով, գործով ա ապացուցել: Ժողովուրդը կուզի, ժողովուրդը չի ուզի, կարամ քաղաքականությամբ չզբաղվեմ: Նորից եմ ասում, ես դրանով չեմ զբաղվում»,- ասաց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին` ԲՀԿ նախընտրական ցուցակում ներառված կլինե՞ն Ծառուկյանի գործարար փեսաները: ԲՀԿ առաջնորդն ուղղեց հարցը.

«Ուրեմն` գործարարներ չեն, իրենք բոլորն էլ սեփականատերեր են, ձեր ցավը տանեմ, իրենք այն երիտասարդներն են, որ ասում եմ` ապագան մեր երիտասարդներինն ա: Եթե իրենք ցանկանան, ժողովուրդը, ընտրողներն իրենց կցանկանան, որ իրենց ձայն տան, ուրեմն այդ հարցով կմտածենք»:

Հարցին` հաջորդ խորհրդարանում դարձյա՞լ ամենից շատ բացակայող պատգամավորն է լինելու, Ծառուկյանը պատասխանեց.

«Աչիկ ջան, ես ուզում եմ մի հատ դու հարցը նորից տաս, դու հասկանաս` ինչ ես ասում: Ծառուկյանը երկրորդ երկրի չափ գործ ա կատարում, մի հատ գոնե դուք` լրագրողներդ, ձեր ցավը տանեմ, մարդու կատարած գործը նայեք: Ես, ասենք թե, հարցրա մեր բոլոր պատգամավորներին, ցանկացած օրենք ընդունվելուց մենք քննարկում ենք, համաձայնություն տալիս, բայց իմ անունը գնա կառավարություն, հաստատեն կամ չհաստատեն, ես թույլ չեմ տալիս: Ցանկացած օրենք, ցանկացած խնդիր խմբակցությամբ քննարկում ենք, բոլորի հետ աշխատում ենք»:

Ծառուկյանին հիշեցրին` վարչապետն ասել էր, որ գործարարները խորհրդարանում անելիք չունեն, ինչին նա արձագանքեց.

«Ձեր սրտացավությունը, մտահոգությունը` լինե՞մ, թե՞ չլինեմ… բայց վարչապետի ցավը տանեմ, վարչապետն ասեց` Ծառուկյանը սեփականատեր ա, հերիք ա մուտիլովկաներ անեք, այ ձեր ցավը տանեմ: Ձեզ շատ հարգում եմ, դուք ձեր գործն եք կատարում, բայց ամենակարևորը՝ հիմնական խառնողը դուք եք»:

ԲՀԿ առաջնորդը տեղեկացրեց` իրենց նախընտրական ցուցակն ինքն է գլխավորելու, ցուցակն էլ կազմելու է, մտածում է` ինչպես անի, որ փոփոխություններ լինեն: Ցուցակը կազմելիս էլ ամեն ինչին ուշադրություն է դարձնելու:

Ծառուկյանը լրագրողների հարցերի առթիվ դժգոհություն հայտնեց.

«Ես ձեզ մի ժամ ասեցի պատրաստվեք` ինչ հարց ունեք, սաղ նույն հարցերն եք տալիս, 100 անգամ հանդիպենք, նույն էդ 5 հարցն եք տալու»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP