16:12 29.10.2018
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը հոկտեմբերի 29-ի նիստի ժամանակ հայտարարեց` Երևանում աղբահանության ծառայություն մատուցող «Սանիթեք» ընկերությունը տապալել է այդ ծառայությունը:
«Քաոսային վիճակ է, քաղաքը չի մաքրվում, որևէ բանակցություն, պայմաններ, խոստումներ արդեն արժեք չունեն: Երկու պայմանագիր է կնքվել, մեկը` մրցույթով, մեկն առանց մրցույթի: Ձեր մոտեցումն ու պատկերացումը, այս խնդրի լուծումը ո՞րն է լինելու, ե՞րբ ենք տեղից շարժվելու, «Սանիթեք»-ին ասելու «հաջողություն»,- հետաքրքրվեց նա` դիմելով փոխքաղաքապետին:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ հարցն այս փուլում իր անմիջական վերահսկողության տակ է: Նա տեղեկացրեց, որ իրենք ինտենսիվ բանակցությունների մեջ են «Սանիթեք»-ի և այլ ընկերությունների հետ:
«Մանրամասների մասին կարող եմ հայտնել, բայց ոչ հիմա»,- ասաց նա` խոստանալով առանձին հանդիպման ժամանակ անդրադառնալ մանրամասներին:
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը արձագանքեց Սամսոնյանի խոսքին` նկատելով.
«Հարց հնչեցնելու այդ ընդդիմադիր կեցվածքը շատ ավելի հեշտ է սովորաբար, երբ ասում ենք` ե՞րբ պիտի վերջ տրվի այդ պայմանագրին, բայց գործադիր մարմնում, երբ հստակ հասկանում ես` ինչ պետք է արվի հաջորդիվ … Վերբալ մակարդակում հեշտ է, հենց այսօր կարող է պայմանագիրը դադարեցվել, իսկ հետո ի՞նչ պետք է արվի, փորձենք պոպուլիստական հայտարարություններից դուրս գալ»:
Աբրահամյանն ասաց, որ լուծումները պետք է մինչ այդ տրվեն, հետո նոր որոշումը կայացվի:
«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, դիմելով Աբրահամյանին, նշեց, որ մշտապես դրական է գնահատել նրա լրագրողական աշխատանքը, սակայն նաև հիշեցրեց` երբ նա լրագրող էր, իրենք ավագանու անդամներ էին, հետևում էին «Սանիթեք»-ի գործունեությանը քաղաքապետարանի ներսում:
«Մեր շարունակական լոբբինգի արդյունքում է, որ առաջին անգամ տուգանվեց «Սանիթեք»-ը, երկրորդ անգամ տուգանքը կրկնվեց: Անի Սամսոնյանն այս դահլիճի այն եզակի մարդկանցից է, ով կարդացել է պայմանագիրն ամբողջությամբ: Վստահ եմ, դուք այդ եզակի մարդկանցից չեք: Լրագրողն ընդհանրապես, իմ կարծիքով, իր անկողմնակալությամբ պետք է տարբերվի մնացածներից, բայց Դուք, չգիտես ինչու, դաշտում, որտեղ չունեք այնքան էլ պատկերացումներ, ինչպես «Սանիթեք»-ի ծառայությունն է, Ձեզ թույլ եք տալիս որակել մեր կարծիքը պոպուլիզմ, դա էլ հերիք չէ, յուրաքանչյուր անգամ ցանկանում եք կարծիք հայտնել և այս կամ այն պաշտոնյայի գործունեության դրական կողմերն առանձնացնել»,- ասաց նա:
Խաժակյանն ընդգծեց` իրենք մեկուկես տարվա փորձ ունեն և գիտեն, որ «Սանիթեք»-ի հետ կնքված պայմանագրերից մեկը պետք է լուծարվի և ներգրավվի երկրորդ օպերատոր:
Աբրահամյանն արձագանքեց` նշելով, որ ինքը լրագրողական գործունեությունը դադարեցրել է հեղափոխությունից հետո: Հայկ Մարությանն էլ հայտնեց, որ այս հարցն իր ամենօրյա ուշադրության տակ է, փորձում են գտնել լուծումներ, որոնք միաժամանակ կլինեն հնարավորինս անցնցում:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...