16:46 29.10.2018
Երևանի ավագանու արտահերթ նիստում այսօր քննարկվել է նաև Տիգրան Վիրաբյանին քաղաքապետի տեղակալ նշանակելու հարցը
«Ծնվել եմ Գյումրիում, բայց երբեք չեմ թաքցրել, որ ՀՀ մայրաքաղաքը Երևանն է»,- նիստում հայտարարեց Տիգրան Վիրաբյանը:
Վիրաբյանի այս խոսքերը ծիծաղ առաջացրին դահլիճում, ինչին արձագանքելով Վիրաբյանն ասաց, որ ինքը դա որպես գյումրեցի է ասում, իրեն կհասկական:
Հայտնի է, որ Վիրաբյանը գլխավորել է Գյումրու թատրոնը, որը կարճ ժամանակահատվածում մեծ հաջողություններ է գրանցել:
«Այն կառավարչական մեթոդները, որոնք կիրառել եմ Գյումրու թատրոնում, կկարողանամ կիրառել նաև ի շահ Երևանի: Հիմա չեմ կարող ասել, որն է լինելու առաջնահերթությունը, քանի որ փոփոխություններ կարող են լինել»,- ասաց Վիրաբյանը:
«Շատ սոցիալական ծրագրեր է իրականացրել ոչ միայն Գյումրիում, այլև ողջ երկրում, նաև բարեգործական ծրագրեր է իրականացրել»,- ընդգծեց քաղաքապետ Հայկ Մարությանը:
Երևանի քաղաքապետի խոսքով՝ ինքն է համոզել Վիրաբյանին լինել իր կողքին, ինչի համար ավելի քան մեկ ամիս է պահանջվել:
ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը հետաքրքրվեց, թե ինչու է քաղաքապետն այդ քայլին դիմել այն դեպքում, երբ Վիրաբյանը Գյումրիին շատ պետք է:
«Ես չեմ տարբերակում մեր քաղաքները, հրավիրել եմ որպես լավ մասնագետի: Ես մտածում եմ, որ մասնագետները պետք է գան Գյումրիից Երևան, Երևանից Գյումրի, Կապան, ինձ համար Հայաստանը մեկ պետություն է, և մարդիկ կարող են տարբեր քաղաքներում աշխատել, որտեղ կարող են օգուտ տալ»,- պատասխանեց Մարությանը:
«Գյումրին միշտ համարվել է դարբնոց: Լավագույն մասնագետները, որոնք եկել են Երևան, եղել են Գյումրիից»,- հավելեց Վիրաբյանը:
Տիգրան Վիրաբյանի թեկնածությունը հաստատվեց 48 կողմ, 3 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
15:33 03.08.2025
ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունըՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...
15:00 03.08.2025
Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhoneUFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...
14:55 03.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:43 03.08.2025
Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղումԱմերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...
14:26 03.08.2025
Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամՈւկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...