Բարեփոխումների համար ՀՀ-ին պետք է եկամտաբեր տնտեսություն ու կայուն արտաքին քաղաքականություն. քննարկում Վաշինգտոնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+21.09 oC

Բարեփոխումների համար ՀՀ-ին պետք է եկամտաբեր տնտեսություն ու կայուն արտաքին քաղաքականություն. քննարկում Վաշինգտոնում

10:54 30.10.2018

Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանում օրերս տեղի ունեցավ Հայաստանում թավշյա հեղափոխության և հաջորդած զարգացումների մասին քննարկում: Բանախոսներն այս առիթով ներկայացրին իրենց մտահոգություններն ու կարծիքները, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Սա լավ հնարավորություն է ամերիկահայ համայնքի համար քննարկել Հայաստանի իրադարձությունները և վերաիմաստավորել վերջին 6 ամիսների Հայաստանի զարգացումները, ասում է օրերս մայրաքաղաքի Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանում հրավիրված քննարկման բանախոսներից մեկը՝ քաղաքագետ Էմիլ Սանամյանը: Հայաստանում թավշյա հեղափոխությանն ու դրան հաջորդած զարգացվումների մասին քննարկման մյուս երկու բանախոսներն էին հեղափոխության մասնակից և ակտիվիստ, դոկտոր Ռուզաննա Գրիգորյանն ու հակակոռուպցիոն ոլորտի փաստաբան, նախկին դիվանագետ Արմեն Խարազյանը:

Ռուզաննա Գրիգորյանը մատնանշեց կառավարման այն թերի համակարգն ու կոռուպցիան, որը ձևավորվել էր նախկին իշխանությունների օրոք՝ հանգեցնելով թավշյա հեղափոխությանը: Նա կարևորեց նախահեղափոխական շրջանում Հայաստանի քաղաքացիական շարժումները, որոնք նպաստեցին հեղափոխության հաջողությանը:

«Դրանք գրանցեցին մի շարք տեղական հաղթանակներ, սակայն չէին կարող արմատապես փոխել քաղաքական դաշտը Հայաստանում, քանի որ խուսափում էին քաղաքական միավորի վերածվելուց: Սակայն դրանք կարևոր դեր ունեցան թավշյա հեղափոխության օրերին՝ անհնազանդության խաղաղ ակցիաների կազմակերպման, հանրային տեղեկացվածության մեծացման և ինքնակազմակերպման առումով»,- ասում է Գրիգորյանը:

Որպես հեղափոխության հիմնական նպատակ, Գրիգորյանն առանձնացնում է կոռուպցիայի դեմ պայքարն ու օրենքի գերակայության հաստատումը:

Էմիլ Սանամյանի կարծիքով՝ նախկին իշխանությունների հեռացման հիմքում էր Սերժ Սարգսյանի խոստումը վարչապետ չառաջադրվելու մասին, ինչպես նաև Սարգսյանի կողմից քաղաքական հետնորդի ընտրության ձախողումը: Ըստ քաղաքագետի՝ Հայաստանի յուրաքանչյուր իշխանություն զգայուն է արևմտյան գնահատականների հանդեպ, քանի որ բնական լուրջ պաշարների բացակայության պարագայում զգալիորեն կախված է արտաքին օժանդակությունից: Սա էլ, ըստ Սանամյանի, մարդկային հատկանիշների հետ մեկտեղ սահմանափակում է ուժային միջոցների կիրառումը:

Ապրիլյան զարգացումներն, ըստ Սանամյանի, աննախադեպ էին Հայաստանի համար: Քաղաքագետն ընդգծում է այդ օրերին իշխանության նկատմամբ հանրային վերահսկողության բացակայությունը, որը նպաստեց բողոքի ալիքի զանգվածային բնույթին:

Փաստաբան Արմեն Խարազյանի կարծիքով՝ այսօր հետհեղափոխական Հայաստանի առաջնային խնդիրներից է կայուն արտաքին քաղաքականությունն ու եկամտաբեր տնտեսության կառուցումը:

«Հայաստանին այսօր անհրաժեշտ է եկամտաբեր տնտեսություն, որպեսզի երկիրը կարողանա վճարել Փաշինյանի վարչակազմի հայտարարած արդարադատության ոլորտի բարեփոխումների, հակակոռուպցիոն քաղաքականութան և վստահության մեծացման համար»,- ասում է Խարազյանը:

Նախկին դիվանագետը կարևորում է տնտեսական և քաղաքական դիվերսիֆիկացումը, որն ավելի մեծ հնարավորություններ կստեղծի երկրի համար, ներառյալ էներգետիկ անկախությունը, տեղեկատվական տեխնոլոգինաների զարգացումը, ճկուն ու բազմաբևեռ արտաքին քաղաքականությունը: Արդյունքներ գրանցելու համար, ըստ Խարազյանի, անհրաժեշտ է ամենօրյա քրտնաջան աշխատանք:

Քաղաքագետ Սանամյանի դիտարկմամբ էլ չնայած Ռուսաստանից կախվածությանն ու Եվրասիական տնտեսական միությանն անդամակցմանը՝ Հայաստանում հնարավոր է կառուցել ժողովրդավարություն:

«Երկար ժամանակ հաշվի առնելով, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, գերիշխում էր այն կարծիքը, որ այդ պատճառով անհնար է կառուցել ժողովրդավարություն Հայաստանում: Գարնանային իրադարձություններն ապացուցում են հակառակը և որ ընդունված այս մոտեցումն ունի բացառություններ՝ ի դեմս Հայաստանի»,- կարծում է Սանամյանը:

Ռուզաննա Գրիգորյանն էլ ընդգծեց կրթական ոլորտի բարեփոխումների կարևորությունը: Վերջին 2 տասնամյակների ընթացքում ոլորտն ավելի շատ հետընթաց է գրանցել Հայաստանում, ուստի, ըստ նրա, այստեղ անհրաժեշտ են խոշոր ներդրումներ՝ քաղաքական նոր մտածելակերպի զարգացմանը նպաստելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել

23:59 22.06.2025

ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից 24/7 ռեժիմով շարունակվում են պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների կատարումը՝ այդ թվում ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումները, համաձայն ՀՀ կառավարության 30․05․2024թ․ 826-Լ որոշման պահանջների։ Հունիսի 21-22-ին օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել և գտնվել են 14-20 միկրոռենտգեն/ժամ տիրույթում։ ...

«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգով

23:44 22.06.2025

«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգով

Անգլիական Պրեմիեր լիգան տուգանել է «Մանչեսթեր Սիթիին» հանդիպումները ժամանակին սկսելու և վերսկսելու պարտավորության վերաբերյալ մրցաշարի ընթացակարգը խախտելու բազմաթիվ դեպքերի պատճառով։ Անցած առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» այդ կանոնը խախտել է 9 անգամ և ստիպված կլինի վճարել 2,09 միլիոն ֆունտ ստերլինգ տուգանք։ հատկանշական է, որ մանչեսթերյան ակումբը չի վիճարկել տուգանքը և ընդունել է մեղավորությունը։ Պրեմիեր լիգան հիշեցնում է, […] ...

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

23:29 22.06.2025

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

Հունիսի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոն է։ Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ ․ Հայկազուն […] ...

ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներ

23:20 22.06.2025

ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներ

ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչներին մուտք գործել երկրի միջուկային օբյեկտներ՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո պատճառված վնասը գնահատելու համար, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան։ «Ես կոչ եմ անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել օբյեկտներ՝ վնասի գնահատում անցկացնելու համար, հենց որ անվտանգության պայմանները թույլ տան», – ասել […] ...

Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանը

22:58 22.06.2025

Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Սպորտի կառավարման կենտրոնի բասկետբոլային մարզադահլիճում հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 2025 թվականի եզրափակիչ փուլի հանդիպմանը: Մրցաշարը նպատակ ունի խթանելու առողջ ապրելակերպը, զարգացնելու բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը դպրոցականների շրջանում, ինչպես նաև բացահայտելու տաղանդավոր և հեռանկարային մարզիկներին։ Վարչապետը շնորհավորել է բոլորին մրցաշարի առիթով և հույս հայտնել, որ այն առաջիկա տարիներին անպայման կշարունակվի: […] ...

Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

22:30 22.06.2025

Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․ Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Մուշական փ. 2, 4, 5, 6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խորենացու փողոցի առանձնատներ, Խորենացու փ. 72 շենք , Տիգրան Մեծի պող. 39, 41, 43 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի […] ...

BACK_TO_TOP