«Ղեկը աջ» նախաձեռնությունն առաջարկում է փոփոխություն կատարել կառավարության որոշման մեջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+28.86 oC

«Ղեկը աջ» նախաձեռնությունն առաջարկում է փոփոխություն կատարել կառավարության որոշման մեջ

12:08 30.10.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում այսօր դարձյալ հանդիպել են «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն ու խնդրի հետ առնչություն ունեցող գերատեսչությունների ներկայացուցիչները:

Փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը հիշեցրել է, որ նախորդ հանդիպման ավարտին որոշվել է առաջարկներ ներկայացնել, իսկ առաջարկներ պետք է ներկայացնեն նաև նախաձեռնության անդամները: Օրեր առաջ կայացած հանդիպման ժամանակ մեկ առաջարկ արվել էր ՊԵԿ-ի կողմից, այն է՝ սահմանին կուտակված աջ ղեկով մեքենաները ներկրել Հայաստան, բայց չշահագործել այնքան ժամանակ, քանի դեռ ղեկը փոխված չէ, ղեկը փոխելու համար էլ հատկացնել մեկ տարի:

«Ի հավելումն ՊԵԿ առաջարկի՝ մենք առաջարկում ենք ՀՀ կառավարության 2007 թվականի հոնիսի 28-ի թիվ 955 N որոշման մեջ կատարել փոփոխություն: Դա այն որոշումն էր, որով սահմանվում էր, որ «ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի ՀՀ ՃՈ կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» թիվ 955 N որոշման 2-րդ հավելվածի 2-րդ կետը նոր՝ չորրորդ ենթակետով՝ ղեկային կառավարման համակարգն աջակողմյան տեղաբաշխմամբ է:

Այսինքն՝ երբ կառավարությունը որոշում ընդունեց աջ ղեկով մեքենաների մուտքն արգելելու վերաբերյալ, կառավարության որոշման մեջ ընդունվեց 4-րդ կետ, ըստ որի՝ ղեկային տեղաբաշխման համակարգով աջակողմյան մեքենաները համարվում են տեխնիկական անսարքություն: Հիմա, երբ կառավարությունն առաջարկում է թույլ տալ մեքենաների ներմուծումը վերամշակման ռեժիմով, մենք առաջարկում ենք այս չորրորդ կետը կառավարության նիստով հանել, որը հնարավորություն կտա ձախ ղեկով ներմուծած մեքենաները վերասարքավորում անել դեպի աջ»,- ասել է «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Արթուր Միսակյանը:

Հիշեցնենք, որ ըստ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների պնդումների՝ իրենք մոտ 3000 մեքենայի պատվեր են կատարել: Հայաստանում աջ ղեկով մեքենաների ներկրումն արգելված է հոկտեմբերի մեկից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մի քանի ժամով կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը

10:09 04.08.2025

Մի քանի ժամով կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ին  ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի  Արարատ քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Xinhua․ Չինաստանը կթողարկի ֆիլմ ճապոնական բիոլաբորատորիաների մասին

10:00 04.08.2025

Xinhua․ Չինաստանը կթողարկի ֆիլմ ճապոնական բիոլաբորատորիաների մասին

Չինաստանը Համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ կթողարկի ռեժիսոր Չժաո Լինշանի «731» պատմական ֆիլմը, որը պատմում է իմպերիալիստական Ճապոնիայի կենսաբանական լաբորատորիաների մասին, հաղորդում է «Սինհուա»-ն։ Նրա խոսքով՝ ֆիլմը կթողարկվի սեպտեմբերի 18-ին՝ 1931 թվականին Ճապոնիայի կողմից Հյուսիսարևելյան Չինաստանի օկուպացիայի սկզբի օրը (Մուկդենի միջադեպ): Ֆիլմը հիմնված է մարդկանց վրա անցյալ դարի առաջին կեսին ճապոնական № 731 […] ...

ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է ԳՈւՄ-ի շուկայի մսավաճառներին

09:47 04.08.2025

ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է ԳՈւՄ-ի շուկայի մսավաճառներին

Վերջին շրջանում իրացման շուկայում մսի սպանդանոցային ծագման նկատմամբ իրականացվող վերահսկողության արդունքում միայն Երևանում առգավվել և ոչնչացման է տարվել 1859,9 կգ միս-մսեղիք: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։: «Արձագանքելով Երևանի Խորենացու (ԳՈՒՄ-ի շուկա) փողոցում գտնվող իրացման կետերում միս-մսեղիքի իրացմամբ զբաղվող տնտեսավարողների խնդրանքին՝ տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ընդունել է նրանց ներկայացուցիչներին: Մսավաճառները ներկայացրել են իրենց խնդիրը. իրենք […] ...

ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան․ Al Mayadeen

09:40 04.08.2025

ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան․ Al Mayadeen

Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան, հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ պատվիրակության կազմում տեսուչներ չեն լինի, քանի որ «բանակցությունները կկենտրոնանան հարցի քաղաքական կողմի վրա»։ Ակնկալվում է, որ կողմերը «կքննարկեն գործակալության հետ համագործակցությունը կասեցնելու մասին խորհրդարանի կողմից ընդունված օրենքի կիրառման մեխանիզմները»։ Հուլիսի 2-ին Իրանի նախագահ […] ...

Ջուր չի լինի

09:33 04.08.2025

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ի ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 5 –ի ժամը 07:00-ը կդադարեցվի Ծովազարդ ,Բերդկունք ,Հայրավանք ,Լճափ, Չկալովկա ,Նորաշեն ,Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: ...

Հնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառով․ Kpler

09:28 04.08.2025

Հնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառով․ Kpler

Հնդկաստանը կարող է միլիարդավոր դոլարների կորուստներ կրել, եթե հրաժարվի ռուսական նավթից՝ ի պատասխան ԱՄՆ սպառնալիքների, գրում է The Economic Times-ը՝ հիմնվելով Kpler վերլուծական կենտրոնի զեկույցի վրա։ «Ֆինանսական հետևանքները հսկայական են։ Ենթադրելով, որ օրական 1.8 միլիոն բարել նավթի մեկ բարելի համար 5 դոլար զեղչի կորուստը կկորցնենք, Հնդկաստանի ներմուծման ծախսերը կարող են տարեկան աճել 9 միլիարդ դոլարով՝ […] ...

BACK_TO_TOP