Ընտրական օրենսգրքի բարեփոխումները երրորդ անգամ չեն ներկայացվի ԱԺ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Ընտրական օրենսգրքի բարեփոխումները երրորդ անգամ չեն ներկայացվի ԱԺ

14:14 30.10.2018

«Զուտ ժամանակային առումով ես կարծում եմ, որ երրորդ անգամ Ընտրական օրենսգիրքը չի բերվի ԱԺ»,- կարծում է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Մենք ընտրությունների կգնանք գործող օրենսգրքով: Անհասկանալի է, թե  ինչու որոշ քաղաքական ուժեր, որոնց կենսական շահերից էր բխում նոր օրենսգրքի ընդունումը, որպեսզի հանվեր ռեյտինգային ընտրակարգը, նվազեցվեր ընտրական շեմը, որովհետև նորով սահմանվում է չորս տոկոս անցողիկ շեմ և չորրորդ ուժի համար սահմանվում էր առավելագույնը երկու տոկոսի անցողիկ շեմ, որոշեցին գնալ քաղաքական ինքնասպանության: Սա Հանրապետականի և որոշ քաղաքական ուժերի համար համար փրկօղակ էր` ունենալով այսօր վստահության վակուում, չունենալով մեծ վստահություն վայելող քաղաքական գործիչներ, որոնք կարող էին ռեյտինգային ընտրակարգով` տարածքային ցուցակներով քվեներ բերել իրենց կուսակցությանը: Ինձ համար հասկանալի չէ: Տպավորությունս մեկն է` Հանրապետականը փորձեց վերջին անգամ իր քանակային առավելությունը ցուցադրել: Սա իրենց ուժի վերջին ցուցադրությունն էր: Որևէ այլ քաղաքական տրամաբանություն այստեղ չկար, թե ինչու իրենք երեկ տապալեցին Ընտրական օրենսգրքի քվեարկությունը»,- կարծիք է հայտնել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա տեսականորեն չբացառեց, որ այս խորհրդարանում նույն սցենարով կարող է տապալվել նաև վարչապետի թեկնածության շուրջ քվեարկությունը, այսինքն՝ Հանրապետականը կողմ քվեարկի թեկնածուին, սակայն Զոհրաբյանն ասաց, թե «չի  հասկանում  քաղաքական սուիցիդի գնալու սադոմազոխիստական նպատակահարմարությունը»:

«Եթե քաղաքական ուժը հակումներ ունի անընդհատ գնալու ինքնասպանության, դա արդեն ոչ թե  քաղաքական տրամաբանության, այլ պսիխոտրամաբանության ժանրից  է, որտեղ,  անկեղծ ասած, ես բացարձակապես մասնագետ չեմ»,- ասել է Զոհրաբյանը:

Նոր Ընտրական օրենսգիրքը եթե լիներ, ապա վստահելիությունն ընտրական պրոցեսի նկատմամբ ավելի բարձր կլիներ, մինչդեռ  նախորդ ռեյտինգային ընտրակարգը բացարձակապես ապաքաղաքական էր` գործեց «փող + ռեյտինգ» բանաձևը,- նկատել է Զոհրաբյանը: Նա որոշակի լավատեսություն է հայտնել առաջիկա ընտրությունների վերաբերյալ և ասել.

«Թեև դրանք անց են կացվելու գործող հին օրենսգրքով, սակայն չի լինելու վարչական ռեսուրսի չարաշահում, գումար: Հանրային վստահելիություն ունեցող էն գործիչները, ովքեր կառաջադրվեն ռեյտինգային ընտրակարգով, գործելու է «ռեյտինգ=հանրային ճանաչելիություն» բանաձևը: «Ծառուկյան» խմբակցությունն այն եզակի քաղաքական ուժերից  է, որն ունի բրենդային գործիչներ, և մեզանից յուրաքանչյուրը կարող է առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով և շահել որոշակի ձայներ: Առանց ավելորդ  համեստության կարող եմ ասել` ես, Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը, էլ չեմ խոսում, բնականաբար, Գագիկ  Ծառուկյանի մասին, որը մեր ամենավարկանիշային գործիչն է ոչ միայն «Բարգավաճ Հայաստանի», այլև ողջ հանրապետության տարածքում: Իսկ ի՞նչ են մտածում էն քաղաքական ուժերը, որոնք, լինենք անկեղծ, չունեն կամ քիչ ունեն էդպիսի բրենդային գործիչներ: Ինչո՞ւ գնացին քաղաքական սուիցիդի, ես չեմ հասկանում»,- նշել  է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

BACK_TO_TOP