ԵԽԽՎ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը 2 տարով զրկվեց ձայնի իրավունքից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+22.09 oC

ԵԽԽՎ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը 2 տարով զրկվեց ձայնի իրավունքից

10:53 16.05.2018

Ադրբեջանի կոռուպցիոն գործունեության, դրանում եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավորների ներգրավվածությունը քննող ԵԽԽՎ հանձնաժողովը որոշում է ընդունել խիստ պատժամիջոցներ կիրառել 4 պատգամավորների նկատմամբ, որոնց թվում է նաև ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեյիդովը։

Այս պատգամավորները զրկվել են ձայնի իրավունքից։ Սեիդովից բացի, պատժամիջոցներ են կիրառվել նաև ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտի (Իսպանիա), Ուկրաինայի հարցով նախկին զեկուցող Ժորդի Շուկլայի (Իսպանիա) և Սեզար Պրեդայի (Ռումինիա) դեմ:

Նշված պատգամավորները կորցրել են ԵԽԽՎ անդամի գրեթե բոլոր իրավունքները՝ բացառությամբ քվեարկելուց և բանաձևեր ներկայացնելուց: Ագրամունտի դեմ պատժամիջոցները սահմանվում են 10 տարով, իսկ մյուս երեք պատգամավորների դեմ՝ 2-ական տարով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն․ Փաշինյան

22:39 01.05.2024

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն․ Փաշինյան

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն։ Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եթե մենք կարողանանք պահպանել մեր պետականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը, կկարողանանք երաշխավորել, որ առաջիկա տասնամյակներում ՀՀ անկախ պետությունը գոյություն կունենա»,- ասել է նա։ Խոսելով սահմանազատման մասին՝ Փաշինյանը նշել է․ «Քանի Ադրբեջանի հետ սահմանը սահմանազատված չէ, կոնֆլիկտի […] ...

Իրանը թույլ է տվել ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում

19:42 01.05.2024

Իրանը թույլ է տվել ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում

ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչ Իրանում աշխատելու թույլտվություն է ստացել: Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մենք ՄԱԳԱՏԷ-ի ոչ մի տեսուչի չենք արգելել գալ Իրան: ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի թույլատրվում է այցելել Իրան և ստուգումներ անցկացնել», -ասել է նա: ...

Վրաստանի խորհրդարանի և կառավարության մոտ ուժայիններ են մոբիլիզացվել

19:31 01.05.2024

Վրաստանի խորհրդարանի և կառավարության մոտ ուժայիններ են մոբիլիզացվել

Վրաստանի խորհրդարանն այսօր՝ մայիսի 1-ին, շարունակում է «գործակալների մասին» օրենքի երկրորդ ընթերցումը, որից հետո, հավանաբար՝ կսկսվի քվեարկությունը: Այս պահի դրությամբ խորհրդարանի և կառավարության շենքի հարակից տարածքում մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ են մոբիլիզացված, հաղորդում է «Ալիք Մեդիա»-ն: Խորհրդարանի ետնամասում այսօր՝ մայիսի 1-ի ժամը 17:00-ից մեկնարկել է բողոքի հերթական ցույցը՝ ընդդեմ «գործակալների օրենքի»։ Երեկ երեկոյան ոստիկանությունը բռնի […] ...

Որևէ մեկը մեզ չի կարող արգելել, որ կարողանանք ավելի պաշտպանունակ դառնալ. ՀՀ նախագահ

19:22 01.05.2024

Որևէ մեկը մեզ չի կարող արգելել, որ կարողանանք ավելի պաշտպանունակ դառնալ. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ Շանթ ՀԸ-ին և Արմենպրեսին տված հարցազրույցում անդրադարձել է Տավուշում սահմանազատման գործընթացին ու Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացմանը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ

17:56 01.05.2024

Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ

Իրանի մաքսային ծառայությունը լիովին պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է IRNA–ն, այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչության ղեկավար Մոհամմադ Ռեզվանիֆարը: Իր իրաքցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Մոհամմադ Ռեզվանիֆարն ընդգծել է Իրանի և Իրաքի միջև առևտրային կապերի ընդլայնման կարևորությունը։ Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել մաքսային տեղեկատվություն փոխանակել Իրաքի […] ...

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցույցերի մասնակիցների դեմ

14:12 01.05.2024

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցույցերի մասնակիցների դեմ

Ստամբուլի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ, ովքեր փորձել են ճեղքել Սարաչհանե թաղամասի անվտանգության շղթան դեպի կենտրոնական Թաքսիմ հրապարակ։ Տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան, հաղորդում է NTV-ն։ Ավելի վաղ Halk TV հեռուստաալիքը հայտնել էր, որ ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար բերման են ենթարկվել մի քանի տասնյակ մարդիկ։ Ոստիկանությունը բարձրախոսներով հորդորել է ցուցարարներին չխախտել […] ...

BACK_TO_TOP