14:00 30.10.2018
«Չնայած դեմոկրատական Հայաստանում տարբեր տեսակի քննարկումներին, ի դեմս Բելառուսի, դուք միշտ ունեցել եք և կունենաք լավ ու վստահելի ընկեր։ Մենք միասին աշխատում ենք միասնական տնտեսական տարածքում՝ մեր Եվրասիական միությունում, ՀԱՊԿ ռազմաքաղաքական միությունում։ Եվ ինչ էլ որ այնտեղ ասեն, գրեն, մենք սրբորեն կատարում ենք մեր պայմանավորվածությունները, ամենը, ինչ դրված է այս կազմակերպությունների շրջանակներում»,- այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է բելառուսական BelTA պետական գործակալությունը։
Լուկաշենկոն, հավանաբար, նկատի է ունեցել հայկական հանրության մեջ առկա այն դժգոհությունը, որ թարմանում է ամեն անգամ, երբ Բելառուսը զենք է վաճառում հակառակորդ Ադրբեջանին։ Վերջին նման դժգոհության ալիքը բարձրացավ, երբ հայտնի դարձավ, որ Մինսկը Բաքվին վաճառել է «Պոլոնեզ» հեռահար հրթիռային համակարգեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի ողջ տարածքի համար։
Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում Լուկաշենկոն հիշատակել է նաև Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը և Հայաստանի նախագահին շնորհակալություն է հայտնել այդ օրերին բելառուսցի լրագրողների աշխատանքի օժանդակելու համար, քանի որ Լուկաշենկոյի խոսքերով՝ կարիք կար հասկանալու, թե Հայաստանում ինչ է կատարվում։
Տնտեսական համագործակցության մասին խոսելիս Լուկաշենկոն հայտարարել է, որ առևտրաշրջանառության թվերը փոքր են։ Թեև անկումը հաղթահարվել է, բայց ընդհանուր 45 միլիոն դոլարի առևտուրը գոհացուցիչ ցուցանիշ չէ։
«Մենք այսօր հեշտությամբ կարող էինք ունենալ 150 միլիոն դոլարի առևտրաշրջանառություն, և դա զգալիորեն կբարձրացներ մեր հարաբերությունների մակարդակը»,- ասել է Լուկաշենկոն։
Թե Բելառուսի նախագահի ասածներին ինչպես է արձագանքել Հայաստանի նախագահը, բելառուսական գործակալությունը չի մանրամասնում։
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը23:59 22.06.2025
ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվելՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից 24/7 ռեժիմով շարունակվում են պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների կատարումը՝ այդ թվում ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումները, համաձայն ՀՀ կառավարության 30․05․2024թ․ 826-Լ որոշման պահանջների։ Հունիսի 21-22-ին օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել և գտնվել են 14-20 միկրոռենտգեն/ժամ տիրույթում։ ...
23:44 22.06.2025
«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգովԱնգլիական Պրեմիեր լիգան տուգանել է «Մանչեսթեր Սիթիին» հանդիպումները ժամանակին սկսելու և վերսկսելու պարտավորության վերաբերյալ մրցաշարի ընթացակարգը խախտելու բազմաթիվ դեպքերի պատճառով։ Անցած առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» այդ կանոնը խախտել է 9 անգամ և ստիպված կլինի վճարել 2,09 միլիոն ֆունտ ստերլինգ տուգանք։ հատկանշական է, որ մանչեսթերյան ակումբը չի վիճարկել տուգանքը և ընդունել է մեղավորությունը։ Պրեմիեր լիգան հիշեցնում է, […] ...
23:29 22.06.2025
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնըՀունիսի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոն է։ Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ ․ Հայկազուն […] ...
23:20 22.06.2025
ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչներին մուտք գործել երկրի միջուկային օբյեկտներ՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո պատճառված վնասը գնահատելու համար, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան։ «Ես կոչ եմ անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել օբյեկտներ՝ վնասի գնահատում անցկացնելու համար, հենց որ անվտանգության պայմանները թույլ տան», – ասել […] ...
22:58 22.06.2025
Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Սպորտի կառավարման կենտրոնի բասկետբոլային մարզադահլիճում հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 2025 թվականի եզրափակիչ փուլի հանդիպմանը: Մրցաշարը նպատակ ունի խթանելու առողջ ապրելակերպը, զարգացնելու բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը դպրոցականների շրջանում, ինչպես նաև բացահայտելու տաղանդավոր և հեռանկարային մարզիկներին։ Վարչապետը շնորհավորել է բոլորին մրցաշարի առիթով և հույս հայտնել, որ այն առաջիկա տարիներին անպայման կշարունակվի: […] ...
22:30 22.06.2025
Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․ Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Մուշական փ. 2, 4, 5, 6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խորենացու փողոցի առանձնատներ, Խորենացու փ. 72 շենք , Տիգրան Մեծի պող. 39, 41, 43 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի […] ...