Բաղրամյան պողոտայի երթևեկությունը մասամբ դադարեցվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 06 2024
  • $
    387.38
  • RUBLE
    4.30
  • 420.31
WEATHER
+28.09 oC

Բաղրամյան պողոտայի երթևեկությունը մասամբ դադարեցվել է

14:15 16.05.2018

Բաղրամյան պողոտայի երթևեկությունը մասամբ դադարեցվել է: Այս մասին տեղեկացնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Վարչապետի նստավայրի առջև են հավաքվել ավտոներկրողներն ու տաքսու վարորդները, որոնք ցանկանում են իրենց խնդիրները ներկայացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ցուցարարները բողոքում են, որ նախկին իշխանության ժամանակ իրենց բողոքները տեղ չեն հասել և ակնկալում են, որ իրենց կլսեն նոր կառավարության անդամները: Նրանք իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցել վարչապետին իրենց խնդիրների լուծման համար:

Ցուցարարներից մի քանիսին ընդունել են վարչապետի նստավայրում և խորհուրդ տվել, որ բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց բողոքները հստակեցնեն ու նամակի տեսքով փոխանցեն իրենց: Ավելի ուշ վարչապետի նստավայրից բողոքի ակցիայի մասնակիցներին փոխանցել են, որ նստավայրում նախատեսվում է քննարկում անցկացնել վարչապետի, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի, ոստիկանապետի և պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցչի մասնակցությամբ: 

 

 SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր Բրազիլիայի հրապարակից մեկնարկել է ավտոներկրողների և տաքսու վարորդների բողոքի ակցիան: Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ իրենց խնդիրները պատրաստվում են ներկայացնել վարչապետին: Ցուցարարները նշել են՝ այդ նպատակով իրենք ուղևորվելու են վարչապետի նստավայր՝ Բաղրամյան 26:

Բողոքի ակցիայի մասնակիցների բարձրացրած խնդիրները տարբեր են: Տաքսու վարորդները բողոքում են կարմիր գծերից, տուգանքներից, իսկ ավտոներկրողները՝ մաքսազերծման պայմաններից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

08:12 01.06.2024

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ավտոճանապարհը։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել […] ...

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը հայտնեց առաջիկա գործողությունների մասին

22:53 31.05.2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը հայտնեց առաջիկա գործողությունների մասին

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից մայիսի 31-ին իրականացված գործողությունների արդյունքները և ներկայացրեց հաջորդ օրերին իրականացվելիք ծրագրերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն հավաք էր անցկացրել ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի մոտ՝ պահանջելով, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը իջնի և հանդիպի իրենց հետ, սակայն իրենց […] ...

ՄԻՊ-ը կարևորել է աղետի գոտու բնակիչներին հոգեբանական պատշաճ աջակցության տրամադրման նշանակությունը

22:27 31.05.2024

ՄԻՊ-ը կարևորել է աղետի գոտու բնակիչներին հոգեբանական պատշաճ աջակցության տրամադրման նշանակությունը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 31-ին աշխատակազմի ներկայացուցիչների հետ փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռու մարզի աղետի գոտում: Պաշտպանն այցելել է հեղեղումներից տուժած բնակավայրեր, առանձնազրույցներ ունեցել ավելի քան 50 բնակիչների հետ, այդ թվում` տարհանված ընտանիքների: Տեղում արձանագրվել են բոլոր խնդիրները, հեղեղումների արդյունքում պատճառված վնասները: Քաղաքացիները, ի թիվս սոցիալական բնույթի մի շարք հարցերի, բարձրաձայնել են խնդիրներ` […] ...

Ռաֆայել Գևորգյանը նշանակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

22:10 31.05.2024

Ռաֆայել Գևորգյանը նշանակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

Վարչապետի որոշմամբ՝ Ռաֆայել Գևորգյանը նշանակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Ռաֆայել Գևորգյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ»,-նշված է որոշման տեքստում: ...

Արաբկիրի թիվ 22 մսուր-մանկապարտեզն իր դռները վերաբացեց սաների առաջ

21:24 31.05.2024

Արաբկիրի թիվ 22 մսուր-մանկապարտեզն իր դռները վերաբացեց սաների առաջ

Մայրաքաղաքում մանկապարտեզները հիմնանորոգվում ու էներգարդյունավետ են դառնում: Հունիսի 1-ին ընդառաջ Արաբկիրի թիվ 22 մսուր-մանկապարտեզն իր դռները վերաբացեց փոքրիկների առաջ: Արաբկիրի այս մանկապարտեզն ունեցել է վատ պայմաններ, վերանորոգումից հետո մանուկներն ու մեծերն այլևս վառ գույների միջավայրում կլինեն: Մայրաքաղաքի մանկապարտեզներին նոր շունչ ու գույն են տալիս Երևանի քաղաքապետարանը՝ Եվրամիության գործընկերների, միջազգային այլ կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ: Երևանի էներգարդյունավետության […] ...

Միջազգային գործընկերները պատրաստակամություն են ցուցաբերել ջրհեղեղից հետո Հայաստանին աջակցելու հարցում. ՏԿԵ նախարար

21:16 31.05.2024

Միջազգային գործընկերները պատրաստակամություն են ցուցաբերել ջրհեղեղից հետո Հայաստանին աջակցելու հարցում. ՏԿԵ նախարար

Ջրհեղեղից զգալիորեն տուժած Ալավերդի քաղաքը մայիսի 31-ին ընդունեց ՀՀ-ում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների ավելի քան 40 անդամների, ովքեր շրջայց կատարեցին համայնքի վնասված հատվածներում և անմիջականորեն ծանոթացան աղետի հետևանքների վերացման աշխատանքներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալավերդու համայնքապետարանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ՀՀ ՏԿԵ նախարար և օպերատիվ շտաբի ղեկավար Գնել Սանոսյանը նշեց, որ այս օրերին բազմաթիվ հանդիպումներ են եղել արտասահմանյան […] ...

BACK_TO_TOP