17:01 30.10.2018
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող, Հայաստանում ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին և ծխախոտի դեմ պայքարի շրջանակում եռօրյա այցով Հայաստանում գտնվող ԱՀԿ-ի պատվիրակության ղեկավար Քրիստինա Մաուեր-Ստենդերին, տեղեկացնում են կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետի պաշտոնակատարը կարևորել է Հայաստանում ծխելու դեմ արդյունավետ ու թիրախային պայքարի իրականացումը: Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ կառավարության առաջնայնությունն է ոչ միայն պայքարը ծխախոտի՝ որպես վատ երևույթի դեմ, այլև առաջին հերթին հոգածությունը բնակչության առողջության մասին:
ԱՀԿ պատվիրակության ղեկավար Քրիստինա Մաուեր-Ստենդերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է իրենց՝ Հայաստան այցի հիմնական նպատակները և գոհունակությամբ խոսել ծխախոտի դեմ պայքարում ՀՀ կառավարության պատրաստակամության մասին:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ծխախոտի դեմ պայքարի նոր օրենքի ընդունման պարագայում ՀՀ բնակչության առողջության բարելավման հնարավորությունները, խոսել ծխախոտի դեմ պայքարի միջազգային հաջող փորձի մասին` անդրադառնալով տարբեր երկրներում կիրառվող առանձին գործիքների արդյունավետությանը և Հայաստանում դրանց կիրառման նպատակահարմարությանը:
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:37 16.06.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ըՀանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...
23:30 16.06.2025
Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիրԼոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...