Գյումրիում մի ամբողջ շենքի կոյուղատար ցանցի վթարը 2 տարի է՝ չի վերացվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Գյումրիում մի ամբողջ շենքի կոյուղատար ցանցի վթարը 2 տարի է՝ չի վերացվում

20:00 31.10.2018

Գյումրիի Տիգրան Մեծ փողոցի շենքերում տարիներով չի հաջողվում ջրակոյուղատար համակարգերն անխափան շահագործել: Խցանված, ջարդված ու չգործող կոյուղատարների պատճառով ջրերը կուտակվում են նկուղներում:

Հերթական բողոքը Տիգրան Մեծ 28 շենքից է: Բնակիչները 2 տարի է՝ սպասում են ջրմուղի բրիգադներին, որ իրենց իսկ վնասած կոյուղագիծը վերականգնեն:

1926 թվականին կառուցված շենքերի արտաքին տեսքը նորմալ է՝ ամեն տարի դրսից պատերը շպարել ու գեղեցկացնել համատիրությունը չի զլանում, իսկ հակառակ ու վատ պատկերը շենքերի ներսում է: Տիգրան Մեծ 28 շենքի նկուղի պատերը միշտ  խոնավ են, ջուրը մշտապես կուտակվում է նկուղում:

Բնակիչների համար անհասկանալի է, թե ինչպես են անձրևաջրերը կոյուղագծերի միջոցով շենքի նկուղ լցվում: Ջրի անընդհատ հոսքն էլ նկուղում պատի քանդման պատճառ է դարձել:

Փողոցի անձրևատար ցանցը տարիներ առաջ մնացել է ասֆալտի տակ, ինչի պատճառով էլ ջրի հոսքը դեպի նկուղ է ուղևորվում: Բնակիչներն իրենց միջոցներով շենքից մինչև առաջին դիտահոր եղած կոյուղագիծը փոխել են, բայց ջուրը նկուղներում չի պակասել: Պատճառը հետո են հասկացել, երբ փորել ու տեսել են՝ ամբողջական կոյուղատարը բացակայում է:

Բնակիչները ենթադրում են, որ դա ջրմուղագործների ձեռքի գործն է: 2 տարի առաջ «Շիրակջրմուղկոյուղի» ընկերության աշխատակիցներն այստեղ ջրագիծ են փոխել ու բացառված չէ, որ իրենց վնասած կոյուղագիծը դեն են նետել, որ հետքերը կորցնեն:

Բացակայող կոյուղատարի պատճառով կեղտաջրերն հիմա հողի մեջ են ներծծվում, իսկ հարևանությամբ խմելու ջրի խողովակներն են: Նոր կոյուղագիծ կառուցելու անհրաժեշտությունը կա, բայց ջրմուղի բրիգադը չկա: Բնակիչները դիմում են ներկայացրել, բայց պարզվում է՝ տեղի ջրմուղ տեղամասում այն չեն ընդունել՝ ասելով, թե Երևան ուղարկեք:

«Վեոլիա Ջուր» ընկերության Շիրակ տեղամասը բնակիչներից դիմումներ չի ընդունում, վթարներն էլ տեղում չի գրանցում: Այս մեխանիզմով սկսել են աշխատել վերջերս: Տեղամասի պետ Սարիբեկ Պեպանյանն էլ հաստատում է՝ վթարները գրանցելու համար կենտրոնացված հերթապահությունը Երևանում է, այսինքն՝ կոյուղու կամ խմելու ջրի վթարների դեպքում բնակիչների դիմումները պարտադիր հասնելու են Երևան:

Ջրմուղի ներկայիս պատասխանատուն խոստանում է նոր կոյուղատար կառուցել ու նոր դիտահոր տեղադրել: 2 տարում չարածը պատասխանատուն վստահեցնում է՝ մեկ շաբաթում կկարգավորի: Ուշացման մեղավորն էլ այս անգամ փողոցաշինական աշխատանքներն են, որոնք ընդամենը երեք ամիս առաջ են սկսվել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

21:00 02.08.2025

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

Օդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

20:50 02.08.2025

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

20:40 02.08.2025

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

20:32 02.08.2025

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

ԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

20:22 02.08.2025

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

20:10 02.08.2025

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...

BACK_TO_TOP