12:26 31.10.2018
«Պետական եկամուտների կոմիտեի Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից 2018 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին կանխվել է մաքսային իրավախախտման 126 փորձ, որոնցից 70-ով հարուցվել է քրեական գործ»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, հայտարարել է ՀՀ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը:
Մասնավորապես, հայտնաբերվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության մի քանի խոշոր խմբաքանակ:
«Մաքսանենգները փորձել են Հայաստան ներկրել ավելի քան 4կգ կոկաին, 2կգ ափիոն, 4կգ մարիխուանա, 3գր մեթադոն, մոտ 0.5կգ հերոին տեսակի թմրանյութ, ինչպես նաև 6 գր հաշիշ, հաշիշ յուղի պարունակությամբ 290 հատ էլեկտրոնային սիգարետ և թմրամիջոցի պարունակությամբ քաղցրավենիք: Հաշվետու ժամանակահատվածում կանխվել են նաև մոտ 8կգ ափիոն և ավելի քան 13կգ մետամֆետամին տեսակի թմրանյութերի արտահանման փորձեր»,- ասաց Մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը:
Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության դեպքերը հիմնականում հայտնաբերվել են փոստային առաքանիներում: ԱՄՆ-ից փորձ է արվել ներմուծել հաշիշի յուղ պարունակող էլեկտրոնային սիգարետներ, իսկ Եվրոպայից՝ հոգեմետ նյութ և թմրանյութ պարունակող դեղահաբեր:
«Հաշվետու ժամանակահատվածում փոստային ծանրոցներում հայտնաբերվել է ավելի քան 22 կգ դեղորայք, որոնցից 3000 դեղահաբը՝ թմրանյութի և հոգեմետ նյութի պարունակությամբ: Ի դեպ, փոստային առաքանիներով չի թույլատրվում տեղափոխել ոչ մի տեսակի դեղորայք»,- նշեց Մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետը՝ հորդորելով զերծ մնալ նմանատիպ պարունակությամբ ծանրոցներ Հայաստան առաքելուց և այդ մասին տեղեկացնել արտերկրում բնակվող բարեկամներին:
Վարդան Վարդանյանը տեղեկացնում է նաև, որ արգելվում է մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներն առանց մաքսային մարմինների թույլտվության հանձնել այլ անձանց: Խոսքը, մասնավորապես վերաբերում է Հայաստան ներմուծված ավտոմեքենաներին. ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ դեպքեր, երբ ավտոներկրողը չմաքսազերծված ավտոմեքենան շահագործման է հանձնել այլ անձի:
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...