Դամասկոսի պետական սիմֆոնիկ նվագախմբի կին դիրիժորը ղեկավարել է Գյումրիի սիմֆոնիկ նվագախումբը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

Դամասկոսի պետական սիմֆոնիկ նվագախմբի կին դիրիժորը ղեկավարել է Գյումրիի սիմֆոնիկ նվագախումբը

17:32 31.10.2018

Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբը նշում է գործունեության 25-ամյակը: Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, Հայորդաց տանն այս առիթով սիմֆոնիկը հանդես է եկել համերգով, որը  ղեկավարել է Դամասկոսի պետական սիմֆոնիկ նվագախմբի կին դիրիժորը։ Սիրիահայ դիրիժոր Արմենուհի Սիմոնյանը  ծննդով Գյումրիից է, արդեն 18 տարի է՝ ապրում ու ստեղծագործում է Դամասկոսում: Իր ծննդավայրում համերգային ծրագրով և դիրիժորությամբ հանդես է  գալիս երկրորդ անգամ:     
Եզակի օրինակ է, երբ դիրիժորի փայտիկը կնոջ ձեռքում է: Առաջին հայացքից անսովոր է, բայց ծննդով գյումրեցի, սիրիաբնակ Արմենուհի Սիմոնյանը կարծրատիպերը կոտրում է հենց բեմում: Արմենուհին երաժշտական կրթություն ստացել է Գյումրիի Շերամի անվան երաժշտական դպրոցում, ավարտել Երևանի պետական կոնսերվատորիան։ Մասնագիտությամբ առաջին հերթին դաշնակահարուհի է, հետո՝ դիրիժոր։ 18 տարի է՝ աշխատում է Սիրիայի Դամասկոս քաղաքի պետական սիմֆոնիկ նվագախմբում, հիմնել է նաև երգչախումբ, որն իր գործունեությունը դադարեցրել է պատերազմական իրավիճակի պատճառով:
Արմենուհին 13 տարի առաջ էր եղել Գյումրիում, նորից համերգային ծրագրով ծննդավայրում է՝ Գյումրիի սիմֆոնիկի գեղարվեստական ղեկավարի ու մյուս երաժիշտների կողքին, որոնց հետ անցել են նրա ուսանողական տարիները: Համերգացանկում աշխարհահռչակ կոմպոզիտորների ստեղծագործություններն էին, իսկ ուշադրության արժանին Չայկովսկու «Ռոմեո և Ջուլիետ»-ն էր, որը Գյումրիի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել էր 20 տարի առաջ: Սա Գյումրիի սիմֆոնիկ նվագախմբի այն եզակի համերգներից էր, որը գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Երվանդ Վարոսյանն ունկնդրում էր որպես հանդիսատես:
Սիմֆոնիկ նվագախումբը հրավիրյալ դիրիժորների հետ աշխատելու փորձ ունի, և այսպիսի ձևաչափով համերգային անակնկալները դեռ շարունակվելու են: Նվագախումբը գործունեության 25-ամյակը նշելու է նաև հրավիրյալ երաժիշտների հետ ։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 04.08.2025

SHANTNEWS

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգ

14:50 04.08.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգ

Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 331, փլուզման, դիակի հայտնաբերման, ջրահեղձման, դժբախտ պատահարի` 1-ական, քարաթափման, բնական հրդեհի, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման, որոնողափրկարարական՝ 2-ական, ուժեղ կարկուտի՝ 3, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 4, վայրի կենդանիների հարձակման՝ 10, կեղծ ահազանգի, թունավորման` 13-ական, օձի նկատման՝ 58, ինքնասպանության […] ...

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան

14:40 04.08.2025

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը 2025 թվականի օգոստոսի 4-ից-7-ն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու Դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ զարգացող երկրների երրորդ միջազգային համաժողովին, որն անցկացվում է Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո։ Համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ դեպի ծով ելք […] ...

Ալափարսի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ. Չարենցավանի ոստիկանների բացահայտումը

14:32 04.08.2025

Ալափարսի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ. Չարենցավանի ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 29-ին Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները ստացել էին փաստական տվյալ, որ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնաված քրեական վարույթի շրջանակում հուլիսի 31-ին կատարված զննությամբ տղամարդու հողամասում և ծաղկանոցում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ։ Հայտնաբերվել են նաև կանեփանման կիսաչոր զանգվածներ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ...

Պարկում նռնակ, «Նագան» և սվին դանակ. զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սևանի բաժնում

14:20 04.08.2025

Պարկում նռնակ, «Նագան» և սվին դանակ. զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սևանի բաժնում

Հուլիսի 31-ին Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատարին է դիմել Սևան քաղաքի մի բնակիչ: Նա հայտնել է, որ պապական տան գոմի տանիքը մաքրելիս գտել են պարկի մեջ լցված զենք-զինամթերք, որը պատկանում է հանգուցյալ պապին։ Համայնքային ոստիկանության Սևանի բաժնում պարկը բացվել է փորձագետի մասնակցությամբ: Պարկում կային սվին դանակ, «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ, «Ֆ-1» տեսակի […] ...

2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում

14:12 04.08.2025

2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում

Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հայաստանի մասնակիցները նվաճել են 2 ոսկե և 2 բրոնզե մեդալներ: Մաթեմատիկական միջազգային ուսանողական 32-րդ օլիմպիադան (International Mathematics Competition) տեղի է ունեցել հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը, որին մասնակցել են աշխարհի 73 համալսարանի թիմեր (434 ուսանողներ): Ռուբեն Համբարձումյանը և Վահրամ Ասատրյանն արժանացել են ոսկե, իսկ Ստեփան Գևորգյանն ու Նարեկ Հովեյանը՝ բրոնզե մեդալների: Ուսանողական […] ...

BACK_TO_TOP