20:44 31.10.2018
Առաջին անգամ Գյումրիում անցկացվել է բարբառային հեքիաթասացության «Կէղնի, չի էղնի» խորագրով փառատոն, որի ժամանակ հնչել են հին հայկական հեքիաթներ Հայաստանի տարբեր գավառների ժողովուրդների բարբառներով։ Մասնակիցները ոչ միայն դպրոցականներ են եղել, նաև նրանք, որոնք հանրությանը քիչ հայտնի հեքիաթները հանրայնացնելու նպատակ ունեն։
Ներկայացված հեքիաթների մեծ մասը ժողովրդական է: Փառատոնի ընթացքում հնչել են նաև Հայաստանի նախագահի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հեղինակած հեքիաթներից։
Գյումրվա, Ջավախքի, Կարնո, Մշո և այլ բարբառներով հնչած բազմաթիվ հեքիաթների բարբառային տարբերակների հեղինակները հենց դպրոցականներն են։ Նրանք նաև իրենց նախնիներից լսած գեղեցիկ պատմություններն են հեքիաթների վերածել։
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը երեխաներին կոչ է արել շատ գրքեր կարդալ, հորինել, պատմել:
«Այ, սա հարստություն է, բանահյուսության հզոր գեղեցկությունը պիտի պահպանենք, որևէ հատիկ չպետք է կորչի»,- ասել է նա:
Փառատոնն անցկացվել է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի բակում, միջոցառմանը ներկա է գտնվել Ավետիք Իսահակյանի թոռը։ Ավիկ Իսահակյանը հայտարարել է, որ վարպետի երկերի լիակատար ժողովածուի տպագրությունը շարունակվում է: 14 հատորից 7 հատորն արդեն պատրաստ է։ Վերջինը, որը կրում է «Ուստա Կարո» վերնագիրը, նվիրված է Շիրակ աշխարհի ստեղծագործություններին։
Այդ հատորի հրատարակության հարցում ցուցաբերած աջակցության համար Գյումրիի քաղաքապետը պարգևատրվել է Հայաստանի գրականության ինստիտուտի «Մանուկ Աբեղյան» հուշամեդալով։
08:38 02.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:38 02.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.05.2025
Իրանի ԱԳՆ․ Թեհրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ տարաձայնությունները լուծել բանակցությունների միջոցովԻրանը շարունակում է բանակցությունների միջոցով լուծել իր միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը հետաձգելու որոշումը։ «Օմանցի և ամերիկացի մեր գործընկերների հետ մենք որոշել ենք հետաձգել բանակցությունների չորրորդ փուլը՝ լոգիստիկ և տեխնիկական պատճառներով։ Իրանական կողմից որևէ փոփոխություն չկա բանակցային […] ...
08:20 02.05.2025
Ֆրանսիայի ԱԳՆ. ԵՄ 3 երկրների հետ Իրանի խորհրդակցությունները չեն կայանաԻրանի և ԵՄ 3 երկրների (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) մասնակցությամբ խորհրդակցությունները, որոնք պետք է անցկացվեին մայիսի 2-ին Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին ընդառաջ, չեն կայանա։ Այս մասին Agence France Presse-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Նոել Բարրոն։ «Ենթադրվում էր, որ մինչև ԱՄՆ-Իրան բարձր մակարդակի հանդիպումը, պետք է տեղի ունենար […] ...
08:10 02.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 02.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...
23:58 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...