18:02 31.10.2018
Մյունխենի անվտանգության համաժողովի հիմնական խմբի Մինսկում մեկնարկած աշխատանքները միավորում են մոտ 70 լիդերների: Այն գործնականում կարևոր հարթակ է գլոբալ անվտանգությանն ու ռազմական խնդիրներին վերաբերող քննարկումների համար՝ փետրվարին կայանալիք Մյունխենի համաժողովին ընդառաջ: Մոտ 70 ղեկավարների առաջին քննարկումները տեղի են ունենում Բելառուսի նախագահական պալատում, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Մինսկից:
Անվտանգության համաժողովների հիմնական խմբի աշխատանքներին Հայաստանը մասնակցում է առաջին անգամ՝ նախագահի մակարդակով:
Մյունխենի համաժողովի անվտանգության հարցերով նախագահ և նախկին դեսպան Վոլֆգանգ Իշինգերը բարձր է գնահատում Հայաստանի մասնակցությունը համաժողովին։
«Ես բարձր եմ գնահատում այն, որ Հայաստանի նախագահը որոշեց մասնակցել համաժողովին, հանդես գալ ելույթով և ցույց տալ, որ Հայաստանն ակտիվ ու լիարժեք մասնակիցն է եվրոպական, եվրատլանտյան և եվրասիական տարածաշրջանների անվտանգության ապագայի քննարկումներին: Քննարկումները, որոնք ունեցել ենք, հիմնականում կենտրոնացած են ՆԱՏՕ-ի, Ռուսաստանի անվտանգության վրա, մենք կարիք ունենք ավելի շատ խոսել նրանց միջև գտնվող երկրների անվտանգության մասին: Նրա ներկայությունն այստեղ այդ անհրաժեշտությունն ավելի է ուժեղացնում»,- ասել է Իշինգերը:
Սովորաբար Մյունխենի անվտանգության համաժողովի հիմնական խմբի աշխատանքներն անցկացվում են աշխարհի տարբեր մայրաքաղաքներում՝ հնարավորություն տալով առաջնորդներին քննարկելու գլոբալ անվտանգության հարցերը: Հայաստանն ակնկալում է, որ այդ հանդիպումներից մեկը տեղի ունենա Հայաստանում:
Այդ ամենի վերաբերյալ Արմեն Սարգսյանը և Մյունխենի համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը քննարկում են ունեցել դեռ շաբաթներ առաջ նյույորքյան հանդիպման ժամանակ, իսկ այսօր արդեն Անվտանգության համաժողովի նախագահը որոշ մանրամասներ է ներկայացրել։
«Մենք այդ ամենի ծրագրման դեռևս ամենանախնական փուլում ենք, ուստի շատ վաղ է ասել, որ դա տեղի կունենա 2019 կամ 2020 թվականին, բայց, այո՛, մենք դա ծրագրում ենք, և ես գիտեմ, որ Հայաստանի նախագահը ցանկանում է, որ մենք գանք, ինչը ես շատ եմ գնահատում»,- ասել է Մյունխենի համաժողովի անվտանգության հարցերով նախագահը:
13:14 02.08.2025
Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածըՕգոստոսի 1-ին հեղինակավոր Forbes ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեղինակած հոդվածը, որը ներկայացնում է զարգացող կիսահաղորդչային և արհեստական բանականության հաբեր մուտք գործելու կարևորությունն ու ռազմավարական ուղիները։ Հոդվածում Մխիթար Հայրապետյանը խորը վերլուծությամբ ներկայացնում է այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ծառանում են զարգացող երկրներում տեխնոլոգիական ներդրումների իրականացման ճանապարհին։ Ըստ նախարարի՝ ներդրումային որոշումներ […] ...
13:00 02.08.2025
Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթԱրգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...
12:49 02.08.2025
Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...
12:40 02.08.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանքՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...
12:39 02.08.2025
Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինքԹուրքիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսայում ձերբակալել են չորս անձանց, որոնք կասկածվում են հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ, հաղորդում է կառավարամետ «Türkiye» թերթը։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Բուրսա նահանգի մուտքի մոտ կանգնեցրել են կասկածելի մեքենա, և ուղևորներից առգրավվել է երկու ձեռքի նռնակ։ «Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, […] ...
12:35 02.08.2025
Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններՔրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։ Պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...