19:55 31.10.2018
Հոկտեմբերի 31-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը գումարել է հերթական լիագումար նիստը:
Սկսելով նիստի աշխատանքները՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ներկաների անունից շնորհավորել է հոկտեմբերի 7-ին թիվ 2 ընտրատարածքում ԱԺ լրացուցիչ ընտրությունների արդյունքներով պատգամավոր ընտրված Արամ Ալեքսեյի Սարգսյանին, ինչին հաջորդել է վերջինիս երդման արարողությունը:
ԱԺ նախագահը նաև ներկայացրել է ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության դիմումը՝ կազմի փոփոխության մասին, որի համաձայն ԱԺ պատգամավոր Գեղամ Ստեփանյանը ընդգրկվել է «Ժողովրդավարություն» խմբակցության կազմում:
Խորհրդարանը ԱԺ նախագահի ներկայացմամբ հաստատել է նստաշրջանի և նիստի օրակարգերը, որից հետո՝ անդրադարձել պարտադիր քննարկման հարցերին: Այս շարքում առաջինը Արցախի Հանրապետության վերաքննիչ դատարանի դատավոր նշանակելու մասին հարցն էր: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանը այդ պաշտոնում Ազգային ժողովին է առաջարկել ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆայել Կարենի Ջհանգիրյանի թեկնածությունը: Թեկնածուի մասնագիտական գործունեությանը վերաբերող տեղեկատվությունը լսելուց, նրան հարցեր առաջադրելուց և մտքեր փոխանակելուց հետո խորհրդարանն անցել է գաղտնի քվեարկության:
Ամփոփելով քվեարկության արդյունքները՝ հաշվիչ հանձնախմբի նախագահ Ռամելա Դադայանը հայտարարել է, որ Ռաֆայել Ջհանգիրյանի օգտին քվեարկել է 29, դեմ՝ 2 պատգամավոր:
Խորհրդարանը հաջորդիվ քննարկել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան նշանակելու մասին հարցը: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը ՄԻՊ պաշտոնում առաջարկել է Արտակ Արտյոմի Բեգլարյանի թեկնածությունը:
Խոսելով ՄԻՊ պաշտոնում ընտրվելու պարագայում իր անելիքների մասին՝ Արտակ Բեգլարյանն առանձնացրել է աշխատանքի չորս հիմնական ուղղություններ: Թեկնածուն խոսել է նաև ՄԻՊ գրասենյակի աշխատանքներն ավելի հասանելի դարձնելու հնարավորությունների և նոր ծրագրերի մասին:
Հարցի վերաբերյալ մտքերի փոխանակությունից հետո տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որի արդյունքներն ԱԺ-ին ներկայացնելով հաշվիչ հանձնախմբի նախագահ Ռամելա Դադայանը տեղեկացրել է, որ քվեարկության արդյունքում թեկնածուի օգտին քվեարկել է 29 պատգամավոր:
Անցնելով օրենսդրական նախաձեռնություններին՝ խորհրդարանը քննարկել և երկրորդ ընթերցմամբ ընդունել է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի ներկայացրած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը:
Երկրորդ ընթերցմամբ ընդունվել է նաև պատգամավոր Արպատ Ավանեսյանի հեղինակած՝ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին», «Թափոնների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագիծը:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Երեխայի իրավունքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագիծը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը: Հեղինակի ներկայացմամբ՝ նախագծի ընդունմամբ ակնկալվում է ԼՂՀ ընտանեկան օրենսգիրքը համապատասխանեցնել ԱՀ Սահմանադրությանը և միջազգային չափանիշներին, որի արդյունքում առավելագույնս կապահովվեն երեխաների, մասնավորապես՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքները, արդյունավետ պայքար կիրականացվի երեխայի իրավունքների խախտումների դեմ, կհստակեցվեն որդեգրման գործընթացները, խնամատար ընտանիքի դերն ու նշանակությունը, կսահմանվեն պետության կողմից մասնակցությունը խնամատար ընտանիքում խնամվող ու դաստիարակվող երեխայի հարցում, ինչպես նաև՝ խնամատար ընտանիքների տեսակները և դրանց հիմքերը, կտարանջատվի երեխայի և խնամատար ընտանիքի ընտրության և խնամատարության նկատմամբ վերահսկողությունը, կկարգավորվեն տարաձայնություններ առաջացնող եզրույթներն ու ձևակերպումները:
ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, ներկայացնելով «Գանձապետական համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագիծը, նշել է, որ օրինագծի ընդունմամբ կստեղծվի անհրաժեշտ իրավական հենք՝ հանրապետությունում ՊՈԱԿ-ների կանխիկ ֆինանսական հոսքերի կառավարման արդյունավետության և միջոցների օգտագործման թափանցիկության բարձրացման համար:
Այնուհետև ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը ներկայացրել է «Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Նոտարիատի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագիծը: Հեղինակի պարզաբանմամբ՝ նախագծի ընդունումը պայմանավորված է վարչական մարմինների կողմից իրականացված վարչարարության հետևանքով պատճառած վնասի հատուցման հարցում միասնական մոտեցում ապահովելու անհրաժեշտությամբ: Առաջարկվող փոփոխություններով ու լրացումներով չնախատեսված ծախսերի մասով ԱՀ պետական բյուջեի վրա ընկնող լրացուցիչ բեռը կթեթևացվի: Նախագծով առաջարկվել է նաև նախատեսել վարչական մարմինների նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդերի ծախսման նոր ուղղություններ:
ԱՀ ֆինանսների նախարարը հաջորդիվ ներկայացրել է «Արցախի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվել է, 8,7մլրդ դրամով ավելացնել ԱՀ 2018թ-ի պետական բյուջեով նախատեսված «Հարկային եկամուտներ և պետական տուրքեր» եկամտատեսակը: Առաջարկվող փոփոխությունը, նախագծի հեղինակի հաղորդմամբ, պայմանավորված է միջազգային շուկայում պղնձի գների և հանքարդյունաբերության արտադրողականության բարձրացմամբ, ինչպես նաև մի շարք այլ ոլորտներում հարկային եկամուտների ավելացմամբ: Նախագծի վերաբերյալ եզրափակիչ ելույթով հանդես է եկել Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Կանոնակարգային ընթացակարգերով նախատեսված քննարկումներից հետո խորհրդարանն ընդունել է ներկայացված բոլոր օրենքները:
Պատգամավորական հայտարարություններով հանդես են եկել Գագիկ Բաղունցը, Ալյոշա Գաբրիելյանը, Վահրամ Բալայանը, Լյուդմիլա Բարսեղյանը, Հայկ Խանումյանը, Արպատ Ավանեսյանը և Արթուր Թովմասյանը:
13:28 30.04.2025
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժաժներԱպրիլի 30-ին, ժամը 07:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սասունցի Դավիթ փողոցի թիվ 62 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel», «Nissan» և «Opel» […] ...
13:22 30.04.2025
Հանձնաժողովը քննարկել է Մրցակցության պաշտպանության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների 2024 թ. գործունեության մասին հաղորդումները2024 թվականի ընթացքում 3 միլիարդից ավելի տուգանք է կիրառվել տնտեսավարողների նկատմամբ մրցակցային իրավախախտումների առնչությամբ, որից շուրջ 1 մլրդ 124 մլն դրամն արդեն մուտքագրվել է պետական բյուջե: Այս մասին ասել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 30-ի նիստում ներկայացնելով հանձնաժողովի 2024 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը: Զեկուցողի տեղեկացմամբ հանձնաժողովը պետական մարմիններին […] ...
13:18 30.04.2025
Նոր Նորքի թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև ծեծկռտուք է տեղի ունեցելՆոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում երևում է, որ ակտիվիստ Արթուր Չախոյանը փորձում է հանդիպել Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի հետ՝ շեշտելով, որ նրան ասելիք ունի։ Աշխատակիցների մեկը Չախոյանին տեղեկացնում է, որ թաղապետը չի պատրաստվում դուրս գալ նրա հետ […] ...
13:12 30.04.2025
Մոդին մայիսի 9-ին Մոսկվա չի մեկնիՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին չի ժամանի Մոսկվա Հաղթանակի օրվա առթիվ։ Երկիրը ներկայացված կլինի այլ մակարդակով։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Հնդկաստանի առաջնորդը չի գա, Հնդկաստանը ներկայացված չի լինի ամենաբարձր մակարդակով», – ասել է Պեսկովը։ ...
13:07 30.04.2025
Հայաստանը կարևորում է Կանադայի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և ընդհանուր արժեքների վրա․ ՓաշինյանՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կանադայում ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է Լիբերալ կուսակցությանն ու կուսակցության առաջնորդ, գործող վարչապետ Մարկ Քարնիին: Այս մասին Փաշինյանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում: «Ջերմորեն շնորհավորում եմ Մարկ Քարնիին և Lիբերալ կուսակցությանը` Կանադայի դաշնային ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Հայաստանը կարևորում է Կանադայի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և ընդհանուր արժեքների […] ...
13:00 30.04.2025
Շրջանառության հարկ վճարողները 2025 թ․ առաջին եռամսյակի աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմումը ներկայացնեն մինչև մայիսի 10-ըՊետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին, երկրորդ եռամսյակների համար կարող են օգտվել աջակցության ծրագրից և հետ ստանալ շրջանառության հարկի 5 տոկոս շեմից ավելի վճարված գումարները: Աջակցության ծրագրից կարող են օգտվել այն տնտեսվարողները, որոնք միաժամանակ բավարում են հետևյալ պայմաններին՝ 2024 թվականին իրականացրել են առևտրական […] ...