12:04 01.11.2018
Գումարի բռնագանձման դատական որոշումներ են կայացվել Արթիկի տարածաշրջանի մի քանի գյուղերի նկատմամբ: Ջրօգտագործողների ընկերությունը որոշել է դատարանի միջոցով ստանալ 2014, 2015 և 2016 թվականներին գյուղերի կուտակած պարտքերը:
Դատական հայցերը ներկայացվել են ոչ թե շահառու գյուղացիների, այլ գյուղապետարանների դեմ: Հիմնավորումն այն է, որ այդ տարիներին գյուղապետարանները ջրօգտագործողների և գյուղացիների միջև միջնորդ են եղել, և նրանց հետ կնքվել են ոռոգման ջրի պայմանագրեր: Արթիկի տարածաշրջանի գյուղերը խմելու և ոռոգման ջուր չունեն:
Պատճառներն էլ հայտնի են՝ խմելու և ոռոգման ջուրը գյուղերին հասնում է Մանթաշի ջրամբարից: Բարձրադիր գյուղերն օգտվում են, ցածրադիրներին ջուր չի հասնում: Ոռոգման սեզոնին վիճակն ավելի էր սրվել 2014 թվականին: Փանիկ, Արևշատ, Գեղանիստ և Գետափ գյուղերի բնակիչները, ի նշան բողոքի, ճանապարհ էին փակել: Այդ ժամանակ էլ մարզպետարանը ելք էր առաջարկել, որ ջրօգտագործող ընկերությունները պայմանագիր կնքեն գյուղապետարանների հետ: Պայմանագրերը ստորագրել են, բայց ջուրը տեղ չի հասել:
«Հաշվարկել են , որ Փանիկ գյուղը 1 մլն 200 հազար դրամ ոռոգման ջրի պարտք ունի: Եթե տարեկան բաժանենք, կստացվի, որ գյուղը առնվազն 15 օր 24 ժամ ջուր է ունեցել, բայց Փանիկում ընդհանրապես ոռոգման ջրի պրոբլեմ է: Աչքաչափով որոշել են, որ այսքան ջուր է ստացել գյուղը: Գյուղապետներն էլ ստորագրել են ու իրենց ստորագրածի ձեռքը կրակն ընկել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Փանիկի գյուղապետ Վարդան Մակեյանը:
Ջուր չեն ստացել, բայց ոռոգման ջրի դիմաց պարտք է հաշվարկվել 3 տարի: Ջրօգտագործող ընկերության ղեկավարությունը 3 տարվա ընթացքում չի էլ պահանջել պարտքերը: Դրանք գանձելու դատական հայցեր են ներկայացվել, երբ ջրօգտագործող ընկերության ղեկավարությունն է փոխվել: Հիմա դժվար է ապացուցել, թե 3 տարի առաջ որքան ջուր է հասել գյուղերին կամ հասե՞լ է արդյոք: Փաստաբան Աննա Դավթյանը, որի վարույթում են եղել 4 գյուղերի գործերը, դա համարում է գյուղապետների թերացումը:
«Ստացվել է մի իրավիճակ, որ գյուղապետները ստորագրել են պայմանագրերը, դրանից հետո ոչ մի գործողություն չի կատարվել: Եթե ստորագրել են, պիտի հետաքրքրվեին, թե ինչքան ջուր ստացավ համայնքը: Ո՛չ ջրաչափ է եղել, ո՛չ էլ ջրբաշխների հետ ձևավորված հարաբերություններ, որ իմանային, թե որքան գումար է հավաքագրվել»,- SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Աննա Դավթյանը:
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը որոշումներ է կայացրել, որոնք հօգուտ գյուղերի չեն: Գեղանիստի գյուղապետարանից բռնագանձվելու է 1 մլն 357 հազար դրամ, Գետափից՝ 600 հազար դրամ, Փանիկից՝ 1 մլն 200 հազար դրամ, իսկ Արևշատի գյուղապետարանի դեմ ներկայացված հայցի քննությունը դեռ չի ավարտվել:
Միայն Փանիկի գյուղապետարանն է, որ դիմել է Վերաքննիչ դատարան:
13:00 22.06.2025
Սաուդյան Արաբիան դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ուղղված հարվածներըՍաուդյան Արաբիան դատապարտում է Իրանի ինքնիշխանության խախտումը՝ ԱՄՆ-ի կողմից նրա միջուկային օբյեկտներին հասցված հարվածների հետևանքով, նշում է լարվածության թուլացման կարևորությունը և կոչ է անում միջազգային հանրությանը ակտիվորեն աշխատել ճգնաժամի քաղաքական լուծման համար, հայտարարել է թագավորության արտաքին գործերի նախարարությունը։ «Սաուդյան Արաբիան խորը մտահոգությամբ է հետևում եղբայրական Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի […] ...
12:38 22.06.2025
Հրդեհ` Գետաշեն գյուղումՀունիսի 22-ին` ժամը 10:27-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գետաշեն գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան հյուրասենյակում և տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:55-ին, մարվել՝ […] ...
12:14 22.06.2025
Իրանը ԱՄՆ-ի հարվածներից հետո առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է «Խեյբար» հրթիռներԹեհրանը նոր «Խեյբար» հրթիռները Իսրայելի դեմ կիրառել է առաջին անգամ՝ ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելուց հետո, հաղորդում է Mehr-ը: ««Խեյբար» հրթիռը առաջին անգամ արձակվել է Իսրայելի ուղղությամբ այս գործողության ընթացքում», – հաղորդում է գործակալությունը: Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ երկրի ռազմաօդային ուժերը սկսել են հարվածներ հասցնել Իրանի արևմուտքում գտնվող ռազմական թիրախներին: ...
11:52 22.06.2025
Մինչև ԱՄՆ-ի կողմից հարվածների ենթարկվելը, միջուկային օբյեկտներն արդեն տարհանված են եղելԱՄՆ հարվածներն անսպասելի չէին, և միջուկային օբյեկտները նախօրոք արդեն տարհանվել էին: Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահը: X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Մեհդի Մոհամմադին գրել է, որ իրենց տեսանկյունից «տարօրինակ ոչինչ տեղի չի ունեցել»: «Իրանը մի քանի գիշեր սպասում էր Ֆորդոյի վրա հարձակմանը։ Վայրը վաղուց տարհանվել է և հարձակման հետևանքով […] ...
11:40 22.06.2025
ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը Իրանի հարցով նիստ կանցկացնի. ԳրոսսիԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհուրդը հունիսի 23-ին նիստ կանցկացնի՝ քննարկելու Իրանում ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտներին հարվածներից հետո ստեղծված իրավիճակը, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Հաշվի առնելով Իրանում ստեղծված արտակարգ իրավիճակը՝ վաղը ես հրավիրում եմ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի արտակարգ նիստ», – գրել է Գրոսսին X-ում։ Հունիսի 22-ի […] ...
11:28 22.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 22-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․97 դրամ: ...