Հայաստանում 400 հազար աշխատող «պահում է» բյուջեից սնվող 800 հազար մարդու․ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+26.09 oC

Հայաստանում 400 հազար աշխատող «պահում է» բյուջեից սնվող 800 հազար մարդու․ Փաշինյան

14:13 01.11.2018

Տրամաբանական է, որ Հայաստանում որոշ ոլորտներ «փող են» ստեղծում, մյուսները դա ծախսում են։ Այս մասին առաջաբանով Ազգային ժողովում ՀՅԴ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը սկսեց իր հարցը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին։ Նա հետաքրքրվեց՝ ո՞րն է այն հայեցակարգը, որով կողմնորոշվում են այդ ծախսերը կատարելիս, հատկապես հումանիտար-մշակութային միջոցառումներ իրականացնելիս։

Փաշինյանը նշեց, որ Հայաստանում կա մոտ 550 հազար աշխատող, որից մոտ 240 հազարն աշխատում է բյուջետային համակարգում։ Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ տարբեր գնահատականներ կան՝ հիսուն հազար «էս կողմ-էն կողմ», բայց դա էական չէ։ Իր հաշվարկից հետո Փաշինյանը նշեց, որ փաստորեն 350 հազար աշխատող է հարկ վճարում, որովհետև հարկերից ազատված է նաև գյուղատնտեսությունը։ Եվս մոտ 50-60 անհատ ձեռներեց կա։

Այս թվերը մեկնաբանելով՝ Փաշինյանը նշեց, որ Հայաստանում առաջնային արդյունք, փաստորեն, ստեղծում է 400 հազար մարդ։ Նրա խոսքերով՝ այս 400 հազար մարդը պահում է 800 հազար մարդու։ Նրա խոսքերով՝ այդ 800 հազարից 500 հազարը թոշակառուներն են, ևս մոտ 200 հազարը բյուջետային հիմնարկների աշխատողներն են (Փաշինյանն այստեղ կլորացրեց նախապես նշած 240 հազար թիվը), ինչպես նաև 300 հազար նպաստառուներից մոտ 100 հազարը։

«Այսինքն՝ մեր երկրում 400 հազար մարդ, կոպիտ ասած, աշխատում, արդյունք է ստեղծում, և նրա աշխատանքի արդյունքները պետք է բաժանվեն 800 հազար մարդու մեջ։ Էս պրոբլեմը մենք նախ պետք է լուծենք»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետի թեկնածուն սա համարեց երկրի անկյունաքարային խնդիրը։

Ինչ վերաբերում է մշակութային ոլորտի հայեցակարգերին, ապա, Փաշինյանի խոսքերով՝ այդ հայեցակարգերը որոշել են ամիսներ առաջ, այն է՝ ՀՀ քաղաքացին պետք է իր մեջ կրի մշակույթը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը ԱՄՆ-ի հարվածներից հետո առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է «Խեյբար» հրթիռներ

12:14 22.06.2025

Իրանը ԱՄՆ-ի հարվածներից հետո առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է «Խեյբար» հրթիռներ

Թեհրանը նոր «Խեյբար» հրթիռները Իսրայելի դեմ կիրառել է առաջին անգամ՝ ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելուց հետո, հաղորդում է Mehr-ը: ««Խեյբար» հրթիռը առաջին անգամ արձակվել է Իսրայելի ուղղությամբ այս գործողության ընթացքում», – հաղորդում է գործակալությունը: Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ երկրի ռազմաօդային ուժերը սկսել են հարվածներ հասցնել Իրանի արևմուտքում գտնվող ռազմական թիրախներին: ...

Մինչև ԱՄՆ-ի կողմից հարվածների ենթարկվելը, միջուկային օբյեկտներն արդեն տարհանված են եղել

11:52 22.06.2025

Մինչև ԱՄՆ-ի կողմից հարվածների ենթարկվելը, միջուկային օբյեկտներն արդեն տարհանված են եղել

ԱՄՆ հարվածներն անսպասելի չէին, և միջուկային օբյեկտները նախօրոք արդեն տարհանվել էին: Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահը: X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Մեհդի Մոհամմադին գրել է, որ իրենց տեսանկյունից «տարօրինակ ոչինչ տեղի չի ունեցել»: «Իրանը մի քանի գիշեր սպասում էր Ֆորդոյի վրա հարձակմանը։ Վայրը վաղուց տարհանվել է և հարձակման հետևանքով […] ...

ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը Իրանի հարցով նիստ կանցկացնի. Գրոսսի

11:40 22.06.2025

ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը Իրանի հարցով նիստ կանցկացնի. Գրոսսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհուրդը հունիսի 23-ին նիստ կանցկացնի՝ քննարկելու Իրանում ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտներին հարվածներից հետո ստեղծված իրավիճակը, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Հաշվի առնելով Իրանում ստեղծված արտակարգ իրավիճակը՝ վաղը ես հրավիրում եմ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի արտակարգ նիստ», – գրել է Գրոսսին X-ում։ Հունիսի 22-ի […] ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 22-ին

11:28 22.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 22-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․97 դրամ:   ...

Կատարվելու են պայթեցման աշխատանքներ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

11:00 22.06.2025

Կատարվելու են պայթեցման աշխատանքներ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 22-ին, ժամը 12.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...

Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի հնարավոր պատասխան գործողություններին

10:45 22.06.2025

Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի հնարավոր պատասխան գործողություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի կողմից հնարավոր պատասխան հարվածին, և առաջիկա 48 ժամը կլինի հատկապես մտահոգիչ, հաղորդում է NBC-ն՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաների։ Հիշեցնենք՝ կիրակի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին՝ Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարվածը նպատակ ուներ սահմանափակել երկրի […] ...

BACK_TO_TOP