15:27 01.11.2018
Նախկին քաղաքական համակարգում կար առանձնահատկություն, երբ երկրի ղեկավարը կամ ղեկավարությունն էր որոշում, կամ էլ քաղաքական համաձայնությամբ էր որոշվում, թե ով ինչ տնտեսական գործունեություն ծավալի, ինչ ներմուծի, արտահանի, գործարան բացի կամ չբացի: Այս մասին խորհրդարանում, պատասխանելով պատգամավորների հարցերին, նշեց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
«Մեր հիմնական ուղերձը, որ փորձում ենք հաղորդել մեր բիզնես միջավայրին, հետևյալն է. երբ մարդկանց դիմում ենք կոչով, ասում ենք` հարստացե՛ք ու հարստացրե՛ք, մտադիր չենք տարբերակել ըստ քաղաքական նախասիրությունների և հայացքների: Մենք ցանկանում ենք, որ բոլոր գործարարները լինեն հաջողակ. երբ նրանք գործեն օրինականության դաշտում, կստացվի, որ Հայաստանի Հանրապետությունը և ժողովուրդը իր բաժինը այդ եկամուտներից ստանում է: Մենք որևէ մեկի համար, ով կարող է արդյունք ստեղծել, խոչընդոտ չենք ստեղծելու, հակառակը, ստեղծելու ենք պայմաններ, որ ավելի՞ հաջողակ լինեն, քան կլինեին խոչընդոտների պարագայում կամ ընդհանրապես չէին լինի»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց` իրենք ասում են` եկեք գումարը չօգտագործենք մեր երկրի, քաղաքացիների կամքը, քաղաքական կարգավիճակը նսեմացնելու համար: Նա շեշտեց, որ իրենք չեն վախենում, թե որևէ մեկը շատ փող կաշխատի, հակառակը, պատրաստ են բոլորին օգնել, որ օրինական ճանապարհով հնարավորինս շատ փող ստանան, բայց թույլ չեն տալու, որ փողի գործադրմամբ որևէ մեկի քաղաքական կամքի արտահայտումը խոչընդոտվի և նրա քաղաքական կարգավիճակը նսեմացվի:
«Իմ կարծիքով՝ հեղափոխությունից հետո պետք է առաջին հերթին մտածողության փոփոխություն տեղի ունենա, և դա պետք է ձևակերպվի հետևյալ կերպ, որ ցանկացած փակուղու մեջ պետք է փնտրենք և գտնենք ելքեր, ցանկացած անհնարինության մեջ տեսնենք հնարավորություններ: Այս բանաձևով կարողացել ենք քաղաքական փոփոխություն անել, պետք է կարողանանք նաև տնտեսական փոփոխություն անել»,- ասաց վարչապետի թեկնածուն:
12:38 22.06.2025
Հրդեհ` Գետաշեն գյուղումՀունիսի 22-ին` ժամը 10:27-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գետաշեն գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան հյուրասենյակում և տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:55-ին, մարվել՝ […] ...
12:14 22.06.2025
Իրանը ԱՄՆ-ի հարվածներից հետո առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է «Խեյբար» հրթիռներԹեհրանը նոր «Խեյբար» հրթիռները Իսրայելի դեմ կիրառել է առաջին անգամ՝ ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելուց հետո, հաղորդում է Mehr-ը: ««Խեյբար» հրթիռը առաջին անգամ արձակվել է Իսրայելի ուղղությամբ այս գործողության ընթացքում», – հաղորդում է գործակալությունը: Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ երկրի ռազմաօդային ուժերը սկսել են հարվածներ հասցնել Իրանի արևմուտքում գտնվող ռազմական թիրախներին: ...
11:52 22.06.2025
Մինչև ԱՄՆ-ի կողմից հարվածների ենթարկվելը, միջուկային օբյեկտներն արդեն տարհանված են եղելԱՄՆ հարվածներն անսպասելի չէին, և միջուկային օբյեկտները նախօրոք արդեն տարհանվել էին: Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահը: X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Մեհդի Մոհամմադին գրել է, որ իրենց տեսանկյունից «տարօրինակ ոչինչ տեղի չի ունեցել»: «Իրանը մի քանի գիշեր սպասում էր Ֆորդոյի վրա հարձակմանը։ Վայրը վաղուց տարհանվել է և հարձակման հետևանքով […] ...
11:40 22.06.2025
ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը Իրանի հարցով նիստ կանցկացնի. ԳրոսսիԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհուրդը հունիսի 23-ին նիստ կանցկացնի՝ քննարկելու Իրանում ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտներին հարվածներից հետո ստեղծված իրավիճակը, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Հաշվի առնելով Իրանում ստեղծված արտակարգ իրավիճակը՝ վաղը ես հրավիրում եմ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի արտակարգ նիստ», – գրել է Գրոսսին X-ում։ Հունիսի 22-ի […] ...
11:28 22.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 22-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․97 դրամ: ...
11:00 22.06.2025
Կատարվելու են պայթեցման աշխատանքներ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 22-ին, ժամը 12.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...