Բոլորի համար հիփոթեքային վարկերը այս ամիս 1 տոկոսով նվազել են․ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+20.09 oC

Բոլորի համար հիփոթեքային վարկերը այս ամիս 1 տոկոսով նվազել են․ Փաշինյան

14:44 01.11.2018

Հայաստանում հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները վերջին շրջանում նվազեցվել են, և մարզերում հնարավոր է բնակարան ձեռք բերելիս օգտվել մինչև իսկ 5,5-6 տոկոս տոկոսադրույքով հիփոթեքային վարկերից։ Առհասարակ, վերջին ամսվա ընթացքում բոլորի համար հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները իջել են 1 տոկոսով։ Այս մասին այսօր Ազգային ժողովի ամբիոնից պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հարցին պատասխանելիս հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

«Այս ճանապարհով հույս ունենք մարզերում խթանել բնակարանաշինությունը, որովհետև եթե կա փող, կա գնող, ենթադրվում է, որ պետք է հայտնվի նաև բնակարան»,- նշեց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է Կոնդի ու մի քանի այլ տեղերի բնակիչների տարածքները հանրային գերակա շահ ճանաչելուն, վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ այդ խնդիրը կապված է «Հին Երևան» նախագծի կառուցման հետ, և այդ շինարարությունը կանգնած է, որովհետև իր հերթին կապված է «Հայաստանի փոքրիկ երգիչների» խմբին պատկանող շենքի տեղափոխման հետ։

Քանի դեռ այս տեղափոխումը չի եղել, ըստ Փաշինյանի, շղթայաբար խնդիրներ են առաջանալու նաև Ֆիրդուսի փողոցի և այլ հատվածներում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արագածոտնի մարզի Հացաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:50 04.05.2025

Արագածոտնի մարզի Հացաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 5-ին՝ ժամը 11:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Հացաշեն բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ, այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Վալերիկ Մովսիսյանն աշխարհի առաջնությունում 6-րդն է

10:30 04.05.2025

Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Վալերիկ Մովսիսյանն աշխարհի առաջնությունում 6-րդն է

Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Վալերիկ Մովսիսյանն աշխարհի առաջնությունում 6-րդն է: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ «Լիմայում շարունակվող պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում մրցեցին 89 կգ քաշային երիտասարդ ծանրորդները, որտեղ Հայաստանի ընտրանու անդամ Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 153 կգ ու 158 կգ, իսկ հրումում նա գլխավերևում պահեց 184 կգ: Երկամարտի 342 կգ արդյունքով` […] ...

Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք

10:14 04.05.2025

Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք

Մայիսի 4-ին` տեղական ժամանակով ժամը 09:40-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05։40-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.24⁰ և արևելյան երկայնության 45․17⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 1․8 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

10:10 04.05.2025

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Մայիսի 4-ին, ժամը 00։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Երևանյան խճուղում՝ ՃՈ նախկին հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել է երկու «BMW» մակնիշի ավտոմեքենա։ Մինչ փրկարարների կանչի վայր […] ...

Կիրակնօրյա զբոսանք Իջևանում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

09:59 04.05.2025

Կիրակնօրյա զբոսանք Իջևանում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել սոցցանցի իր էջում և գրել․ «Կիրակնօրյա զբոսանք Իջևանում՝ 25 կմ»:   ...

Տիգրան Սողոմոնյանը «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող

00:00 04.05.2025

Տիգրան Սողոմոնյանը «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող

Տիգրան Սողոմոնյանը դարձավ Իտալիայում անցկացված «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Տիգրանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և 188 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

BACK_TO_TOP