Վենետիկի հանձնաժողովը միշտ էլ ասել է, որ ԸՕ փոփոխությունները պետք է արվեն ընտրություններից մեկ տարի շուտ. Բուքիքիո – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+14.76 oC

Վենետիկի հանձնաժողովը միշտ էլ ասել է, որ ԸՕ փոփոխությունները պետք է արվեն ընտրություններից մեկ տարի շուտ. Բուքիքիո

15:24 01.11.2018

Սահմանադրական դատարանում մեկնարկել է «Նոր հազարամյակի սահմանադրականությունը» թեմայով երկօրյա միջազգային խորհրդաժողովը, որին մասնակցում է նաև ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոն:

Իր ելույթում նա նշել է, որ ՀՀ-ն ունի ամենալավ Սահմանադրություններից մեկը Եվրոպայում, սակայն քաղաքացիներն այնքան էլ գոհ չէին երկրում տիրող իրավիճակից: Նրա դիտարկմամբ՝ խնդիրն այն էր, որ նախորդ իշխանությունը Սահմանադրությունն օգտագործում էր որպես գործիք՝ իշխանությունը պահելու համար: Իսկ լրագրողների հետ զրույցում Ջիաննի Բուքիքիոն անդրադարձել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին և դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություն իրականացնելու անհրաժեշտությանը:

«Ընտրական օրենսգրքի փոփոխությունները դրական են, բայց Վենետիկի հանձնաժողովը միշտ էլ ասել է, որ դրանք պետք է արվեն ընտրություններից մեկ տարի շուտ, խաղի կանոնները խաղի ընթացքում պետք է չփոխվեն: Միաժամանակ, երբ հարցը վերաբերում է դրական փոփոխություններին, մենք դրանց դեմ չենք լինի:

Իմ անձնական կարծիքն այն է, որ այս փոփոխությունները լավ արձագանք ստացան: Ես կնախընտրեի, որ ամեն ինչի համար ավելի երկար ժամանակահատված հատկացվի, երկխոսություն լինի քաղաքական բոլոր ուժերի միջև: Ինչ վերաբերում է ընտրություններին. եթե ներկայիս իշխանությունը հաջողի, ապա լավ կղեկավարի երկիրը: Եկեք տեսնենք, թե ինչպես կընթանան բարեփոխումները: Ես լավատես եմ ձեր երկրի լավ ապագայի հարցում: Կարևորն այն է, որ առաջ գնալու կամք եմ տեսնում»,- ասաց Բուքիքիոն:

Ջիաննի Բուքիքիոյի խոսքերով՝ Վենետիկի հանձնաժողովը կաջակցի Հայաստանին ինչով կարող է, բայց, ըստ նրա, սա միակ ոլորտը չէ, որով նոր կառավարությունը պետք է զբաղվի:

Նա շեշտեց, որ շատ անելիքներ կան նաև դատական ոլորտում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

23:59 16.06.2025

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Մ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

23:55 16.06.2025

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

23:49 16.06.2025

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

23:44 16.06.2025

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

23:37 16.06.2025

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

Հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

23:30 16.06.2025

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

Լոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...

BACK_TO_TOP