15:42 18.05.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը այսօր հյուրընկալել է մի խումբ նախադպրոցական տարիքի երեխաների և պաղպաղակ հյուրասիրել: Մայիսի 7-ին իր նստավայրի դիմաց նախագահը հանդիպման էր դուրս եկել «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների հետ, իսկ հետո նախագահի ուշադրությունը գրավել էին մանկապարտեզի մի խումբ սաներ, ովքեր հաղթանակած վերադառնալիս էին եղել մարզական մրցույթից ու այդ պահին անցել էին Արմեն Սարգսյանի նստավայրի կողքով: Նախագահը զրույցի էր բռնվել փոքրիկների հետ ու խոստացել, որ մոտ օրերս իր նստավայր կհրավիրի՝ պաղպաղակ ուտելու:
Այսօր նախագահը անձամբ դիմավորեց փոքրիկներին ու հրավիրեց իր աշխատասենյակ: Փոքրիկներին սենյակը դուր եկավ, բայց ավելի ոգևորվեցին Արմեն Սարգսյանի տված հարցից, թե ո՞վ է ուզում նախագահ դառնալ: Ցանկություն հայտնեցին գրեթե բոլորը, հետո փոքրիկներից մեկը նստեց նախագահի աթոռին և հրաման տվեց, որ բոլոր երեխաները պաղպաղակ ուտեն:
Գործող նախագահի հրավերով ու ապագա նախագահի հրամանով պաղպաղակի հյուրասիրությունը տեղի ունեցավ բակում:
Հարցրեցի նախագահին, թե այսօր հեռուստատեսությամբ բազմաթիվ այլ երեխաներ կտեսնեն նրան այս փոքրիկների հետ ու ցանկություն կունենան իրենք էլ նախագահի հյուրը լինել: Հնարավո՞ր է նման ընդունելությունները շարունակություն ունենան, դառնան ավանդույթ: Նախագահը պատասխանեց, որ դա հնարավոր է լինի շարունակական, բայց հրավիրվեն նաև այլ տեղերից երեխաներ՝ Արցախից, Գյումրիից, հեռավոր բնակավայրերից:
Հարցրեցի նաև, թե երբ նա էր 6 տարեկան, գիտե՞ր արդյոք՝ ով է երկրի նախագահը և երբևէ տեսե՞լ է որևէ մեկին: Պատասխանեց, թե Երևանի կենտրոնում են ապրել և որոշ բաներ հիշում է: Հիշեց, օրինակ, որ Նիկիտա Խրուշչովին է տեսել, երբ մանկապարտեզի երեխա է եղել:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...