18:07 01.11.2018
Հեղինակավոր The New York Times պարբերականն ընդարձակ հոդված է հրապարակել պոլսահայ երջանկահիշատակ լուսանկարիչ Արա Գյուլերի մասին: Հոդվածը հեղինակել է գրականության Նոբելյան մրցանակակիր, թուրք գրող Օրհան Փամուքը, որը եղել է նաև լուսանկարչի ընկերը:
Հեղինակը հոդվածը վերնագրել է այսպես. «Մարդը, որը ցույց տվեց մեզ Ստամբուլը»: Օրհան Փամուքը հոդվածում անդրադառնում է Գյուլերի հետ իր ծանոթությանը, լուսանկարչի երկարամյա գործունեությանը և նրա հայկական արմատներին:
Հեղինակը Գյուլերին անվանում է «ժամանակակից Ստամբուլի մեծագույն լուսանկարիչը»՝ նշելով, որ նա ծնվել է 1928 թվականին հայկական ընտանիքում: Արան սկսել է քաղաքը լուսանկարել 1950 թվականից: Հեղինակը նշում է, որ Արա Գյուլերի Ստամբուլն իր Ստամբուլն է:
«Առաջին անգամ Արայի մասին լսեցի 1960-ականներին, երբ տեսա նրա լուսանկարները լայն տարածում ունեցող «Հայաթ» ամսագրում: Հորեղբայրներիցս մեկն ամսագրի խմբագիրներից էր: Արան այստեղ տպագրում էր այնպիսի արտիստների լուսանկարներ, ինչպիսիք էին Պիկասոն և Դալին: Երբ իմ «Սև գիրքը» վեպի հաջողությունից հետո Արան առաջին անգամ ինձ լուսանկարեց, ես ուրախությամբ գիտակցեցի, որ իսկապես գրող եմ դարձել: Արան անձնվիրաբար լուսանկարում էր Ստամբուլն ավելի քան կես դար, իսկ ես մեծ եռանդով ուսումնասիրում էին նրա լուսանկարները՝ տեսնելով այնտեղ քաղաքի զարգացումը և կերպարանափոխությունը»,- հոդվածում պատմում է Փամուքը:
Նա նշում է, որ լուսանկարչի հետ իր ընկերությունը սկսվել է 2003 թվականից, երբ իր գրքի համար լուսանկարներ էր փնտրում Գյուլերի բազմահազարանոց լուսանկարչական արխիվից:
«Մեր ընկերության սկզբում մենք երբեք չէինք խոսում Արայի հայկական արմատների ու օսմանյան հայերին կոտորելու ցավոտ պատմության մասին՝ մի թեմա, որը մինչ օրս Թուրքիայում արգելվում է: Ես զգացի, որ դժվար կլինի այս թեմայով խոսել նրա հետ, որ դա լարվածություն կարող է առաջացնել մեր հարաբերություններում, իսկ նա գիտեր, որ այդ թեմայով խոսելը կբարդացներ կյանքը Թուրքիայում:
Տարիների ընթացքում նա ինձ ավելի վստահեց և սկսեց երբեմն անդրադառնալ այնպիսի քաղաքական թեմաների, որոնց մասին ուրիշների հետ չէր խոսի: Նա պատմեց, որ 1942 թվականին, խուսափելու համար թուրքական կառավարության հռչակած «Ունեցվածքի հարկ»-ից, որը վերաբերում էր բացառապես ոչ մուսուլման քաղաքացիներին, ինչպես նաև խուսանավելով պարտադիր աշխատանքային ճամբար արտաքսվելուց, նրա դեղագործ հայրը թողել էր Գալաթասարայում իր տունն ու ամիսներ շարունակ թաքնվել մեկ այլ տանը՝ ոչ մի անգամ փողոց դուրս չգալով:
Նա ինձ հետ խոսել է 1955 թվականի սեպտեմբերի 6-ի գիշերվա մասին, երբ Կիպրոսում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով լարված թուրք-հունական հարաբերությունների պայմաններում Թուրքիայի կառավարությունը մոբիլիզացրեց ավազակախմբերի, որոնք հարձակվեցին հույներին, հայերին ու հրեաներին պատկանող խանութների վրա, պղծեցին եկեղեցիներն ու սինագոգները: 1955 թվականի էթնիկ զտումներից հետո բազմաթիվ հայ ու հույն ընտանիքներ լքեցին Ստամբուլի իրենց տները: 1960-ականներին շատ քչերն էին արդեն մնացել:
Ես և Արան խոսում էինք այն մասին, թե ինչպես էր նա լուսանկարում սա ու նմանօրինակ մյուս դեպքերը: Այդուհանդերձ, մենք չանդրադարձանք օսմանյան հայերի՝ Արայի պապերի ու տատերի ոչնչացման հարցին»,- գրում է Փամուքը:
Երբ 2005 թվականին թուրք գրողն իր հարցազրույցներից մեկում բողոքել էր, որ Թուրքիայում չկա մտքի ազատություն, այդ երկրում անհնար է խոսել այնպիսի սարսափելի դեպքերի մասին, ինչպես 90 տարի առաջ օսմանյան հայերի հետ տեղի ունեցածն էր, նրան թուրքականությունը վիրավորելու հիմնավորմամբ կանչել էին դատարան, հարուցվել էր քրեական գործ, որը կարող էր ավարտվել մինչը երեք տարվա ազատազրկմամբ: Այդ դեպքերից երկու տարի անց սպանվեց հայ լրագրող Հրանտ Դինքը:
«Շատ պարբերականներ սկսեցին գրել, որ ես կարող եմ լինել հաջորդը: Ինձ ուղղված մահվան սպառնալիքների, իմ դեմ հարուցված քրեական գործերի և ազգայնական մամուլի կողմից տարվող հակաքարոզչության պատճառով սկսել էի ավելի շատ ժամանակ անցկացնել արտասահմանում՝ Նյու Յորքում: Ստամբուլ էի վերադառնում միայն շատ կարճ ժամանակով, այն էլ առանց որևէ մեկին այդ մասին ասելու:
Հրանտ Դինքի սպանությանը հաջորդող շրջանում՝ Նյու Յորքից տուն՝ Ստամբուլ կատարած կարճաժամկետ այցերիցս մեկի ժամանակ, գրասենյակում էի, երբ հեռախոսը սկսեց անդադար զանգահարել: Այդ օրերին ես չէի պատասխանում հեռախոսազանգերին: Սակայն զանգը չէր դադարում: Ոչ հեշտությամբ, սակայն ի վերջո բարձրացրի լսափողը: Ճանաչեցի Արայի ձայնը:
«Օ՜, դու վերադարձել ես: Ես հենց հիմա գալիս եմ»,- ասաց նա ու կախեց լսափողը՝ առանց սպասելու իմ պատասխանին: 15 րոպե անց Արան մտավ իմ գրասենյակ: Նա շնչակտուր էր, իր սովորույթի համաձայն հայհոյում էր ամեն ինչ ու ամենքին: Ապա նա փարվեց ինձ ու սկսեց լաց լինել: Նրանք, ովքեր գիտեին Արային, կհասկանան իմ զարմանքը, երբ տեսա նրան այդպես լաց լինելիս: Նա սկսեց երդվել ու ասել. «Նրանք՝ այդ մարդիկ, չեն կարող քեզ դիպչել»: Նրա արցունքները չէին դադարում: Ու որքան ավելի շատ էր նա լաց լինում, այնքան ավելի շատ էր ինձ պարուրում մեղքի զգացումը, և ես ինձ կաթվածահար էի զգում: Երկար լաց լինելուց հետո Արան, ի վերջո, հանգստացավ, ապա մի բաժակ ջուր խմելուց հետո հեռացավ՝ ասես միայն դրա համար էր եկել ինձ մոտ:
Դրանից հետո մենք էլի մի քանի անգամ հանդիպեցինք: Ես այլևս երբեք անհրաժեշտություն չզգացի հարցնել նրան իր պապերի ու տատերի մասին: Մեծն լուսանկարիչն արդեն ամեն բան պատմել էր ինձ իր արցունքների միջոցով»,- գրում է Փամուքը:
Հեղինակը գրում է, որ պոլսահայ լուսանկարիչը մշտապես երազում էր ժողովրդավարության մասին, որտեղ բոլոր անհատները կկարողանային ազատ խոսել իրենց սպանված նախնիների մասին կամ գոնե կարողանային ազատ սգալ նրանց համար:
08:00 14.05.2025
Հալանդը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»08:00 14.05.2025
Հալանդը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»«Բարսելոնան» հավակնոտ ծրագիր ունի 2026 թվականի ամռանը «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդին ձեռք բերելու համար։ Այս մասին հաղորդում է իսպանական El Nacional հրատարակությունը։ Նշվում է, որ թիմն արդեն աշխատում է 175 միլիոն եվրո հավաքելու ուղղությամբ. սա խաղացողի հրաժարագնի գումարն է։ Հետաքրքիր է, որ Հալանդի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2034 թվականը, և որոշ […] ...
00:30 14.05.2025
Լիլիթ Մակունցը հայ գործարարների հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությանը վերաբերող հարցերՄայիսի 12-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը դեսպանությունում հյուրընկալեց «SelectUSA» ներդրումային գագաթաժողովի շրջանակներում Վաշինգտոն ժամանած հայ գործարար համայնքի ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության և հայ գործարար շրջանակների համագործակցության հնարավորությունները։ ...
00:19 14.05.2025
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Royal Investment Bureau ներդրումային ընկերության պատվիրակությանըՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Royal Investment Bureau ներդրումային ընկերության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Սուլթան Իսա Ալ Մատրուշիի գլխավորությամբ։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Հանդիպման ընթացքում Սուլթան Իսա Ալ Մատրուշին ներկայացրել է ընկերության գործունեության հիմնական ուղղությունները և հարուստ փորձը։ Միաժամանակ հայտնել է, որ Royal Investment Bureau-ն […] ...
00:09 14.05.2025
«Երիտասարդ արքա»․ Ռեշֆորդը՝ Յամալի մասին«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, որը վարձավճարով խաղում է «Ասթոն Վիլայում», գովել է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի երիտասարդ հարձակվող Լամին Յամալին։ «Երիտասարդ արքա» — գրել է Ռեշֆորդը X սոցիալական ցանցում։ 17-ամյա Յամալը «Բարսելոնայի» առաջին թիմում խաղում է 2023 թվականից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 52 խաղ և կատարել 40 արդյունավետ գործողություն (16 գոլ […] ...
23:59 13.05.2025
«Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող լանջերի շուրջ նոր քաղաքային անտառ է հիմնվելՏասնամյակներ շարունակ անխնամ մնացած ու շինաղբով պատված «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող լանջերի շուրջ 15 հա տարածքում ևս նոր քաղաքային անտառ ենք հիմնել. անցկացվել է 7 կմ ոռոգման նոր ցանց: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Վերջին 3 տարում Երևանում ընդհանուր առմամբ ավելացրել ենք շուրջ 55 հա նոր կանաչ տարածք, որից […] ...
23:53 13.05.2025
Թբիլիսյան խճուղում բախվել են «Chevrolet»-ն ու «Kia»-ն. կա վիրավորՄայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Նելսոն Ս.-ի վարած «Kia» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Բագրատ Ս.-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Chevrolet»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ […] ...