Կստեղծվեն նոր աշխատատեղեր, կառաջարկվեն պայմաններ բիզնես ծավալելու համար. մանրամասներ Պուտինի միգրացիոն նոր քաղաքականության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Կստեղծվեն նոր աշխատատեղեր, կառաջարկվեն պայմաններ բիզնես ծավալելու համար. մանրամասներ Պուտինի միգրացիոն նոր քաղաքականության մասին

17:34 01.11.2018

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ստորագրել է պետական միգրացիոն քաղաքականության նոր հայեցակարգ, որը կհեշտացնի ՌԴ քաղաքացիություն ստանալու գործընթացը:

Վլադիմիր Պուտինը լուրը հայտնել է արտասահմանում բնակվող ռուս հայրենակիցների 6-րդ միջազգային համաժողովի ընթացքում: ՌԴ նախագահը շեշտել է, որ ուրախ կլինեն ընդունել ժամանակավոր բնակության, ինչպես նաև քաղաքացիություն ստանալու համար Ռուսաստան ժամանած հայրենակիցներին:

«Աշխարհում ստեղծվել է բարդ իրավիճակ, երբ օրեցօր աճում է ռուսաֆոբիան և ագրեսիվ ազգայնականության այլ ձևեր ևս: Օրինակ՝ Ուկրաինայում և Մերձբալթյան երկրներում կրկնվում է այն պատմությունը, երբ պայքար է տարվում ռուսաց լեզվի դեմ, իսկ մարդկանց ահաբեկում են: Յուրաքանչյուրի համար բնական ձգտում է պահպանել ազգային արմատները, մինչդեռ դա համարվում է հանցագործություն: Նման պայմաններում Ռուսաստանը համառորեն կպաշտպանի հայրենակիցների իրավունքները, անվտանգությունը, միաժամանակ, օթևան կտրամադրի»,- ասել է նա:

Տարբեր փորձագետների գնահատականներով՝ նոր քաղաքականությունն ուղղված է առաջին հերթին Ուկրաինայի և Բելառուսի քաղաքացիներին: Բայց միգրացիոն դյուրացվող քաղաքականությունից կօգտվեն այլ քաղաքացիներ ևս ԱՊՀ տարածքից: Պուտինը հիշեցրել է, արդեն 12 տարի հետխորհրդային տարածքում անցկացվում է «Համերկրացիներ» ծրագիրը, որի շրջանակում Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել շուրջ 800 հազար մարդ։ Վերջին ամիսներին, նրա խոսքերով, այդ թիվն աճի միտում ունի

«Կշարունակենք հետագայում ևս դյուրացնել ադապտացիոն գործընթացը: Տեղական և տարածքային իշխանությունների, գործարարների, հասարակական կազմակերպությունների հետ համատեղ ջանքերով այնպես կանենք, որ մեր երկիր տեղափոխվածների համար կյանքի որակը բարելավվի, ինչպես նաև կստեղծվեն նոր աշխատատեղեր, կառաջարկվեն պայմաններ բիզնես ծավալելու համար»,- ասել է Պուտինը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար  4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:25 04.08.2025

Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար  4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 235 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 29 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 28 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 19 դեպք՝ հոգեկան ներգործության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 9-ական […] ...

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

12:15 04.08.2025

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

Ուկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...

Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է

12:07 04.08.2025

Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է

Գազայի հատվածի շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ 93 երեխա, երկուշաբթի օրը հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնումից մահվան 5 դեպք։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 180-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Գազայի հատվածի […] ...

SHANTNEWS

12:00 04.08.2025

SHANTNEWS

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

11:51 04.08.2025

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:40 04.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP