18:42 18.05.2018
Հայաստանի 49 դատարանների շենքերից և նստավայրերից 30-ը գտնվում են արդարադատության նախարարության բալանսում, որոնց մեծ մասն այսօր զբաղեցնում են տարբեր տիպի կազմակերպություններ, և ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանում կան դատարաններ, որոնք նույնիսկ չունեն նիստերի սրահ: Այս մասին այսօր արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին տեղեկացրել է Բարձրագույն դատական խորհրդի ղեկավար Գագիկ Հարությունյանը:
Ըստ Հարությունյանի՝ շատ տարօրինակ վիճակներ կան, որոնք Խորհուրդը պետք է անպայման քննարկի նախարարության հետ: Հիմա որոշ ուղղություններում ուսումնասիրություններ են կատարում, ու ամբողջական փաթեթը պատրաստ լինելուց հետո պատրաստվում են այն ներկայացնել նախարարին: Գագիկ Հարությունյանը «տարօրինակ» ասված վիճակի մի քանի օրինակ է բերել.
«Օրինակ՝ 2013 թվականին հանրապետությունում քննվել է 49 հազար քաղաքացիական գործ, 2017 թվականին՝ 4 տարի հետո՝ 137 հազար: Մեր ուսումնասիրություններից պարզվում է, որ այդ ավելացումներն ունեն, այսպես կոչված, օրենսդրության փոփոխություններով պայմանավորված լուծումներ, որ շատ հաճախ նույնիսկ ոչ դատարանին բնորոշ գործեր բարդվել են դատարանների վրա, և տարբեր այլ պատճառներ»:
Նրա պնդմամբ՝ 2013 թվականին մեկ դատավորի միջին ծանրաբեռնվածությունը եղել է 632, 2017 թվականին՝ 1308 գործ: Մարզերում այդ թիվն ավելի բարձր է՝ 460-ից հասել է մինչև 1656-ի: Նման ծանրաբեռնվածությունը, ըստ Հարությունյանի, չի կարող երաշխավորել ու ապահովել արդյունավետ դատաքննության պայմանները:
«Սա այն դեպքում, երբ եվրոպական միջինը 100 հազար բնակչի հաշվով 21 դատավոր է, ամենացածրերից մեկը Մոլդովայում՝ 11, Հայաստանում` ընդամենը 8: Եվ գրեթե նույն համամասնությամբ ձևավորվել է դատարանների կազմը, օգնականների ինստիտուտը և այլն»,- նշել է Հարությունյանը:
Արձագանքելով Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարի դիտարկումներին՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ բարձրացված այդ խնդիրները հայտնի են արդարադատության նախարարությանը, ու այդ հարցերի մեծ մասն այսօր ընդգրկված է նախարարության և կառավարության ծրագրերում:
«Լուծման ուղիներ, նաև միջոցներ ենք փնտրում: Համոզված ենք, որ սոցիալական երաշխիքները նաև պետք է բավարարվեն՝ դատավորների, շենքային պայմանները պետք է բարելավվեն, որոշակիորեն արտադրողականությունը բարձրացնելու նպատակով, նաև էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրումը կնպաստի դրան: Եթե մենք հետևողականորեն ավելացնենք դատավորների քանակը՝ մոտեցնելով օպտիմալին, ապա նաև շենքային պայմանների խնդիրներ ենք ունենալու, և նաև օրենսդրական բազմաթիվ լուծումներ կան, որոնք պետք է բեռնաթափեն դատական համակարգը»,- հայտարարել է նախարարը՝ ավելացնելով նաև, որ Հարությունյանը ներկայացրեց միայն քաղաքացիական գործերը, իրականում նաև դատարանները չափազանց ծանրաբեռնված են վարչական տուգանքներով ու գործերով:
«Հայաստանում տարեկան արտադրվում է շուրջ 2 միլիոն վարչական տուգանքի որոշում, որոնցից բողոքարկվում է ընդամենը 800-ից մեկը: Սա վկայում է այն մասին, որ ապահովված չի դատական կարգով և արտադատական կարգով իրավական պաշտպանության արդյունավետ միջոցը, եթե դրանցից ընդամենը 10 տոկոսն էլ բողոքարկվի, ապա ամբողջ համակարգը կոլապսի կենթարկվի»,- նշել է նախարարը՝ պնդելով, որ սա անարդյունավետ կառավարման արդյունք է, ու նախարարությունն այսօր իր առջև դրել է խնդիր լուծել այդ հարցերը:
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...