ԱԺ-ում հարցաքննվում է Քոչարյանի կալանավորման միջնորդությունը քննած դատավորը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+36.09 oC

ԱԺ-ում հարցաքննվում է Քոչարյանի կալանավորման միջնորդությունը քննած դատավորը

11:26 02.11.2018

Ազգային ժողովում տեղի է ունենում ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման հարցը քննելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի հերթական նիստը: Այս անգամ հանձնաժողովը քննության է հրավիրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանին: Նա է քննել Ռոբերտ Քոչարյանի կալանավորման միջնորդությունը:

Հիշեցնենք, որ գաղտնալսված հեռախոսազրույցի մեջ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին ասում է.

«Ինձ դատավորը նոր զանգեց, մի քիչ վախեցած է։ Ասեց՝ պետք է նայի ամբողջ գործը։ … Ասեցի՝ նայի հիմքերը, բայց կալանքը ուզած-չուզած պետք է տաս»:

ԱԺ-ում ընթացող նիստը դռնփակ է անցնում, քանի որ հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ հնարավոր է՝ քննարկվեն պետական գաղտնիք պարունակող հարցեր:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Վերիշենից 4500 մետր հյուսիս-արևելք ընկած հատվածում միջդիրքային ճանապարհների կառուցման աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

17:40 04.08.2025

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Վերիշենից 4500 մետր հյուսիս-արևելք ընկած հատվածում միջդիրքային ճանապարհների կառուցման աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրից 4500 մետր հյուսիս-արևելք ընկած հատվածում միջդիրքային ճանապարհների կառուցման աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ: Տուժածներ չկան: «Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել կրակոցի փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,-ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում։ ...

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենին և հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին

17:36 04.08.2025

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենին և հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր հյուրընկալել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Զարկոնեին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ռոլանդ Փրայսը փոխվարչապետին է ներկայացրել ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին և վստահեցրել, որ վերջինս տարբեր տարածաշրջաններ և համագործակցության առանցքային ուղղություններ ընդգրկող իր փորձառությունը կծառայեցնի ՀՀ զարգացման օրակարգի […] ...

Շատվանցի տղամարդը կամավոր հանձնել է ապօրինի հրազեն ու փամփուշտներ

17:30 04.08.2025

Շատվանցի տղամարդը կամավոր հանձնել է ապօրինի հրազեն ու փամփուշտներ

Պետական պահպանության գլխավոր վարչության Սևանի պահպանության բաժնի Վարդենիսի դասակի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 31-ին բաժին է ներկայացել Շատվան գյուղի բնակիչ 33-ամյա տղամարդ և կամովին հանձնել մեկփողանի ողորկափող հրացան ու ինգնաձիգի 47 փամփուշտ: Նա հայտնել է, որ հանգուցյալ պապին պատկանող հրազենն ու զինամթերքը գտել է իրենց տան տանիքը մաքրելիս։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Նորվեգիան երբեք աշխարհի չեմպիոն չի դառնա․ Հոլանդ

17:22 04.08.2025

Նորվեգիան երբեք աշխարհի չեմպիոն չի դառնա․ Հոլանդ

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էռլինգ Հոլանդը կարծում է, որ Նորվեգիան երբեք չի դառնա աշխարհի չեմպիոն։ Այս մասին գրում է Time-ը։ «Նորվեգիան երբեք աշխարհի չեմպիոն չի դառնա։ Եթե մենք հաղթահարենք որակավորման փուլը, դա հավասար կլինի որևէ մեծ երկրի աշխարհի չեմպիոն դառնալուն։ Պատմության մեջ ամենամեծ խնջույքը կլինի։ Օսլոյում մեծ տոնախմբություն կսկսվի»,- նշել է 25-ամյա նորվեգացին։ Նորվեգիայի ազգային հավաքականը […] ...

Վարչապետի աշխատակազմն անդրադարձել է Վաշինգտոնում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին լուրերին

17:16 04.08.2025

Վարչապետի աշխատակազմն անդրադարձել է Վաշինգտոնում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին լուրերին

Հայաստանի վարչապետի աշխատակազմն այս պահին չի կարող ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել Նիկոլ Փաշինյանի՝ Միացյալ Նահանգներ կատարելիք այցի մասին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվությունը։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Վարչապետ Փաշինյանի ԱՄՆ կատարելիք այցի մասին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվությունը այս պահին […] ...

Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում. լճակում փրկարարները որոնում են ջրահեղձ եղած հովվին

17:12 04.08.2025

Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում. լճակում փրկարարները որոնում են ջրահեղձ եղած հովվին

Այսօր՝ օգոստոսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գետք գյուղում գտնվող լճակում քաղաքացի է ջրահեղձ եղել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ջրահեղձ եղած […] ...

BACK_TO_TOP