13:54 03.11.2018
Մուլտֆիլմերի հայտնի հերոսները գյումրեցի Զավեն Մանուկյանի արհեստանոցում նոր տեսք են առնում սովորական եղևնու կոներից: Նախասիրությո՞ւն, զբաղմո՞ւնք, թե՞ տիկնիկագործության նոր տեսակ. Զավեն Մանուկյանը դժվարանում է բնութագրել մուլտֆիլմերի հերոսների նկատմամբ իր հետաքրքրությունը:
Վարպետը հեքիաթների հերոսներին ստեղծում է ուրույն կերպարներով, որոնք արված են մեծ հմտությամբ ու վարպետին վայել նրբագեղությամբ: Նրա աշխատանքների հիմնական հումքը կոնն է, որը հեղինակը բերում է Վրաստանի ծովափնյա տարածքներից: Նման մեծ չափերի կոներ Շիրակի մարզում չկան:
Շունն ու կատուն, Քաջ Նազարը, Բուրատինոն, Կոկորդիլոս Գենան, Չեբուրաշկան, Մաշան, Արջը ու մեր մանկության էլի շատ մուլտֆիլմերի հերոսներ այս տանն են ապրում: Մեկը մյուսի հետևից ծնվել են մուլտֆիլմերի հերոսները, որոնց Զավեն Մանուկյանը նաև նկարազարդել է: Աշխատանքների հիմքը, իհարկե, կոնն է, բայց միայն կոնով, ըստ հեղինակի, կերպար չես ստեղծի: Հ
Վարպետն ասում է՝ բազմիցս դիտել է բոլոր ժամանակների մուլտֆիլմերը: Մտքում միայն մեկ բան է, որ ունեցած կոնը կարողանա հարմարեցնել մուլտհերոսի կերպարին, բայց այնպես, որ իրականին նման լինի: Հորինված մուլտկերպարներ էլ ունի, բայց դրանք քիչ են:
Հայտնի մուլտֆիլմերի հերոսներին ստեղծելիս հեղինակին օգնել է իր մասնագիտությունը՝ փայտագործությունը: Սովորաբար յուրաքանչյուր կոնի հետ աշխատանքը 1-2 օր է տևում: Նրանից ամենաշատ ժամանակը թերևս խլել են«Սառցե դարաշրջան» և «Մադագասկար» մուլտֆիլմերի հերոսները:
Զավեն Մանուկյանը, սակայն, չի մոռանում ստեղծել նաև այլ գեղեցիկ ֆիգուրներ: Ասում է՝ մարդ ինչքան էլ մեծանա, մանկական աշխարհն է երազում: Ֆիգուրները վարպետը պատրաստում է իր թոռնիկների համար, նպատակ ունի ցուցահանդես բացել:
21:57 17.06.2025
Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասություններըԻրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...
21:51 17.06.2025
«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլՇվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...
21:45 17.06.2025
Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմԻրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...
21:37 17.06.2025
Ի՞նչ է անապատացումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...
21:32 17.06.2025
Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր ԱրևելքումՊենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...