19:16 03.11.2018
Երբ նոյեմբերի 1-ին խորհրդարանը երկրորդ անգամ վարչապետ չընտրեց և իրավունքի ուժով 6-րդ գումարման Ազգային ժողովը ինքնալուծարվեց ու նույն օրը երեկոյան ՀՀ նախագահի հրամանագրով արտահերթ ընտրությունների օր նշանակվեց դեկտեմբերի 9-ը, քննարկման թեմա դարձավ մեկ այլ հարց՝ ե՞րբ է գումարվելու նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը: Առաջին նիստը գումարելու օրվա առաջին տարբերակն առաջ քաշեց վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը:
«Նորընտիր Ազգային Ժողովի առաջին նիստը և նոր վարչապետի նշանակումը տեղի է ունենալու դեկտեմբերի 31-ին: Նոր տարին նոր Հայաստանում»,- գրել էր նա:
Այս գրառումից հետո շատերը կատակեցին, թե ամանորյա եռուզեռը թողած՝ նորընտիրները պետք է նոր վարչապետ ընտրեն, Նոր տարին էլ խորհրդարանում նշեն: Մի խոսքով, այս տարբերակում նոր բառն ավելի խորհրդավոր էր դառնում:
Այսօր, սակայն, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալը հարցին անդրադարձավ, իր խոսքով՝ «խորհրդատվական պարզաբանում» ներկայացրեց ու խորհրդավորությունն անորոշության վերածվեց:
Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ ոչ թե դեկտեմբերի 31-ին է առաջին նիստը գումարվելու, այլ դեկտեմբերի 24-ին, այն դեպքում, եթե ընտրություններն ավարտվում են մեկ փուլով և արդյունքների վերաբերյալ էլ բողոքներ չեն լինում:
«Ընտրության օր՝ դեկ.9 + ԿԸՀ որոշման օր՝ 7-րդ օր = դեկտ.16 (կիրակի) – առաջին երկուշաբթին՝ դեկ.17, երկրորդ երկուշաբթին՝ դեկ.24)։ Հիշեցնում եմ, որ սա այն դեպքն է, երբ չի լինի Ընտրական օրենսգրքով նախատեսված ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի կողմից որոշման ընդունումը հետաձգելու առիթ, իսկ Օրենսգրքով նախատեսված են բազմաթիվ առիթներ»,- գրել էր Արսեն Բաբայանը։
SHANTNEWS.am-ի հետ զրույցում էլ ՔՊ վարչության անդամ, փորձագետ Վահագն Հովակիմյանն այլ օր մատնանաշեց: Ըստ նրա՝ ապագա խորհրդարանի առաջին նիստի օրը հունվարի 7-ն է: Հովակիմյանը ներկայացրեց առաջին նիստի անցկացման տարբերակները:
Հովակիմյանը նախ՝ օրենքի դրույթները ներկայացրեց, ըստ որի՝ ՀՀ ԿԸՀ-ն ԱԺ ընտրությունների արդյունքներն ամփոփելու է քվեարկությունից հետո 7-րդ օրը՝ դեկտեմբերի 16-ին (ՀՀ ԸՕ սահմանադրական օրենքի 75-րդ հոդվածի 7-րդ մաս): ԱԺ ընտրությունների արդյունքները կարող են բողոքարկվել ԿԸՀ-ի համապատասխան որոշումը կայացնելուց հետո 5-րդ օրը մինչև 18.00-ն (ՀՀ ԸՕ սահմանադրական օրենք 102-րդ հոդված, ՀՀ ՍԴ մասին սահմանադրական օրենք 77-րդ հոդվածի 2-րդ մաս), այսինքն՝ դեկտեմբերի 21-ի ժամը 18.00-ից հետո նոր միայն պարզ կլինի ԱԺ ընտրությունները ՍԴ-ում բողոքարկվե՞լ են, թե՞ ոչ:
Եթե արդյունքները չեն բողոքարկվում ՀՀ ՍԴ
ԱԺ պատգամավորի մանդատները տրամադրում է ՀՀ ԿԸՀ-ն՝ արձանագրությամբ (ՀՀ ԸՕ սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մաս): Նման արձանագրություն ԿԸՀ-ն կարող է կազմել միայն ընտրությունների արդյունքների բողոքարկման համար նախատեսված ժամկետի ավարտից հետո՝ դեկտեմբերի 22-ից սկսած: Դեկտեմբերի 22-ը և 23-ը ոչ աշխատանքային օրեր են՝ շաբաթ ու կիրակի, այսինքն՝ պատգամավորի մանդատների տրամադրման արձանագրությունը կազմելու նպատակով ՀՀ ԿԸՀ-ն նիստ կարող է գումարել դեկտեմբերի 24-ից սկսվող աշխատանքային օրերին: Ոչ աշխատանքային օրերին ԿԸՀ նիստերը գումարվում են Սահմանադրությամբ կամ ՀՀ ԸՕ սահմանդրական օրենքով սահմանված ժամկետները պահպանելու դեպքում:
«Ըստ այդմ՝ ԿԸՀ-ն մանդատների տրամադրման արձանագրությունն ամենաշուտը կարող է կազմել դեկտեմբերի 24-ից 28-ն ընկած աշխատանքային օրերի ընթացքում: Մանդատները տրամադրելու արձանագրության հետ միաժամանակ ԿԸՀ պետք է որոշում կայացնի ԱԺ առաջին նիստի օրվա վերաբերյալ (ՀՀ Սահմանդրություն 90-րդ հոդված 5-րդ 6-րդ մասեր, ՀՀ ԱԺ Կանոնակարգ սահմանդրական օրենք 32-րդ հոդվածի 2-րդ մաս): Այս ամենի արդյունքում նոր խորհրդարանի առաջին նիստը կգումարվի հունվարի 7-ին՝ ժամը 10.00-ին»,- ասաց Հովակիմյանը:
ԱԺ ընտրությունների արդյունքները ՍԴ-ում բողոքարկվելու դեպքում
«ԱԺ ընտրությունների արդյունքները բողոքարկելու դեպքում ՍԴ-ն 15 օրվա ընթացքում, այսինքն՝ դեկտեմբերի 22-ից մինչև 2019թ. հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում ՍԴ-ն պետք է որոշում կայացնի (ՀՀ ՍԴ մասին սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 15-րդ մաս): Ըստ այդմ՝ նորընտիր ԱԺ-ի առաջին նստաշրջանը կարող է տեղի ունենալ 2019թ. հունվարի 14-ին կամ 21-ին»,- բացատրեց Վահագն Հովակիմյանը:
14:50 04.08.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգՀուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 331, փլուզման, դիակի հայտնաբերման, ջրահեղձման, դժբախտ պատահարի` 1-ական, քարաթափման, բնական հրդեհի, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման, որոնողափրկարարական՝ 2-ական, ուժեղ կարկուտի՝ 3, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 4, վայրի կենդանիների հարձակման՝ 10, կեղծ ահազանգի, թունավորման` 13-ական, օձի նկատման՝ 58, ինքնասպանության […] ...
14:40 04.08.2025
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է ԹուրքմենստանՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը 2025 թվականի օգոստոսի 4-ից-7-ն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու Դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ զարգացող երկրների երրորդ միջազգային համաժողովին, որն անցկացվում է Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո։ Համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ դեպի ծով ելք […] ...
14:32 04.08.2025
Ալափարսի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ. Չարենցավանի ոստիկանների բացահայտումըՀուլիսի 29-ին Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները ստացել էին փաստական տվյալ, որ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնաված քրեական վարույթի շրջանակում հուլիսի 31-ին կատարված զննությամբ տղամարդու հողամասում և ծաղկանոցում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ։ Հայտնաբերվել են նաև կանեփանման կիսաչոր զանգվածներ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ...
14:20 04.08.2025
Պարկում նռնակ, «Նագան» և սվին դանակ. զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սևանի բաժնումՀուլիսի 31-ին Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատարին է դիմել Սևան քաղաքի մի բնակիչ: Նա հայտնել է, որ պապական տան գոմի տանիքը մաքրելիս գտել են պարկի մեջ լցված զենք-զինամթերք, որը պատկանում է հանգուցյալ պապին։ Համայնքային ոստիկանության Սևանի բաժնում պարկը բացվել է փորձագետի մասնակցությամբ: Պարկում կային սվին դանակ, «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ, «Ֆ-1» տեսակի […] ...
14:12 04.08.2025
2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՄաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հայաստանի մասնակիցները նվաճել են 2 ոսկե և 2 բրոնզե մեդալներ: Մաթեմատիկական միջազգային ուսանողական 32-րդ օլիմպիադան (International Mathematics Competition) տեղի է ունեցել հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը, որին մասնակցել են աշխարհի 73 համալսարանի թիմեր (434 ուսանողներ): Ռուբեն Համբարձումյանը և Վահրամ Ասատրյանն արժանացել են ոսկե, իսկ Ստեփան Գևորգյանն ու Նարեկ Հովեյանը՝ բրոնզե մեդալների: Ուսանողական […] ...
14:02 04.08.2025
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժածՕգոստոսի 4-ին, ժամը 07։09-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զանգեր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 168-րդ կմ-ին բախվել են «Kia» և […] ...