13:57 05.11.2018
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը քննում է գազի և էլեկտրաէներգիայի սակագները նվազեցնելու հնարավորությունը: ՀԷՑ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը ներկայացրեց, թե ինչ ներդրումներ են կատարվել ցանցում և ինչպես է ձևավորվում էլեկտրաէներգիայի սակագինը: Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը խնդրեց ներկայացնել 20-30 բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի տեսակարար կշիռը:
ՀԷՑ գլխավոր տնօրենն ասաց, որ այսօր պատրաստ չէ ներկայացնել այդ թվերը, սակայն հաջորդ նիստին կգա պատրաստված: Կարեն Հարությունյանը նաև ասաց, որ իրենց շահութաբերությունը կազմում է 5 տոկոս: Դա միջազգայնորեն ընդունված մեթոդաբանություն է:
Միքայել Մելքումյանը նաև խնդրեց ներկայացնել, թե ինչ ներդրումներ են կատարվել ցանցի կորուստները նվազեցնելու ուղղությամբ: ՀԷՑ տնօրենը պատասխանեց, որ իրենց ներդրումային ծրագրերը որոշակի հաջողություն են գրանցել, և կորուստներն այժմ կազմում են 11.3 տոկոս, և դա կրկին ֆիքսված միջազգային մեթոդաբանությամբ պահպանվելու է մինչև 2023 թվականը: Միքայել Մելքումյանն ասաց՝ կարելի է փոխել մեթոդաբանությունը, քանի որ հայտնի է, որ յուրաքանչյուր 1 տոկոս կորստի նվազեցումը հանգեցնում է սակագնի 0.3 տոկոս նվազեցման:
Մելքումյանը նաև ասաց, որ պետք է մի քանի սցենարներ քննարկել ու հասկանալ, թե ինչ ուղիներ կան էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու ուղղությամբ: ՀԷՑ տնօրենն ասաց, որ հնարավոր է՝ ՀԷՑ-ից 150 աշխատող օպտիմալացվի: Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն էլ տեղեկացրեց, որ կրճատումներ կլինեն նաև Հայաստանի ատոմակայանում:
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...