14:33 05.11.2018
«Եկել է մի ժամանակ, որ մենք կանգնած ենք մարտահրավերի առջև: Արդյո՞ք մենք սկսում ենք ձևավորել նոր մշակույթ մեր քաղաքական կյանքի մեջ, թե՞ կրկնում ենք հինը»,- նոյեմբերի 5-ին կայացած ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Հայաստանի ներքին քաղաքական կյանքին, ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը:
Վերջին երկու օրերին, հետևելով լրատվական դաշտին, Թևան Պողոսյանը կարծիք հայտնեց, որ ավելացել են այն մարդիկ, ովքեր սկսել են գիտակցել և հույս հայտնել, որ նախընտրական շրջանում քննարկվելու են ծրագրերը, գաղափարները, տեսլականները, քննարկվելու են թիմերի ունակությունները:
«Մենք էլ հետևողական պետք է կարողանանք ամեն ինչ ապահովել, որ նախընտրական պայքարը չվերածվի սևի ու սպիտակի պայքարի, նորից չվերածվի նրան, որ միայն մեղադրանքներ հնչեն, այլ ամեն քաղաքական ուժ ներկայացնի իր ծրագրերն ու տեսլականները և բացատրի, թե ինչպես է այսօրվա իրավիճակից հասնելու իր տեսլականին»,- նշեց Թևան Պողոսյանը:
Նա կարևորեց նաև Ընտրական օրենսգրքի հարցը: Թևան Պողոսյանը հիշեց նաև ԱԺ-ում իր ելույթներից մեկը, որտեղ ներկայիս ԸՕ-ի համար ասել էր՝ «Հողը թեթև լինի ձեր Ընտրական օրենսգրքի վրա, որովհետև այն սպանեց պառլամենտարիզմի հոտը և շունչը»:
«Հիմա մնացել է նույն օրենսգիրքը, որով պետք է այս ընտրություններն անցկացնենք, բայց կա մի նախագիծ, որը չանցավ՝ ԸՕ նոր նախագիծը: Այդտեղ կան հետաքրքիր դրույթներ, օրինակ դեբատների մշակույթը կամ ինչպիսի խնդիրներ են քննարկել նախընտրական ծրագրերի մասին: Իսկ ինչո՞ւ չվերցնել դա ու կիրառել կյանքում: Այսօրվա օրենսգիրքը չի ասում՝ մի´ արեք դա: Եթե բոլոր մեխանիզմներն այսպես շարունակենք, գաղափարը կմնա միայն ռեյտինգայինը, որը նույնպես կարելի է նոր մշակույթով այնպես անել, որ ազդեցությունը լինի նվազագույն՝ վատ իմաստով»,- ասաց Թևան Պողոսյանը:
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...