«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2024
  • $
    388.24
  • RUBLE
    4.29
  • 421.90
WEATHER
+21.09 oC

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին

14:12 05.11.2018

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում հայտնել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Թե ինչ ձևաչափով կմասնակցեն ընտրություններին, Քոքոբելյանը ասել է, որ այդ մասին հայտնի կդառնա երեքշաբթի օրը:

«Կան քննարկումներ անհատների հետ, որոնք դաշտում են եղել, նկատի ունեմ՝ ազատական, դեմոկրատական դաշտում, և հայտնի են որպես ժողովրդավար, հասարակական, քաղաքական գործիչներ, ինչու ոչ նաև անհատներ, որովհետև Հայաստանում դաշտը յուրովի այդ առումով շատ կուսակցականացված չէր, ես նկատի ունեմ՝ ազատական դաշտը»,- ասել է Քոքոբելյանը:

Քոքոբելյանը տեղեկացրել է, որ կան նաև քաղաքական ուժեր, որոնց հետ իրենք ակտիվ քննարկումների մեջ են: Նա հավաստիացրել է, որ հետաքրքիր ու այլընտրանքային թիմ են ներկայացնելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին

18:33 21.05.2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի գրասենյակի ՄԱԿ մշտական համակարգող, ՄԱԿ-ի անվտանգության հարցերով պատասխանատու Ֆղանսուազ Ժակոբին: Ողջունելով հյուրին՝ նախագահը շնորհավորել է նրան պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում: «Անկախացումից ի վեր Հայաստանի Հանրապետությունն ու Միավորված ազգերի կազմակերպության համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ: Վստահ եմ նաև, որ ներկայումս ՄԱԿ-ի […] ...

Սուրեն Պապիկյանն այցելել է գումարտակի՝ նոր կառուցված և շահագործման հանձնված մշտական տեղակայման վայր

18:19 21.05.2024

Սուրեն Պապիկյանն այցելել է գումարտակի՝ նոր կառուցված և շահագործման հանձնված մշտական տեղակայման վայր

Բանակային զորամիավորում կատարած այցի շրջանակում մայիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է զորամասերից մեկին ենթակա գումարտակի՝ նոր կառուցված և շաբաթներ առաջ շահագործման հանձնված մշտական տեղակայման վայր: Պայմաններին ծանոթանալուց հետո Սուրեն Պապիկյանը զրուցել է զինծառայողների հետ, լսել նրանց կարծիքները կատարված աշխատանքի, ստեղծված պայմանների և ընձեռնված հնարավորությունների վերաբերյալ: Անձնակազմը վստահեցրել է, որ նոր վայրը թույլ […] ...

Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում սահմանազատման գործընթացը, կարելի է ասել, ավարտին է հասցվել․ Ալեն Սիմոնյան

17:45 21.05.2024

Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում սահմանազատման գործընթացը, կարելի է ասել, ավարտին է հասցվել․ Ալեն Սիմոնյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում սահմանազատման գործընթացը, կարելի է ասել, ավարտին է հասցվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Ամբողջ աշխարհը և տարբեր երկրներ ողջունել են այս գործընթացը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև այդ հատվածի սահմանազատման գործընթացն ավարտին ենք հասցրել, և մենք ստեղծել ենք հենման […] ...

Կլոպը պարել է հրաժեշտի երեկոյի ընթացքում

16:23 21.05.2024

Կլոպը պարել է հրաժեշտի երեկոյի ընթացքում

Անգլիական «Լիվերպուլի» ղեկավարությունը հրաժեշտի երեկո է կազմակերպել Յուրգեն Կլոպի հեռանալու առթիվ: 56-ամյա մասնագետը բարձրացել է բեմ և սկսել է պարել ակումբի նախկին ֆուտբոլիստ Ջոն Բարնսի հետ: Կլոպը «Լիվերպուլը» գլխավորել էր 2015-ի հոկտեմբերի 8-ին: Նրա օրոք թիմը 2019-ին դարձել էր Չեմպիոնների լիգայի գավաթակիր, հաղթել էր աշխարհի ակումբային առաջնությունը, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը, 2020-ին նվաճել էր Անգլիայի չեմպիոնի տիտղոսը, […] ...

Ռայիսիի և Աբդոլլահիանի մարմինները տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Թեհրանում

16:18 21.05.2024

Ռայիսիի և Աբդոլլահիանի մարմինները տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Թեհրանում

Ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի մարմինները տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Թեհրանում։ Այս մասին մայիսի 21-ին հայտնել է IRIB հեռուստաալիքը: Օդանավակայանում կազմակերպվել է պատվո արարողություն. զոհվածների մարմինները դիմավորել է պատվո պահակախումբը։ Դագաղները տեղափոխում են իրանցի զինվորները։ Դիակները բերվել են Air Force One-ով, այն ինքնաթիռով, որով […] ...

Ո՞վ կարող է դառնալ Իրանի հաջորդ նախագահ

23:27 20.05.2024

Ո՞վ կարող է դառնալ Իրանի հաջորդ նախագահ

Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ողբերգական պատահարից հետո Իրանում 50 օրվա ընթացքում կանցկավեն նոր ընտրություններ: Ի՞նչ արժե սպասել ապագա ընտրություններից: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ի տարբերություն ԱՄՆ-ի, ուր սահմանադրության համաձայն, նախագահի մահվան դեպքում փոխնախագահն իշխում է մինչև նախատեսված ժամկետի վերջ, Իրանում անցկացվում են նոր ընտրություններ 50 օրվա ընթացքում: Բայց այժմ Իրանում քննարկում են՝ […] ...

BACK_TO_TOP