«Կա՛մ Իրանը կփոխի իր ուղին, կա՛մ կտեսնի, թե ինչպես է իր տնտեսությունը քանդվում». Պոմպեո – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

«Կա՛մ Իրանը կփոխի իր ուղին, կա՛մ կտեսնի, թե ինչպես է իր տնտեսությունը քանդվում». Պոմպեո

00:32 06.11.2018

Այսօր Վաշինգտոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Թեհրանին կոչ է արել փոխել իր վարքը:

«Իրանի վարչակարգն ընտրության հնարավորություն ունի: Նրանք կա՛մ կարող են 180 աստիճանով շրջադարձ կատարել իրենց անօրինական գործողությունների ընթացքից և վարվել՝ ինչպես նորմալ երկիր, կա՛մ կտեսնեն, թե ինչպես է քանդվում իրենց տնտեսությունը»,- հայտարարել է Պոմպեոն:

ԱՄՆ պետքարտուղարը նաև հավելել է, որ Վաշինգտոնն անողոք կլինի վարչակարգի հանդեպ՝ միևնույն ժամանակ չբացառելով նոր համաձայնագրի հնարավորությունը:

«Մենք հույս ունենք, որ Իրանի հետ նոր համաձայնագիրը հնարավոր է, բայց մինչև Իրանը փոփոխություններ չանի այն 12 կետերով, որոնք ես թվարկել եմ մայիսին, մենք անողոք կլինենք վարչակարգի վրա ճնշում գործադրելու հարցում»,- ընդգծել է Պոմպեոն:

ԱՄՆ պետքարտուղարը նաև նշել է, որ եթե որևէ ընկերություն շրջանցի պատժամիջոցները և շարունակի գաղտնի կերպով առևտուր անել Իրանի հետ, ապա Վաշինգտոնը խիստ պատժամիջոցներ կկիրառի:

Պոմպեոն նաև նշել է, որ ժամանակավոր բացառություն է արել մի քանի երկրների համար՝ հաշվի առնելով որոշակի հանգամանքներ, ինչպես նաև ցանկանալով ապահովել նավթի լավ հագեցած շուկա: Այդ երկրներն են Չինաստանը, Հնդկաստանը, Իտալիան, Հունաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Թայվանը և Թուրքիան:

«Այս երկրներից յուրաքանչյուրը վերջին 6 ամիսների ընթացքում զգալիորեն նվազեցրել է Իրանից նավթի հումքի ձեռքբերումը, իսկ այդ 8 երկրներից երկուսն արդեն լիովին դադարեցրել են իրանական հումքի ներմուծումը և դա չեն վերսկսի, քանի դեռ գործում են պատժամիջոցները»,- հավելել է Պոմպեոն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

BACK_TO_TOP