11:16 06.11.2018
ԱԺ-ում շարունակվում է 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը: Հայաստան- ԵՄ հարաբերությունների զարգացման մասին զեկույցից հետո պատգամավոր Միքայել Մելքումյանը ԱԳ փոխնախարարի պաշտոնակատար Կարեն Նազարյանին հարցրեց, թե որքանո՞վ կարող են Իրանի դեմ պատժամիջոցներն ազդել Հայաստան-Իրան առևտրային հարաբերությունների վրա: Հայտնի է, որ Իրանը Հայաստանից էլեկտրաէնեգիա է ստանում բարտերային սկզբունքով՝ 1 խորանարդ մետր գազի դիմաց 3 կՎ/ժ էներգիա հաշվարկով:
«Իրանի հանդեպ միջազգային պատժամիջոցների հարցը զգայուն թեմա է մեզ համար, մեզ համար էական է, որ շարունակվեն փոխշահավետ հարաբերություններն Իրանի և մյուս գործընկեր պետությունների հետ: Բոլթոնի այցը լավ առիթ էր՝ քննարկելու տարածաշրջանային խնդիրները և այն մարտահրավերները, որոնք կան այսօր տարածաշրջանում»,- ասաց փոխնախարարի պաշտոնակատար Կարեն Նազարյանը:
Միքայել Մելքումյանի այն հարցին, թե հնարավո՞ր է գոնե առաջիկա տասը տարում Հայաստան-Իրան երկաթուղին կյանքի կոչվի, փոխարտգործնախարարի պաշտոնակատարն ասաց.
«Ինձ համար դժվար է կանխատեսել, թե երբ կկառուցվի երկաթուղին, հարցը մասնագետների դաշտում է, խոսքը բարդ և համապարփակ հաշվարկների մասին է, և ավելի լավ է դա թողնել մասնագետների իրավասությանը»,- պատասխանեց Կարեն Նազարյանը:
17:52 21.06.2025
Ռաֆայել Նազարյանը հեռացավ «Շիրակից»Գյումրիի «Շիրակը» և գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նազարյանը «Շիրակը» մարզում էր 2024 թվականի հոկտեմբերից: Նրա գլխավորությամբ գյումրեցիները 21 խաղում գրանցել են 7 հաղթանակ, 4 ոչ-ոքի և 10 պարտություն: ...
17:45 21.06.2025
«Շանթ» ՀԸ-ն այսօր նշում է իր ծննդյան օրը«Շանթ» հեռուստաընկերությունը այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն: Վարդգես Ավետիսյան. նա առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: ...
17:38 21.06.2025
Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ որոշումը վերջին պահին հետաձգել էՎլադիմիր Զելենսկին վստահ չէ, թե արդյոք կմեկնի Հաագայում հունիսի 24-25-ը կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին, և ուղևորության վերաբերյալ որոշումը հետաձգել է վերջին րոպեին։ Սա բխում է լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրա հայտարարությունից։ «Գագաթնաժողովին իմ ուղևորությունը կախված չէ նրանից, թե արդյոք հանդիպում կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նախ, ես վստահ չեմ, որ կգնամ, բայց, միևնույն է, […] ...
17:28 21.06.2025
Հայաստանի հավաքականների կազմերը․ Ըմբշամարտի Մ20 ԵԱՀունիսի 30-ից հուլիսի 6-ը Իտալիայի Կաորլե քաղաքում կկայանա ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն ամբողջական կազմերով: Հունահռոմեական ոճի ըմբշամարտ․ 55 կգ՝ Լևոն Ղազարյան 60 կգ՝ Յուրի Կարապետյան 63 կգ՝ Ալեք Մարգարյան 67 կգ՝ Հայկ Քալաջյան 72 կգ՝ Գասպար Տերտերյան 77 կգ՝ Սամվել Տերտերյան 82 կգ՝ […] ...
17:20 21.06.2025
Իսրայելի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ հարվածել են Իրանի հարավ-արևմուտքինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են, որ երկրի ռազմաօդային ուժերի կործանիչները ներկայումս հարվածներ են հասցնում Իրանի հարավ-արևմուտքում գտնվող ռազմական ենթակառուցվածքներին։ Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պայթյունների ձայներ են լսվել Ահվազ քաղաքում և Մահշահր նավահանգստում, և ՀՕՊ-ը աշխատանքներ է տանում սպառնալիքը վերացնելու համար։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր անց Իսլամական Հանրապետությունը […] ...