Հաջորդ տարվանից ձերբակալվածներին պահելու վայրերում և հարցաքննության սենյակներում կտեղադրվեն տեսանկարահանող սարքեր. Վալերի Օսիպյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 06 2024
  • $
    387.52
  • RUBLE
    4.34
  • 419.99
WEATHER
+29.09 oC

Հաջորդ տարվանից ձերբակալվածներին պահելու վայրերում և հարցաքննության սենյակներում կտեղադրվեն տեսանկարահանող սարքեր. Վալերի Օսիպյան

14:14 06.11.2018

Ազգային ժողովում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ, խոսելով ոստիկանության համակարգին  նախատեսված հատկացումների մասին, ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ներկայացրել է նաև հաջորդ տարի ոլորտում սպասվող բարեփոխումները:

Ըստ Օսիպյանի՝ նախատեսվում է բարեփոխումների բավական ծավալուն ծրագիր: Ոստիկանապետը նշել է «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնության մասին: Խոսքը վարորդների տուգանքների չափերի վերանայման և տուգանքների բալային համակարգ մտցնելու մասին է, ինչը թույլ կտա բարձրացնել երթևեկության անվտանգության մակարդակը և բարելավել ճանապարհային պատահարների վիճակագրությունը:

Հաջորդ տարի ստեղծվելու է պարեկային շարժական նոր ծառայություն քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելու, ծանր իրավիճակներում հայտնված մարդկանց օգնություն ցույց տալու և այլ գործառույթների համար:

Օսիպյանը նաև տեղեկացրել է, որ հաջորդ տարվանից նախատեսվում է ոստիկանության  ստորաբաժանումներում, ձերբակալվածներին պահելու վայրերում, հարցաքննության սենյակներում տեղադրել տեսաձայնագրող սարքեր, որոնք կապահովեն քաղաքացիների իրավունքների լրացուցիչ երաշխիքներ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բայրամովն ու Բոնոն քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացը

18:17 03.06.2024

Բայրամովն ու Բոնոն քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը քննարկել է ԱՄՆ Պետքարտուղարության՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոյի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հաղորդվում է, որ Բայրամովն իր զրուցակցին մանրամասն տեղեկացրել է հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի, կարգավորման և խաղաղ գործընթացի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունների, […] ...

Վարչապետի գլխավորությամբ շարունակվում են քննարկումներն «Ակադեմիական քաղաք»-ի նախագծի շուրջ

17:34 03.06.2024

Վարչապետի գլխավորությամբ շարունակվում են քննարկումներն «Ակադեմիական քաղաք»-ի նախագծի շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծին վերաբերող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ: Թոբիաս Քեյլը ներկայացրել է նախորդ քննարկման դիտարկումների և առաջարկությունների հիման […] ...

Սուրեն Պապիկյանը «Բաղրամյան» զորավարժարանում հետևել է ԶՈՒ հատուկ նշանակության ուժերի մարտավարամասնագիտական զորավարժությանը

16:48 03.06.2024

Սուրեն Պապիկյանը «Բաղրամյան» զորավարժարանում հետևել է ԶՈՒ հատուկ նշանակության ուժերի մարտավարամասնագիտական զորավարժությանը

Հունիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում հետևել են ԶՈՒ հատուկ նշանակության ուժերի մարտական հրաձգությամբ մարտավարամասնագիտական զորավարժությանը։ Զորավարժությանը ներգրավված հատուկ նշանակության ուժերը, հրետանային, ռեակտիվ-հրետանային, ականանետային, հակատանկային, բանակային ավիացիայի, հակաօդային պաշտպանության, ԱԹՍ և ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումներն իրականացրել են տարաբնույթ միջոցառումներ, խաղարկվել են […] ...

Արարատ Միրզոյանը և Իլյա Դարչիաշվիլին անդրադարձ են կատարել բազմակողմ օրակարգի հարցերի

15:52 03.06.2024

Արարատ Միրզոյանը և Իլյա Դարչիաշվիլին անդրադարձ են կատարել բազմակողմ օրակարգի հարցերի

Հունիսի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային թեմաներ, այդ թվում՝ առաջիկա ծրագրերը՝ միտված երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության հետագա ամրապնդմանը: Արարատ Միրզոյանը և Իլյա Դարչիաշվիլին անդրադարձ են կատարել բազմակողմ օրակարգի հարցերի: Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել ՀՀ Տավուշի և […] ...

«Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում Չինաստանից Հայաստան է հասել առաջին բեռնատարը

15:05 03.06.2024

«Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում Չինաստանից Հայաստան է հասել առաջին բեռնատարը

Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում մայիսի 31-ին Չինաստանի Շանհայ քաղաքից Երևան է հասել առաջին բեռնատարն՝ անցնելով Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի և Իրանի տարածքներով։ Չինաստանից Հայաստան բեռնափոխադրումը տևել է մոտ 20 օր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին բեռնատարի դիմավորման միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը, ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր […] ...

Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում ՀՀ դեսպան է նշանակվել

14:33 03.06.2024

Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում ՀՀ դեսպան է նշանակվել

ՀՀ նախագահի հրամանագրով Մարիամ Գևորգյանը նշանակվել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում ՀՀ դեսպան։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Մարիամ Գևորգյանին նշանակել Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մոնտեվիդեո)»,-նշված է հրամանագրում։ ...

BACK_TO_TOP