10:27 07.11.2018
Անահիտ Բախշյանն ահազանգում է, որ դպրոցներում թույլ չեն տալիս ծնողներին մտնել դպրոցի տարածք:
Այս առնչությամբ նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ դպրոցների հարգելի տնօրեններ, դպրոցների շենքերը ձեր անձնական սեփականությունը չեն, ըստ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի, ձեզանից առաջ դպրոցի շահառուները սովորողներն ու նրանց ծնողներն են ու դուք պարզապես իրավունք չունեք արգելել նրանց մուտքը դպրոց:
Ահա այսօր առավոտ շուտ ինչպիսի նամակ եմ ստացել Զովունու բնակչից, ով հեռախոսով շատ վրդովված տեղեկացրեց, որ տնօրենի կինը, ում պաշտոնը ծնողին հայտնի չէ, 3-րդ դասարանի իր երեխայի ծանր պայուսակն ու ձեռքի աշխատանքը չի թույլատրել հասցնել դասարան: Ծնողն իրավացիորեն ասում է՝ երեխայիս ոնց որ բանտ ուղարկեմ: Խնդրում եմ գործեք օրենքով ու ձեր ներքին կանոնակարգով էլ ոչ միայն նման սահմանափակում մի դրեք, այլև դպրոցի դռները լայն բացեք համայնքի առաջ: Որքան բաց լինեք նրանց առաջ, այնքան վստահություն կվայելեք: Ահա ծնողի նամակը.
«Արդեն շուրջ մի քանի ամիս է, սեպտեմբերից սկսած, ինչ Զովունու Ռ.Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրինության և ծնողների միջև տեղի են ունենում տարաձայնություններ և վիճաբանություններ: Պատճառն այն է, որ տնօրենի կինը, փոխտնօրենը և մի քանի ուսուցիչներ, կանգնելով մուտքի դիմաց, փակում են ճանապարհը, որպեսզի ծնողները չկարողանան տարրական դասարանի երեխաներին ուղեկցեն մինչև դասարան: Բողոքը ներկայացնում են ծնողներ Մերի Զուրաբյանը և զինվորական, փոխգնդապետ Անուշ Զուրաբյանը»:
Սույն նամակը, բնականաբար, նաև ուղղված է Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության պետին: Սպասում ենք նրանց արձագանքին:
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...