15:44 07.11.2018
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվել է գերեզմանի անարգման գործով դատավարությունը: Հերթական նիստում որպես վկա հարցաքննվել է Շիրակի մարզի նախկին դատախազ Կարեն Շահբազյանը:
Հիշեցնենք, որ Հակոբյանների ընտանեկան գերեզմանոցը որպես ազատ տարածք վաճառվել էր, որտեղ էլ հուղարկավորվել էր Կարեն Շահբազյանի մայրը՝ Կիմա Բոջուկյանը:
Նախկին դատախազի հարցաքննությունը տևել է 3 ժամ: Կարեն Շահբազյանը դատարանին նոր մանրամասներ է հայտնել դեպքի առնչությամբ ու կատարվածը համարել սրբապղծություն:
Հիշեցնենք` խոսքը ոչ միայն գերեզմանատեղ վաճառելու, այլև հանգուցյալ Հենրիկ Հակոբյանի դին գերեզմանից հանելու և անհայտ ուղղությամբ տեղափոխելու մասին է:
Շիրակի մարզի նախկին դատախազ Կարեն Շահբազյանն իրեն այս գործով տուժող է համարում: «Հավերժ հիշատակ» ընկերության նախկին տնօրեն Կոստիկ Ավետիսյանին վաղուց էր ճանաչում, Կոստիկ Ավետիսյանն էլ Կարեն Շահբազյանի մորաքրոջ տղային էր լավ ծանոթ, ում էլ վաճառել էր գերեզմանի իբր ազատ տարածքը: Գերեզմանատեղի համար Կարեն Շահբազյանի մորաքրոջ տղան 1800 դոլար է վճարել:
Կարեն Շահբազյանին զայրացնում է նաև այն, որ գերեզմանատան ղեկավարությունն իր բարեկամից է կաշառք վերցրել, իսկ 1 տարի անց, Հակոբյանների պատահական զանգից է պարզել, որ խնդիրը միայն գերեզմանի համար գումար ստանալը չէ:
Իսկ երբ Հակոբյանների հարազատների դիերը պետք է վերահուղարկավորեին, Կարեն Շահբազյանն անձամբ է ձեռնամուխ եղել այդ հարցերի լուծմանը: Մարզի նախկին դատախազն արգելել էր առանց իր ներկայության դա անել, բայց առավոտյան զանգել է Կոստիկ Ավետիսյանն ու հայտնել, որ Հենրիկ Հակոբյանի դին արդեն հանել են և տեղում ցույց էին տվել մի տոպրակ՝ ասելով, որ դա է հանգուցյալի մարմինը: Ավելի ուշ գերեզմանափոր Սեյրանն էր պատմել եղելությունը՝ ասելով, որ Հենրիկ Հակոբյանի դին հանել են գերեզմանից ու դեն նետել: Այստեղ արդեն պարզ է դարձել, որ կատարվել է հանցագործություն:
Հենրիկ Հակոբյանի դին, ըստ գերեզմանափոր Սեյրանի, հանվել էր Կիմա Բոջուկյանի թաղման 7-րդ օրը, որին մասնակից է եղել նաև առաջին գերեզմանատան վերակացու Բաբկեն Սարգսյանը, որը դեպքից մեկ տարի չանցած, մահացել է:
Կարեն Շահբազյանը վստահ է, որ գերեզմանափորները մենակ չեն գործել՝ նրանք ինչ-որ մեկի հանձնարարականն են կատարել:
Ամբողջ հարցաքննության ընթացքում Կոստիկ Ավետիսյանի փաստաբանները հարց ու պատասխանի միջոցով փորձում էին դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ ճշտել վկայից, իսկ մեղադրյալ Կոստիկ Ավետիսյանը դատական նիստի ընթացքում ցուցմունքի վերաբերյալ որևէ առարկություն չարեց:
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...