14:54 07.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ մենաշնորհային դիրքի չարաշահման համար «Վեոլիա Ջուր»-ը տուգանվել է 20 մլն դրամով:
Բանն այն է, որ որոշ ժամանակ առաջ հանձնաժողով էր դիմել ջրաչափեր արտադրող «Արազեն» հայ-գերմանական համատեղ ձեռնարկությունը և տեղեկացրել, որ «Վեոլիա Ջուր» ընկերության անօրինական գործողությունների հետևանքով դուրս է մղվել շուկայից և դադարեցրել արտադրությունը:
Ըստ «Արազեն»-ի դիմում-բողոքի՝ «Վեոլիա Ջուր»-ը միայն մեկ տարվա ընթացքում ներկրել է ավելի քան 30 հազար ջրաչափ, որոնք որոշ դեպքերում նույնիսկ եռակի գերազանցում են տեղական շուկայի նույն արտադրանքի գինը: «Արազեն» ընկերության տնօրենն այսօր լրագրողներին տեղեկացրել է, որ իրենք դիմել են «Վեոլիա Ջուր» ընկերությանը, որտեղից էլ պատասխանել են, թե ջրաչափեր տեղադրելու որոշումը կայացրել են ոչ թե Հայաստանում, այլ Ֆրանսիայում:
«2017 թվականի փետրվար ամսին «Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարեց, որ Ավան թաղամասում պիլոտային ծրագիր են անում, որպեսզի ջրաչափերը փոխվեին: Դա պիլոտային ծրագիր էր, մենք չբարձրացրեցինք ոչ մի հարց: Բայց հետո, երբ ծրագիրն ավարտվեց և այս ամբողջը կրեց մասսայական բնույթ, նամակ գրեցինք «Վիոլա Ջուր» ընկերությանը, Ջրային կոմիտեին, նամակներով դիմեցինք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, քննարկումներ տեղի ունեցան «Վեոլիա Ջուր» ընկերության ղեկավարության հետ: Հիմնավորումն այն էր, որ ենթարկվում են Փարիզին»,- այսօր ասել է «Արազեն» ընկերության տնօրենը:
SHANTNEWS.am-ը փորձել է կապ հաստատել նաև տուգանված «Վեոլիա Ջուր» ընկերության պատասխանատուների հետ նրանց տեսակետը լսելու նպատակով:
Ընկերությունից մեզ հայտնեցին, որ այս պահին ձեռնպահ են մնում մեկնաբանություններից, բայց չեն բացառում, որ իրենց տեսակետն ավելի ուշ կհնչի:
19:54 04.08.2025
Չիմաևը Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կունենաՕգոստոսի 17-ին Չիկագոյում (ԱՄՆ) կայանալիք UFC 319 մրցաշարի գլխավոր մենամարտում Խամզաթ Չիմաևը Դրիկուս Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կստանա։ Այս մասին հաղորդում է Sportskeeda-ն: Եթե Խամզաթը հաղթի, կվաստակի 1.8 միլիոն դոլար։ Մինչև այժմ Չիմաևը հաղթանակի համար առավելագույնը ստացել է 1 միլիոն դոլար։ Այդքան գումար նա ստացել էր նախորդ հոկտեմբերին ավստրալացի Ռոբերտ Ուիթաքերին հաղթելու համար։ […] ...
19:45 04.08.2025
Հնդկաստանը և Ֆիլիպինները համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնումՖիլիպիննների և Հնդկաստանի ռազմածովային ուժերն առաջին անգամ համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում Հարավչինական ծովի վիճելի տարածքում, ինչն առաջացրել է Պեկինի դժգոհությունը, որը հավակնում է այդ վիճելի ջրերին։ Երկօրյա զորավարժությունները սկսվել են օգոստոսի 3-ին: Ֆիլիպինների զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ռոմեո Բրաուներ կրտսերը հայտնել է, որ զորավարժությունները հաջող են անցել և հույս է հայտնել, որ […] ...
19:36 04.08.2025
Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Mazda-ն և Nissan-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 16։00-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Nissan» և «Mazda» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Nissan»-ը կողաշրջվել է, մեկ հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածի ինքնությունը։ ...
19:20 04.08.2025
Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափՕգոստոսի 4-ին` ժամը 15:53-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ մոտորանավակով երկու քաղաքացի չեն կարողանում դուրս գալ ափ։ Ջրափրկարարները մոտորանավակով ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացիներին և մոտորանավակը։ ...
19:08 04.08.2025
Ադամյանն ու «Քյոլնը» չեն կարողանում համաձայնության գալՍարգիս Ադամյանը չի կարողանում գերմանական «Քյոլնի» հետ համաձայնության գալ պայմանագրի խզման հարցում, հաղորդում է Express.de-ն։ 32-ամյա ֆուտբոլիստն իր տեղափոխության համար նախնական համաձայնություն ունի երրորդ լիգան ներկայացնող «Օսնաբրյուկ» ակումբի հետ, սակայն «Քյոլնը» չի պատրաստվում փոխհատուցում վճարել Ադամյանին, եթե նրա պայմանագիրը խզի: Հայ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետի ավարտին դեռ մեկ տարի կա, Ադամյանը ցանկանում է խզելուց հետո […] ...
18:54 04.08.2025
Աշնակ գյուղի բնակիչի ջերմատանը կանեփի թփեր են հայտնաբերվել․ Թալինի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացել, որ Աշնակ գյուղի բնակիչ 50-ամյա տղամարդը կանեփ է աճեցնում։ Հուլիսի 30-ին Աշնակ գյուղի Վրեժ Իսրայելյան փողոցում տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ 50-ամյա տղամարդուն պատկանող ջերմատնից հայտնաբերվել է կանեփի 38 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: […] ...