Արսեն Թորոսյանն առաջադրվելու է իբրև ռեյտինգային թեկնածու ՔՊ-ին շատ ձայներ բերելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+25.09 oC

Արսեն Թորոսյանն առաջադրվելու է իբրև ռեյտինգային թեկնածու ՔՊ-ին շատ ձայներ բերելու համար

16:06 07.11.2018

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 7-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին որպես ռեյտինգային թեկնածու առաջադրվելու է թիվ 4 ընտրատարածքում, որը ներառում է Նորք-Մարաշ, Կենտրոն, էրեբունի, Նուբարաշեն համայնքները:

Թորոսյանն ասաց, որ պատրաստ է ընտրություններից հետո շարունակել պաշտոնավարել իբրև առողջապահության նախարար: Նա ասաց, որ առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագրին» շատ ձայներ բերելու համար, իսկ ընտրություններից հետո արդեն կորոշվի, թե ով է պաշտոնավարում ԱԺ-ում, ով` կառավարությունում:

Թորոսյանն ասաց, որ ընտրողներին ներկայացնելու են իրենց մոտեցումները, աշխատանքը, ծրագրերը: Հարցին` ինչպե՞ս են ձայն հավաքելու, նա արձագանքեց.

«Հաստատ ոչ ընտրակաշառքով»:

Լրագրողները հետաքրքրվեցին` իր պաշտոնավարման շրջանում ի՞նչ շրջադարձային փոփոխություն է արվել ոլորտում, ինչին նա պատասխանեց.

«Շրջադարձային գնահատականը տալը հարաբերական է, շրջադարձային չի եղել, բայց էական փոփոխություններ եղել են, որոնք շարունակական են լինելու»:

Թորոսյանին հիշեցրին` մշակույթի նախարարի պաշտոնակատարն ասել է, որ 30 տարվա վաղեմության խնդիր է լուծել, դրա համար իրեն պետք է ձայն տան, ապա հետաքրքրվեցին` ինքը քանի՞ տարվա վաղեմության խնդիր է լուծել:

«Ես էլ` 28»,- կատակեց նա:

Հարցին` քանի՞ քվե կարող է բերել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, Թորոսյանը դժվարացավ պատասխանել, նշեց, որ դա պարզ կլինի դեկտեմբերի 10-ին: Լրագրողներին հետաքրքրում էր` արդյո՞ք բուժհիմնարկների ղեկավարներն իրենց աջակցությունը հայտնել են իրեն՝ իբրև ռեյտինգային թեկնածուի:

«Դա միայն ինձ չէ, մեր նոր Հայաստանին է վերաբերում, ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործումը և չարաշահումը տեղ չունի և պետք է չունենա որևէ ընտրության ժամանակ: Նոր Հայաստանում պետք է որոշիչ լինի միայն քաղաքացու ձայնը, որը պետք է լինի տեղեկացված կուսակցությունների և թեկնածուների ծրագրերի մասին, որոշման կայացման վրա այլ գործոններ պետք է չազդեն»,- ասաց նա:

Թորոսյանին հիշեցրին` քանի որ պայքարում է ծխելու դեմ, ծխողներն իրեն ձայն չեն տա, ինչին նա պատասխանեց, որ ամենից շատ ծխողներն են շահելու, որովհետև ավելի առողջ են դառնալու:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սրբուհի Գալյանը ներկա է եղել ՀՀ-ում Քեմբրիջի դպրոցի աշակերտների ավարտական ցերեկույթին

20:25 18.06.2025

Սրբուհի Գալյանը ներկա է եղել ՀՀ-ում Քեմբրիջի դպրոցի աշակերտների ավարտական ցերեկույթին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը` որպես պատվավոր հյուր, Հայաստանի Հանրապետությունում Քեմբրիջի դպրոցի հրավերով, ներկա է գտնվել աշակերտների ավարտական ցերեկույթին։ Այս մասին հայտնել են արդարադատության նախարար ությունից: Միջոցառումը կազմակերպվել էր ի պատիվ ավարտական դասարանի աշակերտների՝ նշելու նրանց դպրոցական կյանքի կարևոր փուլի ավարտը։ Միջոցառումն անցել է ջերմ և հուզիչ մթնոլորտում՝ ուղեկցվելով երաժշտական ելույթներով, տեսաշարերով և աշակերտների շնորհակալական խոսքերով։ […] ...

«Ինտերը» չի կարողացել հաղթել մեքսիկական ակումբին․ԱԱԱ

20:14 18.06.2025

«Ինտերը» չի կարողացել հաղթել մեքսիկական ակումբին․ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության առաջին տուրում E խմբում «Ինտերն» ու մեքսիկական «Մոնտերեյը» մեկական գոլ են փոխանակել: Միլանցիների մեկնարկային կազմում էր Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվել է 78-րդ րոպեին: Այս խմբի մյուս խաղում «Ռիվեր Փլեյթը» հաղթել էր «Ուրավային»: ...

SHANTNEWS

20:00 18.06.2025

SHANTNEWS

Շարունակվում են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը

19:54 18.06.2025

Շարունակվում են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը

Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում շարունակվում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները: Մրցումային երկրորդ օրը գրանցվել են հետևյալ արդյունքները՝ 5-6-րդ դասարանների թիմեր Լոռի՝ Վանաձորի N 4 հիմ. դպրոց – Շիրակ՝ Արթիկի N 1 հիմ․ դպրոց՝ 26:33 Լոռի՝ Լեռնահովիտի դպրոց – Կոտայք՝ Եղվարդի N 3 հիմ․ […] ...

Հայաստանը օգնում է Իրանում գտնվող հայերի և այլ երկրների քաղաքացիների տարհանմանը. ԱԳ նախարար

19:46 18.06.2025

Հայաստանը օգնում է Իրանում գտնվող հայերի և այլ երկրների քաղաքացիների տարհանմանը. ԱԳ նախարար

Իրան-Իսրայել հակամարտությունը առնվազն այս պահի դրությամբ շարունակաբար թեժանում է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Ցավոք, մենք տեսնում ենք, որ Իրան-Իսրայել հակամարտությունը այս պահի դրությամբ շարունակաբար թեժանում է։ Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության հարցում միշտ եղել է հստակ՝ մենք եղել ենք խաղաղության ջատագով, բայց տեսնում ենք, որ […] ...

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում

19:35 18.06.2025

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում

Այսօր՝ հունիսի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Հենրիկ Գ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 73-ամյա Ռուզան Հ.-ին: Վրաերթի հետևանքով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի […] ...

BACK_TO_TOP