Դատավորի անկախությունն անհնար է երաշխավորել առանց նրա սոցիալական անկախության երաշխավորման. ԲԴԽ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+33.09 oC

Դատավորի անկախությունն անհնար է երաշխավորել առանց նրա սոցիալական անկախության երաշխավորման. ԲԴԽ

20:00 07.11.2018

Բարձրագույն դատական խորհուրդը կարծիք է հայտնել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ նախագծի վերաբերյալ: Առաջարկվող նախագիծը, ըստ ԲԴԽ-ի, անձի վիճակն ակնհայտ վատթարացնող է, իսկ հիմնական իմաստն այն է, որ սահմանափակվում է օրենքով սահմանվող կենսաթոշակի չափը` միաժամանակ առավելագույն սահման ամրագրելով կառավարության սահմանած նվազագույն կենսաթոշակի տասնապատիկի չափը:

«Նախատեսվում է նման սահմանափակումը տարածել նաև դատավորների վրա: Որպես հիմնավորում է ներկայացվում այն, որ ներկայում համեմատաբար բարձր կենսաթոշակի պարագայում բազում անձանց կենսաթոշակը ցածր է, իսկ օրենսդրական նախաձեռնության արդյունքում վերաբաշխման միջոցով հնարավոր կլինի, որոշ պաշտոնատար անձանց կենսաթոշակը նվազեցնելու արդյունքում խնայված միջոցներով բարձրացնել մյուս անձանց կենսաթոշակը:

Առաջին հայացքից հումանիստական նպատակներ հետապնդող այդպիսի առաջարկությունը, հատկապես, դատական իշխանությանը վերաբերող մասով, իրավաչափ չէ, չի բխում ՀՀ Սահմանադրության արժեբանությունից ու հիմնարար սկզբունքներից և հակասում է ՀՀ միջազգային պարտավորություններին:

ՀՀ Սահմանադրությունը Հայաստանը հռչակել է իրավական պետություն, որի գլխավոր բնութագրիչն իրավունքի գերակայության երաշխավորումն է: Իսկ դա հնարավոր է միայն անկախ դատական համակարգի առկայության պայմաններում: ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք: Համաձայն Սահմանադրության 173-րդ հոդվածի` Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը: Դատավորի անկախությունն անհնարին է երաշխավորել առանց նրա սոցիալական անկախության երաշխավորման:

Այն մտայնությունը, թե դատավորի կենսաթոշակը զուտ սոցիալական ապահովման միջոց է, չի համապատասխանում իրավական պետության և իրավունքի գերակայության երաշխավորման սկզբունքներին: Դատավորի կենսաթոշակը նրա սոցիալական անկախության կարևորագույն երաշխիքն է, որի թուլացումը մեծագույն վտանգ է դատավորի ու դատական իշխանության անկախությանը:

Անհրաժեշտ ենք համարում ավելացնել նաև, որ դատավորի կենսաթոշակի չափը` վերջին հաշվով կախվածության մեջ դնելով գործադիր իշխանության կողմից հաստատվող նվազագույն հաշվարկային միավորից, վտանգում է նաև իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքը: Նկատենք նաև, որ Սահմանադրության 164-րդ հոդվածի 10-րդ մասով պարզապես բացառվում է գործադիր իշխանության կողմից հիշյալ հարաբերությունների իրավական կարգավորումը. «Դատավորի համար սահմանվում է նրա բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող վարձատրություն: Դատավորի վարձատրության չափը սահմանվում է օրենքով»:

Ինչ վերաբերում է այս փուլում իրոք հանրությանը մտահոգող ցածր թոշակների հիմնախնդրին, ապա այն կարող է լուծվել այնպիսի իրավական ընթացակարգերով, որոնք, մի կողմից, ոչ միայն չեն առաջացնի անհարկի սոցիալական դժգոհություններ և չեն հանգեցնի Սահմանադրության հիմնադրույթների խախտմանը, այլև էլ ավելի մեծ չափով կնպաստեն այդ հիմնախնդրի շուտափույթ և արմատական լուծմանը:

Առկա է մեկ այլ վտանգ ևս՝ ներկայումս լուրջ խնդիրներ են առաջացել դատական համակարգը բարձրորակ թեկնածուներով համալրման գործում: Առաջարկվող նախագիծը բազմապատիկ անգամ կվատթարացնի դատական իշխանության համակարգային բարեփոխումների գործընթացը:

Հաշվարկները միանշանակ վկայում են նաև այն մասին, որ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը ի զորու չէ նպաստելու կենսաթոշակների բարձրացման հիմնախնդրի լուծմանը: Այսպես, առաջիկա 5 տարիների ընթացքում թոշակի անցնող դատավորների պարագայում՝ կառավարության նախաձեռնությամբ թոշակների կրճատումը կհանգեցնի սոսկ 200 մլն դրամի խնայողության: Բնականաբար, էլ ավելի նվազ խնայողություն է ստացվելու դատախազների և քննիչների պարագայում: Այս փաստարկը ևս չի խոսում օրենսդրական նախաձեռնության նշանակալից արդյունավետության իրատեսական լինելու մասին:

Հավելենք, որ դատավորների սոցիալ-նյութական ներկա ապահովվածության վիճակը, ինչն անհարկի վատթարացավ դեռևս 2014 թվականին՝ քննարկման առարկա օրենքի և Կառավարության որոշման ընդունմամբ, արդեն իսկ գնահատվում է խիստ խնդրահարույց (հայտնի են միջազգային համապատասխան կառույցների միանշանակ բացասական արձագանքները), ինչի արդյունքում դատավորի պաշտոն զբաղեցնելը դարձել է ակնհայտ ոչ գրավիչ: Բնորոշ է այն, որ հիշյալ օրենսդրական փոփոխությունից հետո դատավորի յուրաքանչյուր թափուր տեղի համար հավակնորդների քանակը նվազել է առնվազն 2,5 անգամ, իսկ արդեն այս տարի 1 թափուր տեղի համար այն կազմել է ընդամենը 2 անձ: Եթե դրան հավելենք նաև, որ մեծ թիվ է կազմում նաև բավարար գիտելիքներ չունեցող հավակնորդների աճը (2018 թ. թվով 90 դիմորդից գրավոր քննության նվազագույն շեմը հաղթահարել է միայն 24-ը), ապա պատկերն առավել ամբողջական կլինի:

Բարձրագույն դատական խորհուրդն անընդունելի է համարում համահարթեցման այն մոտեցումը, որը դրված է տվյալ նախագծի հիմքում և գտնում է, որ առանց Վենետիկի հանձնաժողովի կողմից քննարկման, դատական իշխանության անկախության երաշխավորման տեսանկյունից այդպիսի առանցքային նշանակություն ունեցող նախագիծն Ազգային ժողով ներկայացնելն անընդունելի է: Պետք է հաշվի առնել, որ Եվրախորհրդին անդամակցելիս Հայաստանի Հանրապետությունը պարտավորություն է ստանձնել դատական իշխանությանն առնչվող օրենքների նախագծերի վերաբերյալ ստանալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը»,- նշված է ԲԴԽ հայտարարության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արագածոտնի մարզում BMW-ն բախվել է ծառերին․ 6 վիրավորներից 4-ը անչափահասներ են

21:11 04.08.2025

Արագածոտնի մարզում BMW-ն բախվել է ծառերին․ 6 վիրավորներից 4-ը անչափահասներ են

Օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ–Երևան ավտոճանապարհի Աշտարակի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում՝ առջևի հատվածով դեպի Աշտարակի ուղղությամբ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի, որից 4-ը անչափահասներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» […] ...

Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

20:51 04.08.2025

Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ 10:00-16:00 Էստոնական փ. 13, 15, 15/1 21, 25, շենքեր, Արզումանյան փ. 6, 8, 8Ա, 10/1, 10, 10/2, 10/3, 18, 20, 24, 28, 30, 32, 34 շենքեր, Աբելյան փ. 2/1 շենք, […] ...

Լեդեկին դարձել է աշխարհի 23-ակի չեմպիոն

20:35 04.08.2025

Լեդեկին դարձել է աշխարհի 23-ակի չեմպիոն

Ամերիկուհի լողորդ Քեթի Լեդեկին 23-րդ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն: Լեդեկին Սինգապուրում ընթացող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության 800 մետր ազատ ոճի լողում 8 րոպե 5.62 վայրկյան արդյունքով աշխարհի ռեկորդ է սահմանել և ոսկե մեդալ նվաճել: 28-ամյա ամերիկուհին այս մրցաոճում 7-րդ անգամ է դարձել լավագույնն աշխարհում: Լեդեկին նաև 9-ակի Օլիմպիական չեմպիոն է: ...

Իսրայելի բանակը Գազա է ուղարկել վեց երկրներից 120 մարդասիրական օգնության փաթեթ

20:20 04.08.2025

Իսրայելի բանակը Գազա է ուղարկել վեց երկրներից 120 մարդասիրական օգնության փաթեթ

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել Գազայի հատված օդային ճանապարհով, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Հայտարարության համաձայն՝ վերջին ժամերին անկլավ է ուղարկվել 120 սննդամթերքի փաթեթ պաղեստինյան անկլավի բնակիչների համար։ Այս անգամ օգնությունը ստացվել է վեց երկրներից՝ Բելգիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Հորդանանից, ԱՄԷ-ից և Կանադայից, որը, ըստ զինվորականների, առաջին անգամ մասնակցում է Գազայի հատված սննդի օդային […] ...

SHANTNEWS

20:00 04.08.2025

SHANTNEWS

Չիմաևը Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կունենա

19:54 04.08.2025

Չիմաևը Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կունենա

Օգոստոսի 17-ին Չիկագոյում (ԱՄՆ) կայանալիք UFC 319 մրցաշարի գլխավոր մենամարտում Խամզաթ Չիմաևը Դրիկուս Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կստանա։ Այս մասին հաղորդում է Sportskeeda-ն: Եթե Խամզաթը հաղթի, կվաստակի 1.8 միլիոն դոլար։ Մինչև այժմ Չիմաևը հաղթանակի համար առավելագույնը ստացել է 1 միլիոն դոլար։ Այդքան գումար նա ստացել էր նախորդ հոկտեմբերին ավստրալացի Ռոբերտ Ուիթաքերին հաղթելու համար։ […] ...

BACK_TO_TOP