12:50 08.11.2018
ԱԺ-ում ընթանում է գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի հերթական նիստը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հրանտ Թադևոսյանը շուրջ 20 րոպե ներկայացրել է գազի համակարգում տիրող ընդհանուր վիճակը և անցած տարիների ընթացքում ընկերության ներդրումային ծրագրերը: Այնուհետ տնօրենին հարցեր են ուղղել քննիչ հանձնաժողովի անդամները:
Միքայել Մելքումյանը նշել է, որ սահմանին 1000 խորանարդ մետրը 150 դոլարով գնվող գազը, ի վերջո, սպառողին վաճառվում է շատ ավելի բարձր գնով:
«Կա՞ արդյոք ծախսերի շղթայում այնպիսի օպտիմալացում, որը կհանգեցնի միջին սակագնի նվազեցմանը»,- հարցրել է Մելքումյանը:
Հրանտ Թադևոսյանը պատասխանել է, թե հարցը խնդրահարույց է, կա գազի գնի երկու գործոն: Նա հիշեցրել է, որ բնակչությունը գազը ստանում է 139 դրամով, որն իրենից ներկայացնում է 290 դոլարի կարգի թիվ:
««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն խնդիր չի տեսնում, որ բոլոր սպառողներին գազը վաճառի հավասար՝ 255 դոլարով (122.4 դրամ): Քննարկելու հարց է, պետության խնդիրն է, մենք բացարձակ ոչ մի առարկություն չունենք: Այստեղ հիմքում դրված են բարդ տնտեսական հաշվարկներ: Գազը երկար ճանապարհ է անցնում մինչև սպառողին հասնելը, ամբողջ աշխարհում է այդպես: Վաճառվում է՝ սկսած 1000 դոլարից մինչև մեր ասած թիվը՝ 255 դոլար: Այլ խնդիր է բնակչության վճարունակության հարցը, որը պետք է քննարկել»,- պատասխանել է Հրանտ Թադևոսյանը:
21:16 04.08.2025
ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ21:11 04.08.2025
Արագածոտնի մարզում BMW-ն բախվել է ծառերին․ 6 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՕգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ–Երևան ավտոճանապարհի Աշտարակի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում՝ առջևի հատվածով դեպի Աշտարակի ուղղությամբ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի, որից 4-ը անչափահասներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» […] ...
20:51 04.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ 10:00-16:00 Էստոնական փ. 13, 15, 15/1 21, 25, շենքեր, Արզումանյան փ. 6, 8, 8Ա, 10/1, 10, 10/2, 10/3, 18, 20, 24, 28, 30, 32, 34 շենքեր, Աբելյան փ. 2/1 շենք, […] ...
20:35 04.08.2025
Լեդեկին դարձել է աշխարհի 23-ակի չեմպիոնԱմերիկուհի լողորդ Քեթի Լեդեկին 23-րդ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն: Լեդեկին Սինգապուրում ընթացող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության 800 մետր ազատ ոճի լողում 8 րոպե 5.62 վայրկյան արդյունքով աշխարհի ռեկորդ է սահմանել և ոսկե մեդալ նվաճել: 28-ամյա ամերիկուհին այս մրցաոճում 7-րդ անգամ է դարձել լավագույնն աշխարհում: Լեդեկին նաև 9-ակի Օլիմպիական չեմպիոն է: ...
20:20 04.08.2025
Իսրայելի բանակը Գազա է ուղարկել վեց երկրներից 120 մարդասիրական օգնության փաթեթԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել Գազայի հատված օդային ճանապարհով, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Հայտարարության համաձայն՝ վերջին ժամերին անկլավ է ուղարկվել 120 սննդամթերքի փաթեթ պաղեստինյան անկլավի բնակիչների համար։ Այս անգամ օգնությունը ստացվել է վեց երկրներից՝ Բելգիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Հորդանանից, ԱՄԷ-ից և Կանադայից, որը, ըստ զինվորականների, առաջին անգամ մասնակցում է Գազայի հատված սննդի օդային […] ...
19:54 04.08.2025
Չիմաևը Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կունենաՕգոստոսի 17-ին Չիկագոյում (ԱՄՆ) կայանալիք UFC 319 մրցաշարի գլխավոր մենամարտում Խամզաթ Չիմաևը Դրիկուս Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կստանա։ Այս մասին հաղորդում է Sportskeeda-ն: Եթե Խամզաթը հաղթի, կվաստակի 1.8 միլիոն դոլար։ Մինչև այժմ Չիմաևը հաղթանակի համար առավելագույնը ստացել է 1 միլիոն դոլար։ Այդքան գումար նա ստացել էր նախորդ հոկտեմբերին ավստրալացի Ռոբերտ Ուիթաքերին հաղթելու համար։ […] ...