Երեք հեռուստաընկերություններից ամենաօբյեկտիվ լուսաբանումն ապահովել է «Շանթ»-ը. զեկույց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

Երեք հեռուստաընկերություններից ամենաօբյեկտիվ լուսաբանումն ապահովել է «Շանթ»-ը. զեկույց

10:05 25.05.2018

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հանրության ուշադրությանն է ներկայացրել  «Հեռուստաընկերությունների կողմից լուսաբանման քաղաքականության փոփոխությունը ապրիլի 23-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում» զեկույցը: Զեկույցը դիտարկում է Հայաստանում հանրապետական սփռում ունեցող երեք՝ Հանրային, «Արմենիա» և «Շանթ» հեռուստաընկերությունների կողմից ապրիլի 23-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի ներքաղաքական զարգացումների լուսաբանումը։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նպատակն է եղել պարզել, թե արդյոք փոխվել է վերոնշյալ հեռուստատեսությունների լուսաբանման քաղաքականությունը՝ ներքաղաքական փոփոխություններին զուգահեռ:

Այսպիսով՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից 2018թ․ ապրիլի 23-ից մինչև մայիսի 8-ը մշտադիտարկման են ենթարկվել «Արմենիա», «Շանթ» և Հանրային հեռուստաընկերությունների՝ ժամը 18։00-24։00-ն ընկած ժամանակահատվածում թողարկվող լրատվական և ոչ լրատվական հաղորդումները։ Մշտադիտարկման արդյունքները ցույց են տվել,  որ ուսումնասիրության ենթարկված երեք հեռուստաընկերությունները դրսևորել են տարբեր մոտեցումներ և տարբեր կերպ են լուսաբանել մշտադիտարկված ժամանակահատվածում ներքաղաքական զարգացումները.

«Շանթ» ՀԸ-ի մասով մասնավորապես ասվում է.

«Մշտադիտարկված հեռուստատեսություններից ամենաանկողմնակալ լուսաբանումը կատարել է «Շանթ» հեռուստաընկերությունը: Մշտադիտարկման ողջ ընթացքում «Շանթ» հեռուստաընկերության լուսաբանումը միաժամանակ և’ չեզոք է, և’ բազմակողմանի: Այսպես, օրինակ՝ ապրիլի 23-ին «Հորիզոն» լրատվականի 18:00-ի  թողարկումը ներկայացնում է Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստը, ապա՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը: «Հորիզոնը» այս թողարկման ընթացքում ցույց է տվել Ապրիլյան պատերազմի մասնակից զորացրված զինվորների՝ Ազգային ժողովի պատգամավորների հետ բանակցելու պահանջը, որը ներկայացվել էր ԱԺ-ն հսկող ոստիկաններին, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ուղերձը Հայաստանի ժողովրդին: Նույն՝ ապրիլի 23-ի «Հորիզոնի» հիմնական՝ 22:00-ի թողարկումը ներկայացնում է «Ազատություն» ռադիոկայանի կողմից նկարահանված ռեպորտաժը այն մասին, թե ինչպես է նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը Էջմիածնում` Փարաքարի հատվածում, մի խումբ քաղաքացիների հրահանգներ տալիս, որ փակեն Երևան եկող ճանապարհը: Ապրիլի 23-ի՝ «Շանթ» հեռուստաընկերության փրայմ թայմի հիմնական մասը՝ մոտ 4 ժամ, նվիրված է եղել շարժման լուսաբանմանը, որի ընթացքում ներկայացվել են Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքից ուղիղ եթերի դրվագներ և շարժման մասնակիցների ամբողջական ճառեր: Ապրիլի 29-ի 22:00-ի «Հորիզոնի» թողարկումը ևս բավականին չեզոք է լուսաբանում երկրում ընթացող քաղաքական զարգացումները: Այսպես, օրինակ՝ այս թողարկման ընթացքում մանրամասն ներկայացված է ուսանողական ակցիան, այդ թվում՝ դրա շրջանակներում հնչած բուհերն ապակուսակցականացնելու կոչերը: Ապրիլի 29-ի 22:00-ի «Հորիզոնի» մոտ 24 րոպեանոց թողարկման առաջին 19 րոպեները նվիրված են եղել շարժմանը: Թողարկման մեջ տեղ է գտել նաև Արմեն Սարգսյանի հարցազրույցը BBC-ին և Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը НТВ-ին, երկուսն էլ չեզոք տոնայնությամբ՝ հարցազրույցների ուղղակի մեջբերմամբ: Մայիսի 1-ի «Հորիզոն» լրատվականի 22:00-ի թողարկումն անկողմնակալ լուսաբանման ևս մեկ օրինակ է, որն օբյեկտիվ կերպով ներկայացնում է օրվա քաղաքական անցուդարձը՝ ցուցադրելով դրվագներ Հանրապետության հրապարակից կատարված ուղիղ հեռարձակումներից: Մայիսի 7-ի «Հորիզոն» լրատվականի 22:00-ի թողարկումը ներկայացնում է մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրության վերաբերյալ ԱԺ տարբեր խմբակցությունների տեսակետները: Բոլոր կուսակցությունների տեսակետները ներկայացված են համաչափ և անկողմնակալ ձևով: «Շանթ» հեռուստաընկերությունը կատարել է չափավոր լուսաբանում՝ հստակ ներկայացնելով մշտադիտարկված ժամանակահատվածում Հայաստանում տեղի ունեցող անցուդարձը օբյեկտիվ լրատվության կանոններին համապատասխան: Միաժամանակ «Շանթ» հեռուստաընկերությունը չի դիմել տնտեսական ճգնաժամի սպառնալիքների և արցախյան սահմանագծին հնարավոր բախումների մասին ենթադրությունների լուսաբանման: «Շանթ» հեռուստաընկերության վերլուծական հաղորդումը՝ «Հեռանկարը», որը եթեր է հեռարձակվում «Հորիզոն» լրատվականների շրջանակում, շարունակել է կանոնավոր եթեր հեռարձակվել»:

Վերջում՝ զեկույցի եզրակացության մեջ, նշվում է, որ երեք հեռուստաընկերություններից ամենաօբյեկտիվ լուսաբանումն ապահովել է «Շանթ» հեռուստաընկերությունը: Մյուս կողմից Հանրային և «Արմենիա» հեռուստաընկերությունները, ի տարբերություն «Շանթի», փորձել են դրական երանգ հաղորդել Սերժ Սարգսյանի հրաժարականին: «Շանթ» հեռուստաընկերությունը մշտադիտարկված ժամանակատվածի ողջ ընթացքում ներկայացրել է օբյեկտիվ և անկողմնակալ լրատվություն՝ եթեր հեռարձակելով թե պաշտոնական տեսակետը և թե լայնամասշտաբ ցույցերն ու դրանց ղեկավարների կողմից ներկայացվող պահանջներն ու պնդումները:

Զեկույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

23:49 01.08.2025

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

Դատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման,  նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

23:40 01.08.2025

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

Օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

23:29 01.08.2025

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

23:17 01.08.2025

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

Օգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...

BACK_TO_TOP