Նախագահը կաջակցի Գյումրիի Երկրագիտական թանգարանի շենքի վերանորոգման աշխատանքներին. Արմեն Սարգսյանը Գյումրիում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+21.09 oC

Նախագահը կաջակցի Գյումրիի Երկրագիտական թանգարանի շենքի վերանորոգման աշխատանքներին. Արմեն Սարգսյանը Գյումրիում է

13:36 08.11.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ոչ աշխատանքային այցով Գյումրիում է: Նա այցելել է Գյումրիի Գալուստ Գյուլբենկյանի անվան նախկին վիրաբուժական հիվանդանոցի շենք, տեղեկացնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից:

Հիշեցնենք, որ եռահարկ կառույցը մի քանի ամիս առաջ կառավարության որոշմամբ հատկացվել է Շիրակի Երկրագիտական թանգարանին:

Քանի որ շենքի հատկացումը եղավ այն ժամանակ, երբ ընթացիկ տարվա բյուջեի ծախսերը պլանավորված էին, վերանորոգման համար մշակույթի նախարարությունը դրամահավաք է հայտարարել:

Շիրակի Երկրագիտական թանգարանի տնօրեն Արտաշես Բոյաջյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին հայտնել է, որ առայժմ հանգանակվել է մոտ 7 մլն դրամ: Այս գումարը չի բավականացնում անգամ վերանորոգման նախագիծ կազմելու համար:

Հանգանակությանը մասնակցել են միայն մշակութային կառույցները և մի քանի անհատ: Նախագահը նշել է, որ Երկրագիտական թանգարանի շենքի վերանորոգման գործին իր անձնական օժանդակությունն է բերելու, իսկ թե ինչ չափով է լինելու մասնակցությունը, Արմեն Սարգսյանը չի մանրամասնել:

Այնուհետև ՀՀ նախագահը շրջայց է կատարել Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում: Արմեն Սարգսյանը նշել է, որ այս շենքն իրեն հետաքրքրում է նախ և առաջ նրանով, որ այստեղ է տեղակայված եղել Հայաստանի առաջին համալսարանը:

Նախագահն այցելել է նաև Գյումրիի Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի Ձիթողցյանների թանգարան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոր Զելանդիայում արտակարգ դրություն է հայտարարվել ջրհեղեղի պատճառով

13:03 01.05.2025

Նոր Զելանդիայում արտակարգ դրություն է հայտարարվել ջրհեղեղի պատճառով

Նոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքում և Սելվին շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել՝ ուժեղ անձրևների հետևանքով առաջացած լայնածավալ ջրհեղեղներից հետո, հաղորդում է New Zealand Herald թերթը։ «Քրայսթչըրչում և Քենթերբերիի Սելվին շրջանում հայտարարվել է արտակարգ դրություն», – գրում է հրատարակությունը։ Հայտարարությունը արել է երկրի արտակարգ իրավիճակների նախարար Մարկ Միտչելը։ ...

Վարազդատ Լալայանն այսօր տոնում է ծննդյան օրը

12:50 01.05.2025

Վարազդատ Լալայանն այսօր տոնում է ծննդյան օրը

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը մայիսի 1-ին տոնում է ծննդյան օրը: «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ամբողջ անձնակազմն ի սրտե շնորհավորում է Վարազդատին` մաղթելով նորանոր նվաճումներ ու հպարտության բազմաթիվ պահեր»,-նշված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ: ...

Հրդեհ Աղավնավանք գյուղում

12:37 01.05.2025

Հրդեհ Աղավնավանք գյուղում

Մայիսի 1-ին, ժամը 07։44-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնավանք գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աղավնավանք գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:30-ին, մարվել՝ 08:55-ին։ Այրվել է անասնագոմի […] ...

Աշխատանքը չպետք է ընկալվի որպես պարտադրանք կամ բեռ, այլ որպես ինքնադրսևորման, կայուն ապագայի կառուցման հնարավորություն․ Պապոյան

12:20 01.05.2025

Աշխատանքը չպետք է ընկալվի որպես պարտադրանք կամ բեռ, այլ որպես ինքնադրսևորման, կայուն ապագայի կառուցման հնարավորություն․ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ։ «Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ։ Այս օրը մեզ հիշեցնում է, որ առանց նպատակային, համակարգված և գիտելիքի վրա հիմնված աշխատանքի հնարավոր չէ ապահովել տնտեսական իրական առաջընթաց։ Աշխատանքը չպետք է ընկալվի որպես պարտադրանք, տանջանք կամ […] ...

Այսօր մեկնարկում է «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային բաց մրցաշարը

12:05 01.05.2025

Այսօր մեկնարկում է «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային բաց մրցաշարը

Գեղասահքի մարզադպրոցի գեղասահորդները պատրաստվում են այսօր մեկնարկող «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային բաց մրցաշարին: «Սիրով հրավիրում ենք գեղասահքի սիրահարներին ներկա գտնվելու այս դիտարժան առաջնությանը, որը կանցկացվի Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում։ Մրցաշարը կտևի մինչև մայիսի 4-ը։ Մուտքն ազատ է»,-նշված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։ ...

ԱՄՆ-ն և Ուկրաինան ստորագրել են բնական պաշարների մասին համաձայնագիրը

11:51 01.05.2025

ԱՄՆ-ն և Ուկրաինան ստորագրել են բնական պաշարների մասին համաձայնագիրը

Կիևը և Վաշինգտոնը համաձայնագիր են ստորագրել համատեղ հանքարդյունաբերության և Ուկրաինայի վերականգնման համար ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին, հաղորդում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ համաձայնագիրը կնքվել է «ի նշան այն նշանակալի ֆինանսական և նյութական աջակցության, որը ամերիկացի ժողովուրդը տրամադրել է Ուկրաինայի պաշտպանությանը Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի […] ...

BACK_TO_TOP