14:55 08.11.2018
Կառավարության նոյեմբերի 8-ի նիստում որոշում է կայացվել 2019թ.-ի հունվարի 1-ից Վահե Դեմիրճյանին մեկ տարի ժամկետով գործուղել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն: Հարցը չզեկուցվող էր:
Հիմնավորման նախագծի մեջ նշված է.
«2019թ. ընթացքում սպասվող և քաղաքական շարժառիթներով պայմանավորված՝ բարդություն ներկայացնող վճիռների կատարման գործընթացի առավել ակտիվ շրջան թևակոխելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դեմ կայացված բոլոր վճիռների արդյունավետ կատարումն ապահովելու համատեքստում մեծապես կարևորվում է Հայաստանի Հանրապետության կառավարությունից գործուղված իրավաբանի ներկայությունը ԵԽ համակարգում և հատկապես ԵԽ քարտուղարության վճիռների կատարման վարչությունում։ «Առաջին հերթին խոսքը, իհարկե, «Չիրագովը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործով վճռի մասին է, որի շուրջ երկրորդ բանավեճը հնարավոր է ընդգրկվի ընթացիկ տարվա դեկտեմբերին կամ հաջորդ տարվա մարտին կայանալիք Նախարարների կոմիտեի մարդու իրավունքների հարցերով նիստի օրակարգում։ Միաժամանակ, առկա է իրական հնարավորություն, որ տարվա ընթացքում դատարանը վճիռներ կկայացնի քաղաքական նշանակություն ունեցող մի շարք այլ գանգատներով»,- նշված է հիմնավորման մեջ։
Հատուկ պայմանավորվածությամբ 2012թ.-ից ԵԽ վճիռների կատարման վարչություն էր գործուղվել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական հարաբերությունների վարչության պետ Վահե Դեմիրճյանը։ Այս պարագայում գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվել են ԵԽ կողմից։ Վ. Դեմիրճյանի գործուղումը դրական է գնահատվել ԵԽ քարտուղարության կողմից, և բացառության կարգով ԵԽ քարտուղարությունը բազմիցս խնդրել է այն երկարաձգել։ Ներկայումս ԵԽ բյուջեում միջոցների անբավարարության պատճառով քարտուղարությունն այլևս հնարավորություն չունի երկարաձգել գործուղումը նույն պայմաններով։
Միաժամանակ, ԵԽ-ն պատրաստակամ է շարունակել գործուղումը Հայաստանից ֆինանսավորման պարագայում։ Վ. Դեմիրճյանի գործուղման ընթացքում՝ 2012 թ.-ից առ այսօր, ԵԽ Նախարարների կոմիտեն փակել է ՀՀ-ի դեմ կայացված մոտ 50 վճռի կատարման գործընթաց, այն պարագայում, երբ մինչև 2012թ. փակվել էր ընդամենը 5 վճռի կատարման գործընթաց: Նշված արդյունքն ապահովվել է Վ. Դեմիրճյանի և ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ լիազոր ներկայացուցչի գրասենյակի, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության և այլ պետական մարմինների հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ: Արդյունքում, ներկայումս Հայաստանը դասվում է վճիռների կատարման առումով բարվոք վիճակում գտնվող երկրների շարքում, ինչը դրական ազդեցություն է թողնում նաև պետության վարկանիշի վրա:
13:14 02.08.2025
Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածըՕգոստոսի 1-ին հեղինակավոր Forbes ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեղինակած հոդվածը, որը ներկայացնում է զարգացող կիսահաղորդչային և արհեստական բանականության հաբեր մուտք գործելու կարևորությունն ու ռազմավարական ուղիները։ Հոդվածում Մխիթար Հայրապետյանը խորը վերլուծությամբ ներկայացնում է այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ծառանում են զարգացող երկրներում տեխնոլոգիական ներդրումների իրականացման ճանապարհին։ Ըստ նախարարի՝ ներդրումային որոշումներ […] ...
13:00 02.08.2025
Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթԱրգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...
12:49 02.08.2025
Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...
12:40 02.08.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանքՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...
12:39 02.08.2025
Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինքԹուրքիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսայում ձերբակալել են չորս անձանց, որոնք կասկածվում են հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ, հաղորդում է կառավարամետ «Türkiye» թերթը։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Բուրսա նահանգի մուտքի մոտ կանգնեցրել են կասկածելի մեքենա, և ուղևորներից առգրավվել է երկու ձեռքի նռնակ։ «Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, […] ...
12:35 02.08.2025
Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններՔրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։ Պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...